Արհեստական բանականությունը փոխում է գիտական մտածողության սահմանները՝ մարդուն դարձնելով առավել ստեղծագործ և արդյունավետ էակ։ Այդ մասին Silicon Mountains 2025թ. տեխնոլոգիական գագաթնաժողովի իր ելույթում նշեց Flagship Pioneering ընկերության հիմնադիրն և գլխավոր գործադիր տնօրեն, Moderna-ի համահիմնադիր Նուբար Աֆեյանը: Աֆեյանի խոսքով՝ մարդկությունը կանգնած է նոր դարաշրջանի շեմին, որտեղ գիտությունը վերածվելու է ծառայության, և գիտական փորձարկումները հնարավոր են դառնալու արագ, բազմակի և ինքնավար կերպով: «Գիտությունը ...
Կարդալ ավելին »Լուրեր
5-րդ դարի եզակի ճարտարապետական կառույց․ վերականգնվում է Արթիկի Սուրբ Աստվածածին եկեղեցին
Մեկնարկել են Արթիկի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնման աշխատանքները։ Եկեղեցին մեծ պատմամշակութային արժեք ունեցող 5-րդ դարի եզակի ճարտարապետական կառույցներից է։ Վերականգնման գործընթացը մեկնարկել էր դեռևս 2018 թվականին, սակայն մի քանի պատճառներով՝ փաստաթղթային և հնության պահպանման խնդրի բարդությունների, աշխատանքները որոշ ժամանակ մնացել էին կիսատ։ Քանի որ եկեղեցին համարվում է պատմամշակութային ժառանգություն, վերականգնումը պետք է իրականացվի սկզբնական տեսքի պահպանմամբ։ Աշխատանքների ընթացքում օգտագործվում են ...
Կարդալ ավելին »Աշուն՝ քաղցր ու բաղձալի. ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 15-ին կբարձրանա 5-8 աստիճանով։ Ինչպես «Հայպետհիդրոմետից» հայտնեցին, Երևանում հոկտեմբերի15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում գիշերը կլինի +6-ից +8, իսկ վաղը ցերեկը՝ +20-ից +22 աստիճան։ Շիրակում՝ գիշերը՝ –2+3, ցերեկը՝ +14+18, Կոտայքի լեռնային շրջաններում՝ գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +14+17, Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +17+20, Սևանա լճի ...
Կարդալ ավելին »NYMEX. թանկարժեք մետաղների գներ․ 15/10/25
NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 2.11%-ով և կազմել 4175.60 դոլար, արծաթի գինն աճել է 5.35%-ով և կազմել 52.18 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 2.12%-ով և կազմել 1711.40 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...
Կարդալ ավելին »Եվրոպական ինդեքսներ․ 15/10/25
Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.60%-ով և կազմել 24387.93 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.21%-ով և կազմել 7934.26 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.16%-ով և կազմել 9442.87 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.06%-ով և կազմել 1003.79 կետ:
Կարդալ ավելին »Դեպի մանկության գունեղ աշխարհ․ Քաջարանի մշակույթի պալատը հիացրել է փոքրիկ հանդիսատեսին
Քաջարանի մշակույթի պալատը փոքրիկ հանդիսատեսներին մոգական ու հեքիաթային տրամադրություն է պարգևել: Նրանց համար կախարդական հնարքներով ներկայացել են աճպարարները, որոնց հաջողվել է ոչ միայն զարմացնել, այլ նաև ներգրավել երեխաներին՝ նրանց մասնակցությամբ ելույթը վերածելով խաղի և անմոռանալի հիշողության։ Նման գեղեցիկ օր պարգևող նախաձեռնությունը ևս մեկ քայլ էր դեպի մանկության գունեղ աշխարհ՝ լի ժպիտներով, զարմանքով ու խանդավառությամբ։
Կարդալ ավելին »Lydian Armenia-ն տոնում է հիմնադրման 20-ամյակը
Հոկտեմբերի 14-ը Lydian Armenia-ում հոբելյանական է․ նշում ենք մեր ընկերության հիմնադրման 20 ամյակը։ 20 տարի առաջ մեկնարկած պատմությունը երբեք չհուսահատվելու և միշտ առաջ շարժվելու, միասին դժվարին իրավիճակները հաղթահարելու և հաջողությունները կիսելու մասին է, մարդու և մարդու համար արժեք ստեղծելու մասին է։ Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան շնորհավորում է մեր գործընկերոջը և մաղթում հաջող, չընդհատվող աշխատանք, որը կնպաստի պետության զարգացմանը։
Կարդալ ավելին »2026-ի մարտից Վրաստանում օտարերկրյա աշխատողների համար նոր կանոններ կգօրծեն
Վրաստանում նախատեսվում է 2026 թվականի մարտից ուժի մեջ մտցնել օտարերկրյա աշխատողների վերաբերյալ նոր կանոններ։ «Աշխատանքային միգրացիայի մասին» օրենքը դեռևս պարունակում է բազմաթիվ բաց հարցեր․ ենթաօրենսդրական ակտերը, որոնք կպարզաբանեն և կհստակեցնեն իրավիճակը, սպասվում են մինչև 2026 թվականի մարտի 1-ը։ Վրաստանի «Աշխատանքային միգրացիայի մասին» օրենքը վերաբերում է միայն այն օտարերկրյա անձանց, որոնք իրականացնում են աշխատանքային գործունեություն Վրաստանի տարածքում, մասնավորապես՝ գտնվում են աշխատանքային ...
Կարդալ ավելին »Ավելի քան 1000 աշխատատեղ՝ Ամուլսարում․ Պապոյանն այցելել է «Լիդիան Արմենիա»
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այցելել է Ամուլսար՝ ծանոթանալու «Լիդիան Արմենիա» ընկերության հանքարդյունաբերական ծրագրին։ Այցին մասնակցել են Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը, նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը և «Լիդիան Արմենիա» ընկերության տնօրենների խորհրդում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Գնել Սանոսյանը։ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի տնօրենի ուղեկցությամբ նախարարը շրջել է 960 անձի համար նախատեսված բնակավանում, ծանոթացել աշխատակիցների կեցության պայմաններին։ Ծրագրում ընդհանուր ներդրումները կազմելու են 750մլն ...
Կարդալ ավելին »Google-ը 5 մլրդ եվրո կներդնի Բելգիայի IT ոլորտում
Google ընկերությունը հայտարարել է հաջորդ երկու տարիների ընթացքում Բելգիայում իր ենթակառուցվածքների զարգացման մեջ 5 միլիարդ եվրո ներդնելու ծրագրի մասին։ Ընկերությունը կընդլայնի Սեն-Գիսլեն քաղաքում գտնվող իր տվյալների մշակման կենտրոնը՝ ստեղծելով ևս 300 մշտական աշխատատեղ՝ արդեն գոյություն ունեցող մոտ 600 աշխատեղին զուգահեռ։ Ներդրումը նպատակ ունի զարգացնել արհեստական բանականության տեխնոլոգիաները և բավարարել Google Cloud-ի նկատմամբ աճող պահանջարկը։ Տվյալների կենտրոնի հզորությունների ավելացումը կօգնի նաև ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ