Լուրեր

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, ապրիլի 22-ին՝ ժամը 11։20-ի սահմաններում, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ միասին խուզարկության են ենթարկել կալանավորված անձ Մ․ Ն․-ի անվամբ քաղաքացի Ս․ Մ․-ի կողմից բերված հանձնուքը։ Քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ ծառայողները հանձնուքում հայտնաբերել են ջրի՝ 1 լիտր տարողությամբ պոլիէթիլենային տարա, որի պիտակի տակ ...

Կարդալ ավելին »

Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական հանձնաժողի քարտուղարի հետ

ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողում ՀՀ ներկայացուցիչ Վահե Գևորգյանը հանդիպել է հանձնաժողովի գործադիր քարտուղար Արմիդա Սալսիա Ալիշյահբանայի հետ։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։ Հանդիպման ընթացքում դեսպան Գևորգյանը հանձնաժողովի գործադիր քարտուղարին է հանձնել իր նշանակման վերաբերյալ հայտագիրը։ Շնորհավորելով դեսպան Գևորգյանին նշանակման կապակցությամբ՝ Արմիդա Սալսիա Ալիշյահբանան կարևորել է Հայաստանի և հանձնաժողովի միջև համագործակցությունը և հանձնաժողովի աշխատանքներում ...

Կարդալ ավելին »

Երևանում բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու Toyota-ն. մեկ մարդ հոսպիտալացվել է

Այսօր՝ ապրիլի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:10-ի սահմաններում Տիգրան Մեծ պողոտա-Նար-Դոսի փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 45-ամյա Արծրուն Միքայելյանի վարած «Toyota» մակնիշի և 41-ամյա Համլետ Իսրայելյանի վարած «ZHONG TONG» մակնիշի ավտոբուսը, հաղորդում է Shamshyan.com-ը: Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Աղբյուրը հայտնում է, որ ավտոբուսը հաշվառված ...

Կարդալ ավելին »

Հայաստանն ու Ադրբեջանը պետք է շարունակեն ջանքերը սահմանային խնդիրները խաղաղ լուծելու համար․ Իրանի ԱԳՆ

Իրանի արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու վերաբերյալ համաձայնությանը։ Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Նասեր Քանանին հայտարարել է, որ Իրանը հարգում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների  նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները:  «Մենք հարգում ենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների նիստի պայմանավորվածությունները: Հարավային Կովկասում կայուն խաղաղության ու կայունության հաստատման համար անհրաժեշտ է շարունակել սահմանային ...

Կարդալ ավելին »

Փրկարարները կտրել և հեռացրել են Շինարարների փողոցում դեպի ճանապարհի երթևեկելի գոտի կախված ծառը

Ապրիլի 22-ին, ժամը 23:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շինարարների փողոցի սկզբնամասում ծառի ճյուղը կախվել է դեպի ճանապարհի երթևեկելի գոտի, խոչընդոտում է երթևեկությունը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ  դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Փրկարարները կտրել են կախված ճյուղը և հեռացրել ...

Կարդալ ավելին »

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական ​​խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական ​​խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը: Այդ մասին հայտարարություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմը: «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 8-րդ հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ 2024 թվականի ապրիլի 23-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին ...

Կարդալ ավելին »

ՆԳՆ-ն հերքում է լուրերը Հայաստանի ինքնիշխան տարածքից որևէ հատված Ադրբեջանին հանձնելու մասին

Հայաստանի ներքին գործերի նախարարությունը հերքում է տարածվող լուրերը, թե ապրիլի 23-ին Տավուշի հատվածում Հայաստան-Ադրբեջան շփման գծի փոփոխություն է իրականացվելու։ ՆԳՆ-ն հերքել է նաև լուրերը, թե Հայաստանի ինքնիշխան տարածքներ են հանձնվելու Ադրբեջանին։ Ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «Ի պատասխան սոցիալական ցանցերում եւ ԶԼՄ-ներում տարածվող տեղեկությունների հայտնում ենք, որ Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհը փակվել է հարակից տարածքում իրականացվող ականազերծման ...

Կարդալ ավելին »

Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել

Թայվանում նախորդ օրվա ընթացքում գրանցվել են առնվազն 218 երկրաշարժ և հետցնցում։ Այդ մասին են վկայում ՏԱՍՍ-ի հաշվարկները՝ կղզու Կենտրոնական օդերևութաբանական վարչության տվյալների հիման վրա։ 5,5 մագնիտուդով առաջին ստորգետնյա ցնցումները գրանցվել են ապրիլի 22-ի երեկոյան՝ տեղական ժամանակով 17:08-ին: Այդ ժամանակից ի վեր Թայվանի շրջանում ժամում մի քանի երկրաշարժ է գրանցվել. դրանցից երկու ամենահզորների մագնիտուդը հասել է 6,0-ի և 6,3-ի: Իշխանություններն առայժմ չեն ...

Կարդալ ավելին »

Նավթի գներ. 23-04-24

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 0.24%-ով և կազմել 82.23 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 1.22%-ով և կազմել 87.33 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »

NYMEX. թանկարժեք մետաղների գները նվազել են. 23-04-24

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինը նվազել է 2.66%-ով և կազմել 2316.10 դոլար, արծաթի գինը նվազել է 3.37%-ով և կազմել 26.99 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 2.32%-ով և կազմել 922.80 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...

Կարդալ ավելին »
ajax-loader