Լուրեր

Դեսպան Մակունցը Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Դեսպանություն են այցելել Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանի Միջազգային հարաբերությունների դպրոցի Եվրոպա և Եվրասիա խմբի ուսանողները և հանդիպել դեսպան Լիլիթ Մակունցի հետ։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Հանդիպման ընթացքում դեսպանը ուսանողներին է ներկայացրել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աշխատանքները, ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների հիմնական ուղղություններն ու զարգացման միտումները, անդրադարձել տարածաշրջանային հարցերին, խոսել Հայաստանի անվտանգային իրավիճակի վերաբերյալ։ Հանդիպման ավարտին դեսպանը պատասխանել է ուսանողների հարցերին։

Կարդալ ավելին »

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի դեսպանին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 23-ին ընդունել է ՀՀ-ում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին: Ինչպես տեղեկանում ենք ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը, ինչպես նաեւ իրավիճակը տարածաշրջանում: Կողմերը կարեւորել են Հարավային Կովկասում երկարատեւ խաղաղության հաստատումը:

Կարդալ ավելին »

Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը շաբաթների հարց է. ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար

Իրանի համար «շաբաթների, այլ ոչ թե ամիսների» հարց է բավարար քանակությամբ հարստացված ուրան ունենալը ատոմային ռումբ ստեղծելու համար: Deutsche Welle-ին տված հարցազրույցում այս մասին ասել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հավելել է, որ թեև ուրանի հարստացման մակարդակը, որն Իրանում գրեթե հասցվել է միջուկային զենք ստեղծելու համար անհրաժեշտ մակարդակի, մտահոգություններ է առաջացնում, այնուամենայնիվ, չի կարելի ...

Կարդալ ավելին »

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 113 դեպք. գրանցվել է 11 ավտովթար. վիրավորվել է 21 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 22-23-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 113 դեպք: Մասնավորապես, բացահայտվել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 30, անձնական ունեցվածքի գողության՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության՝ 10-ական, ֆիզիկական ներգործության՝ 8, հոգեկան ներգործության ու գույքը հափշտակելու կամ վնասելու՝ 6-ական, ...

Կարդալ ավելին »

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի աշխատակազմի ավագ փորձագետ Հանա Թոբուրնն ապրիլի 23-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի ուղեկցությամբ: Այս մասին տեղեկանում ենք Ցեղասպանության թանգարանի տարածած հաղորդագրությունից: Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ է կատարել նաև ...

Կարդալ ավելին »

Լիբիայի արևելքում ավազե փոթորկի պատճառով հանգստայան օրեր են հայտարարվել, չեղարկվել են թռիչքները

Լիբիայի արևելյան Բենղազի քաղաքի Բենինի միջազգային օդանավակայանը դադարեցրել է թռիչքները տարածաշրջանում ավազե փոթորկի պատճառով։ Այս մասին հայտնում է Akhbar Libiya 24 տեղեկատվական պորտալը։ Հաղորդվում է, որ թռիչքները չեղարկվել են տեսանելիության բացակայության և եղանակային վատ պայմանների պատճառով։ Բացի այդ, պորտալը հայտնում է, որ խորհրդարանի կողմից նշանակված կառավարությունը ապրիլի 22-ը և 23-ը ոչ աշխատանքային օրեր է հայտարարել Լիբիայի արևելքում։ Ներքին գործերի նախարարությունը ...

Կարդալ ավելին »

Պետական քաղաքականությունն ուղղված է դպրոց-բուհ-գիտություն կապի ամրապնդմանը. Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր մասնակցել է Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովին և դրա շրջանակում կազմակերպված «ԳԻՏՈՒԹՅՈՒՆ» բացօթյա ցուցահանդեսի բացմանը: ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ ցուցահանդեսին ներկայացված էին ԳԱԱ գիտական կազմակերպությունները, ՀՀ պետական խոշոր բուհերը և գործընկեր կազմակերպությունները: Ցուցահանդեսի տաղավարներում ցուցադրվել են գիտական փորձեր, անցկացվել վիկտորինաներ: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը, ԿԳՄՍՆ բարձրագույն ...

Կարդալ ավելին »

Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը

Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նշավան գյուղի բնակիչներից մեկի անասնագոմում, հաղորդում է Shamshyan.com-ը: Դեպքի վայր են ժամանել Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են անասնագոմի սեփականատերն ու գյուղացիները, ապա ժամանած ...

Կարդալ ավելին »

Վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճին ուղղված առաջարկություններ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ՀՀ 2024 թվականի առաջին եռամսյակի պետական բյուջեի կատարմանը վերաբերող հարցեր:  Ինչպես տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, անդրադարձ է կատարվել գերատեսչությունների կողմից իրականացված կապիտալ ծախսերի կատարմանը, հարկային և մաքսային եկամուտների ցուցանիշներին, արտաքին առևտրաշրջանառության տեմպերին և առաջիկա միտումներին: Նշվել է, որ հունվար-փետրվար ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել ...

Կարդալ ավելին »

Մենք ունենք գիտության ոլորտի ֆինանսավորման ծավալային ահռելի աճ. ԱԺ փոխնախագահ

Հայաստանի գիտնականները պետության կողմից ցուցաբերվող աջակցությունը զգացել են թե՛ նախագծերի ծավալի աճի, թե՛ բազային աշխատավարձերի բարձրացման, թե՛ աշխատանքների արդյունավետության առումով, ու թեև գիտության կառավարման հետ կապված առկա են որոշ մարտահրավերներ, բայցևայնպես, դրանց դիմագրավելու նպատակով ընթանում են ինտենսիվ, համատեղ քննարկումներ։ Ելույթ ունենալով ԳԱԱ տարեկան ընդհանուր համաժողովում՝ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը կարևորեց պետության կողմից գիտության և կրթության ոլորտին ցուցաբերվող ֆինանսական աջակցության տարեկան ...

Կարդալ ավելին »
ajax-loader