Լուրեր

+41 աստիճան․․․ օգոստոսը ևս հնոցում է պահում մեզ

Հանրապետության տարածքում` Օգոստոսի 6-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 10-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ապրոպի ժամանակ քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 6-10-ը երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15- 18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում՝ Oգոստոսի 6-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի ...

Կարդալ ավելին »

Քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանը՝ Global Icon Awards-ի մրցանակակիր

Հնագույն երաժշտության «#Տաղարան» համույթի քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանն Աթենքում անցկացվող «Global Icon Awards» հեղինակավոր մրցանակաբաշխության շրջանակում արժանացել է «Համաշխարհային խորհրդանիշ 2025» պատվավոր մրցանակի՝ երաժշտության ոլորտում: «Global Icon Award – 2025»-ը կայացել է հուլիսի 1-3-ը Հունաստանի մայրաքաղաք Աթենքում՝ համախմբելով մշակույթի, արվեստի, բժշկության, ձեռնարկատիրության և այլ ոլորտների ականավոր ներկայացուցիչների աշխարհի տարբեր երկրներից։ Մրցանակաբաշխության հիմքում երկու կարևոր սկզբունք է՝ մասնագիտական նվաճումներն ու ակտիվ գործունեությունը, ...

Կարդալ ավելին »

ՆԳՆ շրջիկ գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արմավիրի մարզում

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ Այս մասին հայտնում են ներքին գործերի նախարարությունից։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ օգոստոսի 6-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 11:00-16:00 Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, տեղեկանքներ, իսկ ԼՂ-ից տեղահանված անձինք ՀՀ ...

Կարդալ ավելին »

Մեկ օրում գրանցվել է 17 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 36-ը՝ վիրավորվել

ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները օգոստոսի 4-ից 5-ն ընկած ժամանակահատվածում բացահայտվել է 100 հանցագործություն: Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից։ Մասնավորապես, բացահայտվել է՝ 15 դեպք՝ խարդախության, 12 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 11 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 10 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 7-ական դեպք՝ հոգեկան ներգործության, անձնական ունեցվածքի գողության, ...

Կարդալ ավելին »

Լոռու Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 6-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Շիրակամուտ, Գեղասար, Սարահարթ, Գոգարան բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Այս մասին հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։ Խնդրում ենք չանհանգստանալ։

Կարդալ ավելին »

Կամչատկայի հարավային մասը երկրաշարժից հետո տեղաշարժվել է գրեթե 2 մետրով

Հուլիսի 30-ին տեղի ունեցած ուժեղ երկրաշարժից հետո Կամչատկայի թերակղզու հարավային մասը գրեթե 2 մետրով տեղաշարժվել է դեպի հարավ-արևելք։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության դաշնային հետազոտական կենտրոնի Կամչատկայի մասնաճյուղը։ Երկրադինամիկ հետազոտությունների արդյունքում ստացված տվյալների հիման վրա նախնական հաշվարկ է կատարել։ Պարզվել է, որ Կամչատկան տեղաշարժվել է դեպի հարավ-արևելք։ Հուլիսի 30-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով գետնի ամենամեծ ...

Կարդալ ավելին »

Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում բացվել է վաստակաշատ մանկավարժների ընտանիքին նվիրված ցուցադրություն

Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում տեղի է ունեցել  հուշ-ցերեկույթ՝ նվիրված Գավառ քաղաքի  վաստակաշատ մանկավարժներ Հրաչյա Սարիբեկի Հովեյանին, Թամարա Սիմոնի Ղայֆաչյանին և նրանց դուստր՝ ՀՀ վաստակավոր մանկավարժ, բանաստեղծուհի Ադելաիդա  Հովեյանին։  Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի երկրագիտական թանգարանից, վաստակաշատ մանկավարժների ընտանիքի անդամների  կյանքի անցած ուղու ու գործունեության մասին հանգամանալից ներկայացրել է  թանգարանի գիտաշխատող Մանյա Չարվադարյանը։ Հուշ-ցերեկույթին ներկա են եղել Հովեյանների հարազատները, ընտանիքի անդամները, աշխատանքային ընկերները և ...

Կարդալ ավելին »

Արագացել է 12–ամսյա գնաճը՝ հասնելով 3.9 տոկոսի. ԿԲ

Հայաստանում 2025 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում 12-ամսյա գնաճն արագացել է՝ հունիսին կազմելով 3.9%: Միաժամանակ, 12-ամսյա բնականոն գնաճը ևս ավելացել է՝ կազմելով 3.1%: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկից:  2025 թվականի օգոստոսի 5-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.75%:  ԿԲ–ից ընդգծել են՝ 2025 թվականի երկրորդ եռամսյակում համաշխարհային տնտեսությունում և Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում պահանջարկի հետագա դանդաղման, ...

Կարդալ ավելին »

Հարկային մուտքերն աճել են 18.1%-ով. ՊԵԿ նախագահ

2025 թվականի հուլիսին ՊԵԿ-ը հարկ վճարողների հետ ապահովել է 218.6 մլրդ դրամ հարկային եկամուտների և պետական տուրքերի մուտք բյուջե, ինչը նախորդ տարվա հուլիսից ավել է 33.5 մլրդ դրամով կամ 18.1%-ով: Այս մասին գրել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը: «Աճը պայմանավորված է տնտեսական ակտիվությամբ, հարկային կարգապահության բարձրացմամբ և ՊԵԿ-ի վարչարարության արդյունավետության բարձրացմամբ։ Պատասխանատու և հոգատար հարկ վճարողն է մեր պետության կայուն ...

Կարդալ ավելին »

Ճապոնիայում ռեկորդային բարձր ջերմաստիճան է գրանցվել

Տոկիոյից հյուսիս-արևմուտք գտնվող Իսեսակի քաղաքում ստվերում գրանցվել է ռեկորդային՝ 41.8 աստիճան ջերմաստիճան, որը ամենաբարձրն է 19-րդ դարի վերջին երկրում համակարգված եղանակային դիտարկումների սկսվելուց ի վեր, հայտնել է Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը։ Տոկիոյի կենտրոնում ջերմաստիճանը տեղական ժամանակով կեսօրին ստվերում բարձրացել է գրեթե 37 աստիճանի։ Այն արդեն չորրորդ օրն է, ինչ գերազանցում է 35 աստիճանը։

Կարդալ ավելին »
ajax-loader