Հայաստանի ազգային գրադարանից հայտնում են. «Սիրելի ընթերցողներ, «Վեոլիա Ջուր» ընկերությունը, վթարային աշխատանքներով պայմանավորված, դադարեցրել է ջրամատակարարումը մի շարք հասցեներում, ինչի արդյունքում ջրազրկվել է նաև Հայաստանի ազգային գրադարանը։ Պատշաճ սպասարկում իրականացնելու անհնարինության պատճառով գրադարանը փակ կլինի մինչև 18։00-ն»։
Կարդալ ավելին »Լուրեր
Հայաստանում ներդրումային ծրագրերը պետք է դառնան անխոչընդոտ․ Փաշինյան
«Ե՛վ 2019-ին, եւ՛ 2022-ին, եւ՛ 2023-ին մենք տնտեսական աճի ցուցանիշով աշխարհում երկրների առաջին տասնյակի մեջ ենք, եւ սա մեր Իմ գնահատականն այն է, որ տնտեսական աճն ապահովվում է կառավարության հետեւյալ մոտեցման եւ կարգախոսի շնորհիվ, երբ մենք, դիմելով մարդկանց, նրանց տալիս ենք հետեւյալ ուղերձը՝ «հարստացիր եւ հարստացրու»»,- ասել է նա: Եգիպտոսում առեւտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայում գործարարների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշել ...
Կարդալ ավելին »2024-ի սկզբից Հայաստանից Ռուսաստան ծաղիկների արտահանումը կրկնապատկվել է
Ռոսսելխոզնադզորի մամուլի ծառայությունից հայտնել են, որ 2024 թվականի սկզբից Հայաստանից ՌԴ արտահանվել է ավելի քան 20 միլիոն ծաղիկ, 2023 թվականին նույն ժամանակահատվածում առաքվել է ավելի քան 11 միլիոն ծաղիկ: Արտահանված կակաչների թիվն աճել է գրեթե 3 անգամ, վարդերինը՝ 1,3 անգամ, քրիզանթեմներինը՝ 32,5 անգամ:
Կարդալ ավելին »Դատավորներ Կարեն Մարդանյանի և Սերգեյ Մարաբյանի լիազորությունները դադարել են
Այսօր Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, սեփական դիմումի հիման վրա, դադարել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Մարդանյանի և Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր Սերգեյ Մարաբյանի լիազորությունները: Այս մասին հայտնում են Բարձրագույն դատական խորհրդից՝ հավելելով, որ դատական օրենսգրքով նախատեսված կարգով, Սերգեյ Մարաբյանի լիազորությունները դադարում են նաև Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում։
Կարդալ ավելին »2024 թ. փետրվարին իրականացվել է 976.0 մլրդ ՀՀ դրամի շուրջ 53․5 մլն գործարք․ ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում` ՀԴՄ կտրոնների) տվյալներով` 2024 թ. փետրվար ամսվա ընթացքում իրականացվել է 53.5 մլն գործարք` 976.0 մլրդ ՀՀ դրամ արժեքով, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` քանակային 8.5 մլն գործարքով կամ 19.1%-ով, իսկ արժեքային` 185.3 մլրդ ՀՀ դրամով կամ 23.4%-ով:
Կարդալ ավելին »Նավթի գինը նվազել է
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների մարտի 5-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 0.20%-ով և կազմել 78.28 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 0.52%-ով և կազմել 82.18 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է ...
Կարդալ ավելին »Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է պատերազմի մասնակից տղաների հետ
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է 44-օրյա և 2022 թ. սեպտեմբերյան պատերազմների մասնակից հերոս տղաների հետ։ «Ոմանք դեռևս բուժվում են Զինվորի տանը, ոմանք՝ սովորում կամ աշխատում: Նրանցից յուրաքանչյուրի պատմությունն ու ապրումներն են ամփոփված «Հայրեններ» եռահատոր գրքում, որն իր ուրույն տեղը կունենա իմ գրապահարանում»,- ասված է գրառման մեջ։
Կարդալ ավելին »Հրդեհ Երևանի Արարատյան 1-ին զանգվածում․ քաղաքացիները տարհանվել են
Մարտի 5-ին, ժամը 22:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան 1-ին զանգվածի թիվ 10 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։ Փրկարարները տարհանել են 7 քաղաքացու ...
Կարդալ ավելին »Արտարժույթի փոխարժեքը մարտի 6-ի դրությամբ․ Rate.am
Ներկայացնում ենք Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները մարտի 6-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի: Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 401 դրամ նվազագույն և 403 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 406 դրամ նվազագույն և 409 դրամ առավելագույն փոխարժեքով: Մեկ եվրոն գնվում է 430 դրամ նվազագույն և 436 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 440 դրամ նվազագույն և 447 դրամ առավելագույն փոխարժեքով: Մեկ ռուսական ...
Կարդալ ավելին »Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 6-ին, 8-ին առանձին շրջաններում, մարտի 7-ին, 9-10-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, գիշերային ժամերին լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Տեղեկությունը հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։ Քամին հարավարևմտյան է, 2-4 մ/վ արագությամբ, մարտի 6-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ, 7-9-ին՝ 15-20մ/վրկ արագությամբ:Օդի ջերմաստիճանը մարտի 7-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում մարտի 6-ին կեսօրից հետո, ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ