Լուրեր

ԵԱՏՄ-ի հետ առևտուրն աճել է մոտ 43 տոկոսով. ինչ ենք արտահանել և ներմուծել

 Եվրասիական տնտեսական միության երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը 2023 թվականին աճել է 42.7 տոկոսով՝ կազմելով 7 մլրդ 615 մլն 977.2 հազար դոլար: Թեև Հայաստանի առևտրային ամենամեծ գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանը, սակայն անգամներով աճել են Ղազախստանի և Ղրղզստանի հետ առևտրաշրջանառության ծավալները: Ընդ որում, Ղազախստանի, Ղրղզստանի և Բելառուսի հետ առավել աշխույժ է եղել արտահանումը: Արտահանվող ապրանքների կառուցվածքում փոփոխություններ են եղել: «Արմենպրես»-ի հետ ...

Կարդալ ավելին »

Նավթի գներն աճել են. 20-02-24

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 0.95%-ով և կազմել 79.50 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 0.81%-ով և կազմել 83.45 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »

NYMEX. թանկարժեք մետաղների գները նվազել են․ 20-02-24

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները.Ոսկու գինը նվազել է 0.18%-ով և կազմել 2029.50 դոլար, արծաթի գինը նվազել է 0.82%-ով և կազմել 23.00 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 1.31%-ով և կազմել 902.20 դոլար:Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ):Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, որն առեւտուրը շարունակվում ...

Կարդալ ավելին »

LME. գունավոր մետաղների գներ. 20-02-24

Լոնդոնի մետաղների բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները. Ալյումինի գինը նվազել է 1.28%-ով և կազմել 2203.50 դոլար, պղնձի գինն աճել է 0.42%-ով և կազմել 8445.00 դոլար, կապարի գինը նվազել է 0.44%-ով և կազմել 2046.00 դոլար, նիկելի գինը նվազել է 0.18%-ով և կազմել 16420.00 դոլար, անագի գինը նվազել է 1.68%-ով և կազմել 26650.00 ...

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսները չեն փոփոխվել․ 20-02-24

ԱՄՆ ֆոնդային բորսաների փետրվարի 19-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.Արդյունաբերական Dow Jones ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 38627.99 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 5005.57 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 15775.65 կետ:Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսներ․ 20-02-24

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.15%-ով և կազմել 17092.26 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 7768.55 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.22%-ով և կազմել 7728.50 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.15%-ով և կազմել 1105.63 կետ:

Կարդալ ավելին »

Ծանրամարտի ԵԱ. մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու ներկայացուցիչ

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու ներկայացուցիչ: Մրցումային վերջին օրը Հայաստանի հավաքականից պայքարի մեջ կմտնեն գերծանր քաշայիններ Վարազդատ Լալայանը և Սիմոն Մարտիրոսյանը: Մրցաշարը կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին:   Մինչ այս Հայաստանի հավաքականից Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրներ են դարձել 55 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը և 67 կգ քաշային Գոռ Սահակյանը, 96 կգ քաշային Հակոբ Մկրտչյանը: 96 կգ քաշային ...

Կարդալ ավելին »

Հարավային Կորեան սահմանափակում է արտահանումները դեպի Ռուսաստան և Բելառուս

Հարավային Կորեան փետրվարի 24-ից կսկսի արտահանման ավելի խիստ հսկողություն սահմանել Ռուսաստանի և Բելառուսի նկատմամբ՝ գրեթե 700 անուն ապրանք ավելացնելով արգելված ապրանքների ցանկում: Այդ մասին հաղորդում է Yonhap-ը: Միջոցառումները ձեռնարկվում են՝ ի պատասխան Ռուսաստանի կողմից Ուկրաինայում անցկացվող ռազմական գործողությունների։ Առևտրի, արդյունաբերության և էներգետիկայի նախարարության տվյալներով՝ Հարավային Կորեան, ռազմավարական ապրանքների առևտրի վերաբերյալ կառավարության կանոնակարգերի փոփոխություններին համապատասխան, փաստացի կամ հնարավոր ռազմական օգտագործման 682 անուն ...

Կարդալ ավելին »

«Ծիծեռնակաբերդի խճուղի» 4 հասցեի անշարժ գույքը փորձ է արվել ձեռք բերել կադաստրային արժեքից 5 անգամ ցածր գնով. գործը դատարանում է

Հայաստանի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ «Ծիծեռնակաբերդւ խճուղի» 4 հասեցում գտնվող անշարժ գույքը փորձ է արվել ձեռք բերել կադաստրային արժեքից 5 անգամ ցածր գնով։ ՀՀ դատախազությունն այս մասին հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ դատախազը գործն ուղարկել է դատարան։ ««Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենը, 2003 թվականից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 2-ը, իր հետ փոխկապակցված անձի անվամբ հիմնադրել և 2007 թվականի փետրվարի ...

Կարդալ ավելին »

Գագարինից մինչև Սևանի թերակղզի ձյուն է տեղում

Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ փետրվարի 19-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Թալինի, Ճամբարակի տարածաշրջաններում, Գագարինից մինչև Սևանի թերակղզի ձյուն է տեղում, իսկ Արագածի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Կարդալ ավելին »
ajax-loader