Լուրեր

Երևանում կորած համարվող Ջաթին Շարման հայտնաբերվել է

Երևանում կորած համարվող Ջաթին Շարման հայտնաբերվել է: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Ոստիկանությունը: «Ապրիլի 8-ին հաղորդվել էր 1988 թ. ծնված Ջաթին Շարմայի անհետ կորելու մասին:Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ նա ապրիլի 20-ին ներկայացել է բաժին և հայտնել է, որ գտնվել է Երևան քաղաքի տարբեր հատվածներում ու կատարել շինարարական աշխատանքներ: Կատարվում է նախաքննություն»,- ասված է հաղորդագրության ...

Կարդալ ավելին »

SIPRI-ն հաղորդել է 2023-ին համաշխարհային ռազմական ծախսերի ռեկորդային՝ 6,8 %-ով աճի մասին

 Համաշխարհային ռազմական ծախսերը 2023 թվականին հասել են 2,443 տրիլիոն դոլարի, ինչը 6,8 %-ով ավելի է, քան 2022 թվականին: Դա եղել է  ամենամեծ աճը 2009 թվականից ի վեր․ առաջին տասնյակի մեջ մտնող երկրները, այդ թվում՝ ԱՄՆ-ն, Չինաստանը և Ռուսաստանը, մեծացրել են իրենց ռազմական ծախսերը։ Այդ մասին ասված է Ստոկհոլմի Խաղաղության խնդիրների հետազոտությունների միջազգային ինստիտուտի (SIPRI) նոր զեկույցում: «Համաշխարհային ռազմական ծախսերն ավելանում ...

Կարդալ ավելին »

Ալեն Սիմոնյանն Իսպանիայում կմասնակցի ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Իսպանիայի Թագավորությունում է: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն Իսպանիայում կմասնակցի Եվրոպական միության անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին: Համաժողովը եվրոպական խորհրդարանների միջեւ կարծիքների, տեղեկատվության եւ փորձի փոխանակման հարթակ է, որը նպաստում է խորհրդարանների աշխատանքներին, աջակցում նրանց համագործակցությանը եւ վերահսկում ԵՄ միջխորհրդարանական գործունեության համակարգումն ամենաբարձր մակարդակով: ...

Կարդալ ավելին »

Իրանում հիջաբ կրելը վերահսկող նոր ծառայություն է ստեղծվել

Թեհրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Հասան Հասանզադեն հայտարարել է կանանց խիստ հագուստ կրելուն հետևելու հարցերով նոր իրավապահ կառույցի ստեղծման մասին։  Այս ծառայության աշխատակիցները, ըստ ԻՀՊԿ-ի ղեկավարներից մեկի, հատուկ վերապատրաստում են անցել, որպեսզի հետագայում, մասնավորապես, ապահովեն, որ հասարակական վայրերում կանայք հիջաբը կրեն «ավելի պատասխանատու կերպով»: Հայտարարությունը հաջորդել է այն տեղեկություններին, որ իրանական իշխանությունները վերջին օրերին ուժեղացրել են բարոյականության պահպանման  ...

Կարդալ ավելին »

Գնել Սանոսյանը գործուղվել է Վիլնյուս

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ապրիլի 21-22-ը գործուղվել է Լիտվայի Հանրապետություն (Վիլնյուս)՝ երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր քննարկելու նպատակով: Այս մասին տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից:

Կարդալ ավելին »

Երևանի «Մալաթիա» տոնավաճառում հրդեհ է բռնկվել

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ապրիլի 22-ին ժամը 12։36-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի «Մալաթիա» տոնավաճառում հրդեհ է բռնկվել։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Փրկարար ծառայությունը, նշելով, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ։

Կարդալ ավելին »

Որդին դանակահարել էր հորը, վերջինս հիվանդանոցում մահացել է

Ապրիլի 19-ին՝ ժամը 21:45-ին, ՆԳՆ ոստիկանության Արմավիրի օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է ընդունվել Գեղակերտ գյուղի Թումանյան փողոցի բնակիչ 62-ամյա Ներսես Ա.-ն: Ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ժամը 21-ի սահմաններում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է եղել 62-ամյա տղամարդու և նրա 38-ամյա որդու միջև, որի ընթացքում էլ ...

Կարդալ ավելին »

Տավուշի մի շարք բնակավայրերի վարչական ղեկավարներ ընդգրկվել են սահմանազատման հանձնաժողովին կից աշխատանքային խմբի կազմում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովին կից աշխատանքային խումբ է ստեղծվել, որում ընդգրկվել են Տավուշի մարզի մի շարք բնակավայրերի վարչական ղեկավարներ, ինչպես նաև Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։ Վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում։ «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը, ինչպես նաև ...

Կարդալ ավելին »

Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը մեկ րոպե լռությամբ հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը՝ խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղությունն ու արդարությունը, և որտեղ անցյալի վայրագությունները երբեք չեն կրկնվի: Այս մասին հայտնում է «CyprusMail»-ը։ Ներկայացուցիչների պալատի նախագահի պաշտոնակատար Զաքարիա Կուլիասն իր ելույթում նշել է, որ ապրիլի 24-ին ոգեկոչվում է Հայոց ցեղասպանության «սև տարելիցը»։ Նա նաև հավելել է, որ մի ...

Կարդալ ավելին »

Բռնցքամարտիկներ Արթուր Բազեյանը, Արարատ Հարությունյանը և Համլետ Հարությունյանը ԵԱ-ի քառորդ եզրափակչում են

Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկները շարունակում են ելույթները Եվրոպայի առաջնությունում:  57 կգ քաշային Արթուր Բազեյանն առաջին մենամարտում գերազանցեց լեհ Յակուբ Կրզպիտին` առավելության հասնելով 5:0 հաշվով: Բազեյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ: Այդ մենամարտը կկայանա ապրիլի 24-ին: 67 կգ քաշում Արարատ Հարությունյանը 5:0 հաշվով պարտության մատնեց կրկին Լեհաստանից Մատեուշ Գրեյբերին:  Նա ևս դուրս եկավ քառորդ եզրափակիչ և կրկին հաջորդ մենամարտը կանցկացնի ապրիլի 24-ին: 86 կգ ...

Կարդալ ավելին »
ajax-loader