ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում շարունակվում է 2020 թ. նոյեմբերի 10-ին Երևան քաղաքում կազմակերպված զանգվածային անկարգությունների վերաբերյալ քրեական վարույթով ակտիվ նախաքննությունը: Այս մասին տեղեկանում ենք ՔԿ-ից: «Կատարված բազմաթիվ քննչական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ եղբայրներ Ս.Ի-ն և Դ.Ի-ն 2020 թ. նոյեմբերի 10-ին տեղեկանալով, որ նույն թվականի սեպտեմբերի ...
Կարդալ ավելին »Լուրեր
Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10,500 ինքնակամ գովազդ (վիդեո)
2023 թվականի ապրիլին Երևանի ավագանու՝ արտաքին գովազդի տեղադրման, կրիչների և էսքիզների սահմանված չափորոշիչներում փոփոխություն կատարելուց մեկ տարի անց Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10,500 ինքնակամ գովազդ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Տնտեսվարողների հետ աշխատանքները ևս շարունակվում են:
Կարդալ ավելին »Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, նա հոսպիտալացվել է
Ապրիլի 23-ին ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «ԳՈՒՎ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել մի երեխա, հաղորդում է Shamshyan.com-ը: Տեղում ոստիկանները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը Երևանի բնակիչ, 14-ամյա երեխա է, ով վնասվածքը ստացել է դպրոցում՝ համադասարանցիների կողմից գլխին հարվածներ ստանալու հետևանքով: Ոստիկաններին երեխայի ...
Կարդալ ավելին »«Երկրի օրը»՝ երկրի համար․ ԶՊՄԿ-ն ծառատունկ է արել
ԶՊՄԿ բնապահպանության բաժինն այս շաբաթ Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում ծառատունկ է իրականացրել՝ ապրիլի 22-ին ամբողջ աշխարհում նշվող «Երկրի օրվա» առթիվ։ Այդ մասին հաղորդում է ընկերության ֆեյսբուքյան էջը, որում, մասնավորապես, նշված է։ «48 ծառ և թուփ է տնկվել բնակավայրում, կատարվել է 60 քառակուսի մետր տարածքում սիզամարգի սերմի տարածում: Ծրագիրը շարունակական բնույթ է կրելու, երկրորդ փուլը կմեկնարկի աշնանը, տնկվելու է ...
Կարդալ ավելին »ԱՍՀ նախարարությունը գործարկելու է աշխատանք գտնելու առաջին մասշտաբային պետական հարթակը
Ներքին աշխատաշուկայի հնարավորությունները մեկտեղելու, հանրապետությունում առկա թափուր աշխատատեղերը հավաքագրելու և պետություն-գործատու-աշխատանք փնտրող կապն առավել անմիջական դարձնելու նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործարկելու է e-work.am հարթակը։ Հարթակից հնարավորություն կունենան անվճար օգտվել բոլորը՝ և՛ աշխատանք փնտրող անձինք, և՛ գործատուները․ վերջիններս կկարողանան ստեղծել իրենց անձնական էջը, աշխատանք փնտրողները՝ հրապարակել իրենց ինքնակենսագրականը, գործատուները՝ տեղադրել թափուր աշխատատեղերի հայտարարությունները, փնտրել ու գտնել ցանկացած մասնագիտության աշխատանք կամ աշխատակից: ...
Կարդալ ավելին »Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունն ընդդիմությանը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ Ավստրալիայի Լիբերալ կուսակցության յոթ թեկնածու, ովքեր հաստատվել են հաջորդ դաշնային ընտրություններին մասնակցելու համար, համատեղ հայտարարություն են ներկայացրել ընդդիմության առաջնորդ Փիթեր Դաթոնին՝ կոչ անելով նրան և ապագա Լիբերալ կառավարությանը 1915-1923 թվականների իրադարձությունները ճշգրիտ բնութագրել որպես ցեղասպանություն։ Այդմասին հայտնում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը։ Նամակը, որն ընդդիմության առաջնորդին է ուղարկվել 2024 թվականի ապրիլի 23-ին, հավանության է արժանացել ...
Կարդալ ավելին »Երկրի մագնիսական դաշտի հնագույն հետքեր` Գրենլանդիայում
Օքսֆորդի համալսարանի և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները հայտնաբերել են Երկրի մագնիսական դաշտի գոյության ամենահին անվիճելի հետքերը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Geophysical Research Solid Earth ամսագրում: Երկրաբանները վերլուծել են Գրենլանդիայի Իսուայի ձևավորումից երկաթաբեր ապարների հնագույն հաջորդականությունը: Պարզվել է, որ 3,7 միլիարդ տարի առաջ թվագրվող ժայռերը ձևավորվել են, երբ մագնիսական դաշտի ուժգնությունը հասել է առնվազն 15 միկրոտեսլայի՝ համեմատելի ժամանակակից մագնիսական ...
Կարդալ ավելին »Նոր ԱԷԿ-ի կառուցմանը ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման տեխնիկատնտեսական ուսումնասիրություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ, սակայն Ռուսաստանի հետ գործակցությունը նույնպես շարունակվում է: Այդ մասին հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը: Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու պատրաստակամության մասին: Հետաքրքրվեցինք, թե այդ ուղղությամբ արդեն ընթանո՞ւմ են քննարկումներ և ի՞նչ շրջանակ են դրանք ...
Կարդալ ավելին »Նավթի գներն աճել են. 26-04-24
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 1.11%-ով և կազմել 83.81 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 1.36%-ով և կազմել 89.32 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...
Կարդալ ավելին »NYMEX. թանկարժեք մետաղների գներն աճել են. 26-04-24
NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 0.93%-ով և կազմել 2346.70 դոլար, արծաթի գինն աճել է 1.40%-ով և կազմել 27.50 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 2.26%-ով և կազմել 931.00 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ