Հարավկորեական տեխնոլոգիական «Samsung» ընկերությունը երկարաժամկետ պայմանագիր է կնքել ամերիկյան էլեկտրամոբիլներ արտադրող «Tesla»-ի համար միկրոէլեկտրոնիկա արտադրելու նպատակով, հայտնում է «Bloomberg» գործակալությունը։ Նրա տվյալներով՝ համաձայնագրի գումարը կազմում է 16,5 միլիարդ դոլար և այն նախատեսված է մինչև 2033 թվականի վերջ։ Ըստ գործակալության՝ «Tesla»-ի հետ նոր պայմանագիրը կնքվել է այն բանից հետո, երբ «Samsung»-ը կորցրել էր իր դիրքերը միկրոչիպեր արտադրողների շուկայում։ Ներկայումս ընկերությունը բավարար ...
Կարդալ ավելին »Լուրեր
AI ալգորիթմները վերծանում են լատինական անընթեռնելի տեքստերը
Transactions of the Philological Society ամսագրում հրապարակված հետազոտությունը պատմում է այն մասին, թե ինչպես են Բոլոնիայի և Օքսֆորդի համալսարանների գիտնականներն արհեստական բանականության աջակցությամբ կարողացել վերծանել տասնյակ լատինական արձանագրություններ, որոնք նախկինում համարվում էին անընթեռնելի։ Այդ արձանագրությունների մեծ մասը՝ քարերի, տախտակների և պատերի վրա, մասամբ վնասվել կամ ջնջվել էին ժամանակի ընթացքում։ Դրանք պարունակում էին տեքստի պատառիկներ, ամսաթվեր, անուններ, իրավաբանական բանաձևեր և նույնիսկ ...
Կարդալ ավելին »Փորձեք գոյատևել․ մինչև +40՝ շոգերը կշարունակվեն
Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 31-ին, օգոստոսի 1-2-ն Արարատյան դաշտում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտային գոտում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17-00- ն ընկած ժամանակահատվածում՝ +38․․․+40 աստիճան տաքություն։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ից զգուշացնում են, որ նշված հատվածներում ինչպես նաև Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ ...
Կարդալ ավելին »Ասիական ինդեքսներ․ 29/07/25
Ասիական ֆոնդային բորսաների հուլիսի 29-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Ճապոնիայում NIKKEI ինդեքսը նվազել է 1.10%-ով և կազմել 40998.27 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսը նվազել է 0.72%-ով և կազմել 2930.73 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսն աճել է 0.12%-ով և կազմել 3597.94 կետ, իսկ HANG SENG ինդեքսն աճել է 0.68%-ով և կազմել 25562.13 կետ:
Կարդալ ավելին »ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ․ 29/07/25
ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ հուլիսի 29-ին բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.17 դրամով և կազմել 383.77 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 2.89 դրամով և կազմել 447.36 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.0416 դրամով և կազմել 4.8037 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.65 դրամով և կազմել 514.98 դրամ: Ինչ վերաբերում ...
Կարդալ ավելին »Հայաստանը պարենով ինքնաբավ 50 երկրների շարքում է
186 երկրներից 154-ը կարող են ներքին արտադրության միջոցով բավարարել իրենց 7 հիմնական սննդային խմբերից 2-5-ի (մրգեր, բանջարեղեն, լոբազգիներ, օսլա պարունակող սննդամթերք, միս, ձուկ և կաթնամթերք) պահանջարկը։ Դրա մասին հայտնում է Nature Food-ը։ Միայն Գայանան է հասել ինքնաբավության բոլոր յոթ պարենային խմբերում, այն դեպքում, երբ Չինաստանը և Վիետնամը կարողացել են ապահովել հիմնական սննդային խմբերից միայն վեցը։ Վեց երկրներ, հիմնականում Մերձավոր Արևելքում՝ Աֆղանստանը, ...
Կարդալ ավելին »ԵՏՀ․ 5 ամիսներին բեռնափոխադրումներն աճել են 0,1%-ով
2025 թվականի հունվար-մայիս ամիսներին (նախորդ տարվա համեմատ) ԵԱՏՄ-ում գրանցվել է ինչպես ուղևորաշրջանառության ընդհանուր աճ (2,8%-ով), այնպես էլ մի շարք ազգային ցուցանիշների աճ՝ Ղազախստանում (12,9%-ով), Բելառուսում (6,8%-ով), Ղրղզստանում (5,6%-ով) և Ռուսաստանում (1%-ով): Այս ցուցանիշների մասին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը։ Միաժամանակ, հաշվետու ժամանակահատվածում բեռնափոխադրումների աճ է գրանցվել Ղազախստանում (13,6%), Ղրղզստանում (10,8%) և Հայաստանում (0,1%-ով): Միության աճի ցուցանիշները կազմել են 0,5%։
Կարդալ ավելին »Հեռահաղորդակցման օպերատորներն ավելացրել են վճարումները պետբյուջե
Հայաստանի կապի խոշորագույն օպերատորների քառյակը 2025 թվականի առաջին կիսամյակում պետական գանձարան է ուղղել 20.4 մլրդ դրամ, ինչը 5.2%-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից։ Այդ գումարից 8.9 մլրդ դրամը վճարվել է ԱԱՀ գծով, 3.6 մլրդ դրամ՝ եկամտահարկ, և 2.8 մլրդ դրամ՝ շահութահարկ։ Այս մասին են վկայում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալները։ Կապի օպերատորների շարքում առաջատար տեղը շարունակում է զբաղեցնել «ՎԻՎԱ Արմենիան», ...
Կարդալ ավելին »Ամերիաբանկը և Արդշինբանկը՝ ՀՀ խոշոր հարկատուների թոփ 5-ում
2025 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկի առաջատար հնգյակում ընդգրկվել է երկու բանկ՝ Արդշինբանկը և Ամերիաբանկը, որոնք պետական գանձարան են վճարել, համապատասխանաբար, 28 մլրդ դրամ և 21.4 մլրդ դրամ։ Ընդ որում, Արդշինբանկը տարեկան կտրվածքով ավելացրել է բյուջեի հատկացումները 4,8 անգամ, իսկ Ամերիաբանկը՝ 22,3 տոկոսով, ինչը թույլ է տվել առաջինին 21-րդ հորիզոնականից բարձրանալ 4-րդ, իսկ երկրորդին՝ 6-րդից 5-րդ: ...
Կարդալ ավելին »Հաճախ հնչող հարցեր՝ անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության վերաբերյալ
Հարց 1։ Ծրագրի շրջանակում աշխատավարձից ձևավորվող եկամտահարկն արդյոք ուղղվում է միայն անհուսալի վարկերի մայր գումարի մարմանը, թե նվազեցվում է նաև տոկոսագումարի կամ տույժ-տուգանքի չափը։ Պատասխան։ Միջոցառման շրջանակում տրվող ֆինանսական աջակցությունն ուղղվում է շահառուի վարկային պարտավորությունների ամբողջական մարմանը, այդ թվում՝ նաև տոկոսագումարի կամ տույժ-տուգանքի չափի նվազեցմանը։ Հարց 2։ Եթե աշխատում եմ համատեղությամբ, արդյոք երկու դեպքում էլ եկամտահարկը կուղղվի անհուսալի վարկերի մարմանը։ Պատասխան։ Այո՛, անկախ զբաղեցրած ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ