Լուրեր

Հնդկաստանի հյուսիսում ջրհեղեղների և սողանքների հետևանքով առնվազն 60 մարդ է անհետ կորել

Հնդկաստանի հյուսիսային Ուտտարահանդ նահանգում տեղի ունեցած ջրհեղեղների և սողանքների հետևանքով առնվազն 60 մարդ անհետ կորել է, հաղորդում է PTI-ն։ Անհետ կորածների թվում են 11 հնդիկ զինվորներ: Գիշերային ժամերին աղետի գոտիներից յոթանասուն մարդ է փրկվել: Առավել շատ տուժել են Ուտտարակշի և Դհարալի բնակավայրերը, որոնք երկու անգամ անընդմեջ տուժել են հանկարծակի տեղացած ուժեղ անձրևներից և դրանից առաջացած սողանքներից և ջրհեղեղներից: Ուտտարահանդում փրկարարական ...

Կարդալ ավելին »

Եղիշե Մելիքյանը՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ

Եղիշե Մելիքյանը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը: 46-ամյա մասնագետի թեկնածությունն այսօր արժանացավ ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամների հավանությանը: Եշիշե Մելիքյանի հետ պայմանագիրը կգործի մինչև 2026 թ. նոյեմբեր: Խոսելով իր նշանակման մասին՝ Եղիշե Մելիքյանն ասել է. «Հպարտ եմ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Գիտակցում եմ պահի բարդությունն ու ողջ պատասխանատվությունը, բայց պատրաստ եմ պատվով անցնել այս ճանապարհը: Իմ բոլոր որոշումները ...

Կարդալ ավելին »

Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ սովից մահացածների թիվը հասել է 193-ի

Վերջին շրջանում Գազայի հատվածում սովից առնվազն 193 մարդ է մահացել, այդ թվում՝ 96 երեխա։ Այս տվյալները հրապարակել է անկլավի առողջապահության նախարարությունը իր Telegram-ի ալիքում։ Առողջապահության նախարարության տվյալներով՝ միայն վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի բժշկական հաստատություններում թերսնման պատճառով՝ տեղի բնակիչների մահվան հինգ նոր դեպք է գրանցվել։ 2025 թվականի մարտի 2-ից Գազայի հատված միջազգային մարդասիրական օգնություն չի մատակարարվում, Իսրայելի որոշմամբ փակ են ...

Կարդալ ավելին »

Վերակառուցվում է Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի մի հատվածը

Վերակառուցվում է Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ79+060-կմ80+590 հատվածը՝ մոտ 1.5 կմ երկարությամբ։ Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտից»։ 1.5կմ երկարությամբ ճանապարհը շրջանցում է Վարդենյաց լեռնանցքի մի հատվածը, որը ձմռանը հաճախ էր փակվում ձնաբքի պատճառով։ Նոր ճանապարհի կառուցումը նպատակ ունի ձմռանն ապահովել անխափան ու անվտանգ երթևեկություն։ Շինարարությունը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

Կարդալ ավելին »

Երևանում հացի արտադրամասի գործունեություն է կասեցվել

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Արմեն Թաիրյանին պատկանող հացի արտադրամասում (ք․ Երևան, Աթոյան) անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ։ Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից: Մասնավորապես՝ – արտադրամասի առաստաղը, պատերը, հատակը չեն պահվել նորոգ վիճակում, առկա է եղել մասնիկների թափվելու հնարավորություն, պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող ...

Կարդալ ավելին »

Գազայում ավելի քան 61 000 մարդ է զոհվել Իսրայելի հարվածներից

Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում զոհվածների թիվը 2023 թ. հոկտեմբերի 7-ից ի վեր գերազանցել է 61 000-ը, տուժել է ավելի քան 150 000 մարդ: Այդ մասին հաղորդել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ Անցյալ շաբաթվա սկզբին նախարարությունը հայտարարել էր, որ զոհերի թիվը գերազանցել է 60 000-ը։ Գերատեսչության հայտարարության համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում զոհվել է 87 մարդ, վիրավորվել՝ ...

Կարդալ ավելին »

«EthnoRhythm. ազգային հնչյունների նոր զարկերակը»՝ Գյումրիում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Մայ Լիդ Թայմ» մշակութային, երիտասարդական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Գյումրիում մեկնարկել է «EthnoRhythm. ազգային հնչյունների նոր զարկերակը» մշակութային ծրագիրը: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։ Ըստ նախարարության տարածած հաղորդագրության, այն ուղղված է հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության, մասնավորապես՝ ազգային երգարվեստի ճանաչելիության բարձրացմանը՝ Գյումրիի հանրային տարածքներում ժամանակակից գործիքավորմամբ ներկայացնելով ազգային երգերը և ավետիսները։ ...

Կարդալ ավելին »

Հանրային քննարկման է ներկայացվել մշակութային կազմակերպություններին կարգավիճակների շնորհման կարգի նախագիծը

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ-ում գործող մշակութային կազմակերպություններին hամապետական, տարածքային կամ տեղային կարգավիճակ շնորհելու, փոփոխելու և դադարեցնելու կարգի նախագիծը: Ըստ նախագծի՝ մշակութային ոչ առևտրային կազմակերպություններին համապետական կարգավիճակ շնորհում, այն փոփոխում կամ դադարեցնում է ՀՀ կառավարությունը` մշակույթի ոլորտի լիազոր մարմնի՝ ԿԳՄՍ նախարարության միջնորդությամբ: Մշակութային ոչ առևտրային կազմակերպություններին տարածքային կամ տեղային կարգավիճակ շնորհում, փոփոխում կամ ...

Կարդալ ավելին »

Ռուսաստանի մոտ 130 քաղաք անհետացման եզրին է

Ռուսաստանում կարող են 129 փոքր քաղաքներ անհետանալ, որոնց ընդհանուր բնակչությունը կազմում է շուրջ 3,4 միլիոն մարդ։ Կառավարության պատվերով պատրաստված Ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ռուսաստանյան ակադեմիայի ուսումնասիրության մեջ նշվում է, որ վերջին տասը տարվա ընթացքում այս բնակավայրերի բնակչության թիվը կրճատվել է 314,5 հազարով։ Ամենամեծ դժվարությունները կրում են հյուսիսային ածխային, մետալուրգիական և անտառային արդյունաբերական քաղաքները, ինչպես նաև ծայրամասային բնակավայրերը։ Ամենախոցելի վիճակում ...

Կարդալ ավելին »

Amazon-ը 13%-ով ավելացրել է եկամուտը

Աշխարհի խոշորագույն առցանց մանրածախ վաճառող Amazon.com Inc.-ը 2025 թվականի երկրորդ եռամսյակում մաքուր շահույթն ավելացրել է մեկ երրորդով, իսկ եկամուտը՝ 13%-ով, ընդ որում՝ երկու ցուցանիշներն էլ գերազանցել են շուկայի կանխատեսումները։ Այնուամենայնիվ, ընկերության բաժնետոմսերը կտրուկ էժանացել են, քանի որ նրա երրորդ եռամսյակի համար ներկայացված գործառնական շահույթի կանխատեսումը հիասթափեցրել է ներդրողներին։ Ընկերության մամուլի հաղորդագրության համաձայն՝ 2025 թ․ ապրիլ-հունիսին մաքուր շահույթը կազմել է 18.2 ...

Կարդալ ավելին »
ajax-loader