Լուրեր

Նոտարների համար էլեկտրոնային փաստաթղթերի շրջանառության նոր, համալրված հարթակ կստեղծվի

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 23-ի նիստում հաստատեց Էլեկտրոնային փաստաթղթերին ներկայացվող պահանջները, սահմանափակում կիրառելու կամ սահմանափակումը վերացնելու վերաբերյալ որոշումները անշարժ գույքի պետական ռեգիստր ներկայացման կարգը: Հիմնավորման մեջ նշվում է, որ հաշվի առնելով ոլորտում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ծավալների մեծացումը, դրանով պայմանավորված՝տարատեսակ գործընթացներում մարդկային գործոնի նվազեցումը, ինչպես նաև թղթային արխիվների կրճատման անհրաժեշտությունը՝ այսօր առաջնահերթ է դարձել ՀՀ կառավարության որոշման մշակումը, որով հստակ կսահմանվեն անշարժ ...

Կարդալ ավելին »

Գործարկվում է ԼՂ-ից բռնի տեղահանվածների ուսուցման և աշխատանքային փորձի ծրագիրը

Կառավարության այսօրվա՝ փետրվարի 23-ի նիստում որոշվեց 2024 թվականի բյուջեի կառավարության պահուստային ֆոնդից 873 մլն դրամ հատկացնել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար կարճաժամկետ ուսուցման դասընթացի կազմակերպման և աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրման ծրագրի համար: Միջոցառման շրջանակներում նախատեսվում է 1000 շահառուի աջակցություն տրամադրել: Ծրագիրն իրականացվում է 3 ուղղությամբ՝ ուսուցում և աշխատանքի տեղավորում, աշխատանքային փորձի ձեռքբերում և աշխատանքի տեղավորում, ուսուցում, աշխատանքային ...

Կարդալ ավելին »

Հայաստան-Ֆրանսիա ռազմական գործակցությունը դրվել է հստակ պլանավորման հենքի վրա․ Պապիկյան

Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմական համագործակցության օրակարգն ընդգրկում է զինված ուժերի կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտները։ Այդ մասին հայտարարեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ Նախարարը նշեց, որ Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի հետ քննարկումները անցան բովանդակային և գործնական մթնոլորտում։ «Մեր համագործակցության օրակարգն ընդգրկում է զինված ուժերի կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտները։ Հատկապես ...

Կարդալ ավելին »

Արտագնա աշխատանքի մեկնողների եկամուտները որոշ ժամանակ չենք հարկի. Բադասյան

Որոշակի բողոքներ կային արտագնա մեկնողների շրջանում, բայց մեր օրենսդրությունը շատ վաղուցվանից նախատեսում է, որ արտագնա մեկնողները նույնպես եկամտային հարկ պետք է վճարեն՝ աշխատանքի երկրում եւ Հայաստանում առկա եկամտային հարկեի տարբերության չափով, բայց դա չի իրականացվել: Այս մասին այսօր՝ փետրվարի 23-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանից հետաքրքրվեց, թե ինչին են վերաբերում քաղաքացիների բողոքները: Բադասյանն ...

Կարդալ ավելին »

Զոհված զինծառայողների ընտանիքների՝ փոխնակ մոր ծառայություններից օգտվելու համար հատկացվեց եւս 15 մլն դրամ

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 23-ի նիստում որոշեց կառավարության պահուստային ֆոնդից 15.250 մլն դրամ  հատկացնել զոհված զինծառայողների ծնողների վերարտադրողական առողջության աջակցման միջոցառման շրջանակներում շահառուներին փոխնակ մոր ծառայությունից օգտվելու և դոնորական ձվաբջջի ձեռքբերման համար ծախսերի մասնակի փոխհատուցման ծրագրի շարունակականությունն ապահովելու նպատակով: Արտամարմնային բեղմնավորման իրականացման համար տրվող փոխհատուցման չափերը հետեւյալն են՝ փոխնակ մոր ծառայությունից օգտվելու համար պայմանագրով նախատեսված վճարի 100 տոկոսի չափով, բայց ...

Կարդալ ավելին »

44-օրյա պատերազմում անհայտ կորածների ընտանիքները հունվար-փետրվարի համար ևս կստանան 300-հազարական դրամները

44-օրյա պատերազմում անհայտ կորածների ընտանիքները հունվարի եւ փետրվարի համար եւս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը: Այս մասին կառավարությունը որոշում կայացրեց այսօր՝ փետրվարի 23-ի նիստում: Հիմնավորման մեջ նշվում է, որ անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառման ժամկետը ավարտվում էր դեկտեմբերին, այս որոշմամբ այդ ժամկետը երեկաձգվում է մինչեւ փետրվարը ներառյալ: Զինծառայողի ընտանիքին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կազմում է 300 000 դրամ, որը ...

Կարդալ ավելին »

Փաշինյան․ 21000 քաղաքացի հայտարարել է, որ վարձով բնակարան է տվել

2021-ի նախընտրական շրջանում խոստացել էինք, որ տարեկան միջինում 7 տոկոս տնտեսական աճ ենք ապահովելու, ինչը շատ հավակնոտ ցուցանիշ է: Այս մասին այսօր՝ փետրվարի 23-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Կարող եմ ասել, որ 2023-ին մեզ հաջողվել է արձանագրել 8,7 տոկոս տնտեսական աճ: 2022-ին տնտեսական աճը 12,6 տոկոս էր, իսկ 2021-ին 5,6 տոկոս էր: Ըստ էության, 2021-ի ցուցանիշների հաշվառումով, ...

Կարդալ ավելին »

Եվրոպական խորհրդարանը հաջորդ շաբաթ բանաձև կքննարկի Հայաստանի հետ ԵՄ վիզաների ազատականացման վերաբերյալ

Եվրոպական խորհրդարանում հաջորդ շաբաթ բանաձև կքննարկվի Հայաստանի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ։ Բրյուսելում այդ մասին հայտնել է Եվրոպական խորհրդարանի գերմանացի պատգամավոր Վիոլա Ֆոն Քրամոնը։ Նա հայտնել է, որ բանաձևը կքննարկվի հաջորդ շաբաթ՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստի ընթացքում։ «Մենք բանաձևով առաջ ենք քաշում իրական վիզային գործողությունների ծրագիր, մենք առաջ ենք մղելու Հայաստանի հետ ինստիտուցիոնալ և այլ կապերը սերտացնելու օրակարգը, որպեսզի Հայաստանի բնակիչներն էլ ...

Կարդալ ավելին »

Հայաստանի հարկային եկամուտները 6 տարում աճել են ավելի քան 90 տոկոսով

Հայաստանն անցած տարի ապահովել է 2 տրիլիոն 222 միլիարդ դրամի բյուջետային եկամուտներ, ինչը 2017 թվականի համեմատ աճել է 1 տրիլիոն 64 միլիարդ դրամով։ Այդ մասին կառավարության հերթական նիստում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Կառավարության ծրագրի 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի քննարկմանը։ «Այսինքն, 2017 թվականի նկատմամբ բյուջեի հարկային եկամուտներն ավելացրել ենք 92 տոկոսով։ Ավելի ճիշտ կլինի ասել, որ ...

Կարդալ ավելին »

Արտահանումը Հայաստանի Հանրապետությունից՝ ըստ երկրների

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանի արտահանման ծավալը կազմել է 8.415 մլրդ դոլար։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտահանման ծավալներն աճել են 55.29%-ով կամ 2.996 մլրդ դոլարով։ Արտահանման ամենամեծ ծավալները շարունակում են արձանագրվել Ռուսաստանի ուղղությամբ։ Վերոնշյալ ժամանակահատվածում Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալներն աճել են 38.81%-ով կամ 955.86 մլն դոլարով և կազմել 3.419 մլրդ դոլար։ Ռուսաստանին է բաժին ընկնում արտահանման ծավալի 40.62%-ը։ Երկրորդն ...

Կարդալ ավելին »
ajax-loader