Լուրեր

Թբիլիսիի կենտրոնում գտնվող հայկական Կարմիր Ավետարան տաճարը կործանման եզրին է

Վրաստանի հայ համայնքը ահազանգում է Թբիլիսիի Հավլաբարի շրջանում գտնվող Շամխորեցոց Սուրբ Աստվածածին (Կարմիր Ավետարան) տաճարի ճակատագրի մասին՝ քաղաքի պատմական կենտրոնի ինտենսիվ կառուցապատման ֆոնին։ «Կարմիր Ավետարանը շուտով կարող է դառնալ ամբողջովին անմատչելի և շրջապատված լինել շինություններով… Մտավախություն է առաջանում, որ ոչ ոք չի պատրաստվում վերականգնել այս եկեղեցին և վերադարձնել տիրոջը, քանի դեռ այս նշանավոր տաճարը հիմնովին չի ավերվել»,- ասվում է համայնքի ...

Կարդալ ավելին »

Իսրայելի ռմբակոծության հետևանքով երկու պատանդ է սպանվել․ ՀԱՄԱՍ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման զինված թևը՝ «Քասամի բրիգադները», հայտարարել է, որ իսրայելական ուժերի կողմից Գազայի հատվածի շարունակվող ռմբակոծությունը հանգեցրել է երկու իսրայելցի պատանդի մահվանը և ևս ութ մարդու վիրավորմանը, հայտնում է Al Jazeera-ն։ Խմբավորման զինված թևը հայտարարության մեջ նաև նշել է, որ պատանդների համար պայմանները գնալով ավելի վտանգավոր են դառնում՝ նրանց պատշաճ բուժում ցուցաբերելու անկարողության պատճառով: Այսպիսով, խմբավորումը  պատանդների առողջության համար ...

Կարդալ ավելին »

Գերանբնական հիփոթեքի աճ՝ Ռուսաստանում, արտոնյալ պայմանների շնորհիվ

Ռուսաստանի Բանկի բանկային կարգավորման եւ վերլուծության դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Դանիլովն հաըտարարել է, որ 2023 թվականին հիփոթեքային վարկավորման 35 %-ոց աճը «գերանբնական երեւույթ է»։ «Նման տեմպերը չեն կարող պահպանվել երկար ժամանակ: Ինձ թվում է, որ ֆինանսների նախարարությունը դրա համար բավարար ռեսուրսներ չունի»,- Դանիլովի այս խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։ Նրա խոսքով` Ռուսաստանի բանկը մտահոգված է ոչ այնքան արտոնյալ հիփոթեքային վարկերի ծավալով, որքան ...

Կարդալ ավելին »

Հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստ՝ Թեհրանում

Այս շաբաթ Թեհրանում կկայանա հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստը, հայտնել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ ելույթ ունենալով Իրանի ազգային տոնի՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 45-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված միջոցառմանը:. Նա վստահություն է հայտնել, որ «նիստի շրջանակներում հնարավորություն կունենանք քննարկել առանցքային մի շարք հարցեր, ինչպես նաև նախանշել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հեռանկարային նոր ծրագրեր»: «Ողջունում ենք իրանական ընկերությունների հետաքրքրվածությունն ու գործնական ներգրավվածությունը Հայաստանի համար ...

Կարդալ ավելին »

Պետբյուջեի եկամուտները՝ ըստ հարկատեսակների

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի 2,358,733.5 մլն դրամ եկամուտների 94.20% կամ 2,221,924.8 մլն դրամը գոյացել է հարկերից ու տուրքերից։ Եթե խոսենք հարկատեսակների մասին, ապա՝ ԱԱՀ ծավալները 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ աճել են 12.89%-ով և կազմել 767,173 մլն ՀՀ դրամ։ Ակցիզային հարկի ծավալներն աճել են 17.21%-ով և կազմել 149,446 մլն դրամ։ Շահութահարկի ծավալներն աճել են 44.31%-ով և ...

Կարդալ ավելին »

Կարտոֆիլն էժանացել է, ձուն՝ թանկացել. սննդամթերքի գները

Հայաստանում սպառողական գների ինդեքսը 2024 թվականի հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 0.9 տոկոսով, սակայն նախորդող ամսվա՝ 2023-ի դեկտեմբերի նկատմամբ՝ աճել է 1.2 տոկոսով: Այդ մասին են վկայում Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները: Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները հունվարին՝ 2023-ի հունվարի նկատմամբ նվազել են 5.8 տոկոսով, սակայն 2023-ի դեկտեմբերի նկատմամբ ավելացել 2.2 տոկոսով: Ընդ որում՝ հունվարի նկատմամբ սննդամթերքն ...

Կարդալ ավելին »

2359 տրլն դրամ․ ՀՀ բյուջեի եկամուտները

ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2023թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանի պետական բյուջեի եկամուտները կազմել են 2359 տրլն դրամ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 29561 մլրդ դրամով կամ 14,33%-ով։ Ինչ կայանում է ծախսերին, ապա դրանք աճել են 13,6%-ով կամ 305,03 մլրդ դրամով և կազմել 2,548 տրլն դրամ։ Բյուջեի պակասուրդն աճել է 9,43 մլրդ դրամով կամ 5.25%-ով և կազմել 188,89 ...

Կարդալ ավելին »

Գործարկվել է պաշտոնական վիճակագրական հաշվետվությունների հավաքման առցանց հարթակը

ՀՀ վիճակագրական կոմիտեն (Արմստատ) տեղեկացնում է, որ 2024թ.-ի փետրվարի 1-ից գործարկվել է «Պաշտոնական վիճակագրական հաշվետվությունների հավաքման առցանց հարթակը» (այսուհետ՝ ՀԱՐԹԱԿ) և դադարեցվել է հաշվետվությունների՝ էլեկտրոնային փոստի միջոցով հավաքման  գործընթացը: Նշվածով պայմանավորված, Արմստատը, 2024թ.-ի փետրվարի  1-ից հետո 2024 թ.-ի հաշվետու և 2023թ.-ի տարեկան ժամանակաշրջաններին վերաբերող բոլոր պաշտոնական վիճակագրական հաշվետվությունները հավաքելու է ՀԱՐԹԱԿ-ի միջոցով՝ պահպանելով համապատասխան հաշվետվությունների ներկայացման ժամկետները:

Կարդալ ավելին »

1000 խոշոր հարկատուների 80,1%-ը Երևանից են

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2023թ. հունվար-դեկտեմբեր ամիսների 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այդ մասին տեղեկացնում է ՊԵԿ-ը։ 1000 հարկատուների վճարած հարկերի ծավալը կազմել է 1.71 տրլն դրամ, ինչը 2022թ. համադրելի ցուցանիշից ավել է 220.46 մլրդ դրամով կամ 14.8%-ով։ ՀՀ 1000 խոշոր հարկ վճարողներից բացարձակ մեծամասնությունը գրանցված է Երևանում։ Խոսքը գնում է 801 ընկերության մասին կամ՝ ընկերությունների 80.1%։ 2022թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ Երևանյան ընկերությունների ...

Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել բրիտանական The Telegraph-ին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել բրիտանական The Telegraph-ի միջազգային մեկնաբան Ռոլանդ Օլիֆանթին: Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

Կարդալ ավելին »
ajax-loader