ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի կենտրոնի տեսուչները անհատ ձեռնարկատեր Պարույր Հովակիմյանին պատկանող հացի արտադրամասում անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրությունն իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ (Շիրակի մարզ, ք․ Գյումրի)։ Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից: Մասնավորապես՝ – արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսերը չեն բացառել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը, – ...
Կարդալ ավելին »Լուրեր
Հեղուկ գազի շուկայում չկան գերիշխող դիրք ունեցողներ. ՄՊՀ
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրություն է իրականացրել հեղուկ գազի շուկայում՝ հաշվի առնելով վերջին շրջանում հեղուկ գազի գների բարձրացման հանգամանքը։ Հանձնաժողովից հայտնում են, որ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ներկայումս Հայաստանի Հանրապետությունում հեղուկ գազ ներմուծում է ավելի քան 170 տնտեսավարող սուբյեկտ, որոնցից ամենախոշոր ներմուծողի ծավալը չի գերազանցում 7 տոկոսը։ Ավելին, ավելի քան 170 սուբյեկտից ներմուծման ծավալներով 3 տոկոս և ավելի կշիռ ունեն ...
Կարդալ ավելին »Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 250 մլն դրամը. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվում է սպորտային ակումբի գործունեությունը կազմակերպող ընկերության կողմից իրացման իրական շրջանառությունը թաքցնելու և պետական բյուջե առանաձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ և բազմակողմանի վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում միայն 2025 թվականի հուլիսին ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված առանձնապես ...
Կարդալ ավելին »Քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև մշակութային կապերի նախաձեռնություններ
ՀՀ դեսպան Վահագն Աֆյանին Հնդկաստանի մշակութային կապերի խորհրդի կենտրոնական գրասենյակում ընդունել է խորհրդի գլխավոր տնօրեն Կ. Նանդինի Սինգլան։ Այդ մասին հայտնում են Հնդկաստանում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև մշակութային հարուստ կապերի հետագա խորացման առարկայական նախաձեռնություններ, այդ թվում՝ ընթացիկ տարվա հոկտեմբերին կայանալիք Հնդկական միջազգային ժողովրդական 9-րդ փառատոնին հայկական մշակութային խմբերի մասնակցությանն առնչվող հարցեր։ Երկուստեք կարևորվել են ...
Կարդալ ավելին »Նախորդող 3 օրերին Վրաստանից ՌԴ է մտել հայկական կոնյակով բարձված 55 բեռնատար
Նախորդող 3 օրերին Վրաստանից ՌԴ է մտել հայկական կոնյակով (բրենդի) բարձված 55 բեռնատար։ Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ «Այս ցուցանիշը ևս մեկ անգամ ապացուցում է, որ կոնյակի արտահանման հիմնախնդիրը էականորեն լուծված է։ Առաջիկայում մեզ սպասվում է խաղողի առատ բերք, որի մթերումը, ինչպես անցած տարի, ևս պետք է բարձր մակարդակով կազմակերպենք՝ կառավարության, մթերողների և խաղող ...
Կարդալ ավելին »ԱՄՆ-ը գնահատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հետևանքները
Վաշինգտոնը գնահատել է հակառուսական պատժամիջոցների բոլոր բացասական հետևանքները, նույնիսկ նրանք, որոնք կարող են վնաս հասցնել հենց ԱՄՆ-ին: Այդ մասին հայտարարել է Պետքարտուղարության ներկայացուցիչ Թեմի Բրյուսը։ «Նախագահն այն մարդը չէ, որն ընթացքից որոշումներ է կայացնում։ Սա հստակորեն հաշվի է առնվել հենց սկզբից։ Եվ մենք պատրաստ ենք անել այն, ինչն անհրաժեշտ է», – ասել է նա ճեպազրույցում։ Բրյուսի խոսքով՝ ամբողջ ազդեցությունը հաշվի ...
Կարդալ ավելին »Գառնի համայնքի սեփականության իրավունքը վերականգնվել է «Քարերի սիմֆոնիայի» տարածքում օտարված հողամասի նկատմամբ
Կոտայքի մարզում, 2025 թվականի առաջին կիսամյակում, քրեական վարույթներով վերականգնվել է պետությանը և համայնքին պատճառված շուրջ 1 միլիոն 255 հազար ԱՄՆ դոլարին համարժեք շուրջ 483 միլիոն 500 հազար դրամի վնաս, ինչպես նաև պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակներում, դատախազի միջնորդագրի հիման վրա, համայնքին է վերադարձվել 1 անշարժ գույք: Այդ մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։ Մասնավորապես՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ...
Կարդալ ավելին »Արտահանման ցուցանիշները մնում են խորը անկման մակարդակում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2025թ. հունվար-հունիս ամիսներին։ Այսպես՝ Տարեսկզբի ցածր աճերի համեմատ՝ 2025թ. մայիսից սկսած տնտեսական ակտիվության աճի (ՏԱՑ) տեմպն արագացել է՝ հիմնականում բազայի էֆեկտի հաշվին։ Հունիսին ՏԱՑ-ը թեև որոշակի դանդաղել է մայիսի համեմատ, սակայն հունվար-հունիս ամիսների կուտակային ՏԱՑ-ը շարունակել է արագանալ՝ հասնելով 6.3%-ի՝ հունվար-մայիսի 5.7%-ի համեմատ։ Աճի տեմպի արագացումը հիմնականում պայմանավորված է արդյունաբերության անկման տեմպի մեղմմամբ։ ...
Կարդալ ավելին »Հնդկաստանում 1 տարեկան երեխան կծել-սպանել է 70-սանտիմետրանոց կոբրայի
Հնդկաստանի Բիհարի նահանգում 1 տարեկան երեխան ատամներով կծել և սպանել է 70-սանտիմետրանոց կոբրայի՝ այն շփոթելով խաղալիքի հետ: Այդ մասին հաղորդում է Hindustan Times հրատարակությունը։ Դեպքը տեղի է ունեցել Արևմտյան Շամփարան բնակավայրում․ Գովինդա անունով փոքրիկը խաղում էր իրենց տանը։ Երեխայի տատիկը հայտնել է, որ կոբրան տուն է մտել, երեխան այն շփոթել է խաղալիքի հետ և բռնել, որից հետո կծել է կոբրային՝ ...
Կարդալ ավելին »Դրամի փոխարժեք. 30/07/25
ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները հուլիսի 30-ի դրությամբ հետևյալն են. Անկանխիկ Անկանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 382.00 դրամ (+0.00 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 385.50 դրամ (-0.50 դր.): Անկանխիկ Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք՝ 441.00 դրամ (-5.00 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 448.00 դրամ (-6.00 դր.): Անկանխիկ Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք՝ 4.66 դրամ (-0.14 դր.), իսկ վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 4.80 դրամ (-0.09 դր.): Կանխիկ Կանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 382.00 դրամ (+0.00 ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ