Լուրեր

Եվրոպական ինդեքսներ. 02-05-24

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 17932.17 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 7984.93 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.28%-ով և կազմել 8121.24 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 1177.42 կետ:

Կարդալ ավելին »

Պատգամավորի օգնականը կալանավորվել է լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու կասկածանքով

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում շարունակվում է ապրիլի 30-ին ՀՀ ազգային ժողովի բակում լրագրողի մասնագիտական գործունեությունը առերևույթ բռնության գործադրմամբ խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը, որի շրջանակներում իրականացված վարութային և ապացուցողական անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են էական մի շարք հանգամանքներ: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։ Մասնավորապես՝ 2024թ․ ապրիլի 30-ին՝ ժամը 11:50-ի ...

Կարդալ ավելին »

Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողները՝ ԲԸՏՄ-ում

Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Սարգիս Քելյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է լուսանկարներ ֆակուլտետի ուսանողների մասնագիտական պրակտիկայի ընթացքից և նշել․ «Լավագույն գործընկերների հետ արդեն մի քանի տարի շարունակ կազմակերպում ենք Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ-ի ուսանողների մասնագիտական պրակտիկաները»:

Կարդալ ավելին »

Թունիսը՝ լուսանկարներում․ երբ տեսնելն ավելին է, քան լսելը

Թունիսը հյուսիսաֆրիկյան պետություն է՝ Ալժիրի և Լիբիայի հարևանությամբ, 163, 6 հզ կմ² տարածքով, որի ափերը ողողում է Միջերկրական ծովը, և մաս է կազմում Սահարայի անապատին։ Աֆրիկա մայրացամաքի այդ հատվածի համար ոչ այնքան մեծ այս երկիրն աներևակայելի գեղեցկություն և բազմազանություն ունի, համեմատաբար մատչելի ու գերադասելի ուղղություն է Հայաստանից հանգստի մեկնողների համար։ Ներկայացնում ենք «Անռիվա» տուրօպերատորի հետ անցկացրած մեդիատուրը՝ ֆոտոշարքով․ ինչպես ասում ...

Կարդալ ավելին »

ԶՊՄԿ-ն կազմակերպում է «Պատանի երկրաբաններ» ամառային դպրոց

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի տեխնիկական տնօրեն Արման Վարդանյանը «Սյունիք» TV-ի եթերում մանրամասներ է ներկայացնում ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի հետ համատեղ կազմակերպվելիք «Պատանի երկրաբաններ» ամառային դպրոցի և ուսումնական պրակտիկայի վերաբերյալ։ Ամբողջական հարցազրույցը `դիտելու համար անցեք հղումով` ստորև․

Կարդալ ավելին »

ԶՊՄԿ-ն հայտարարում է մրցույթ

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարում է պայթեցված լեռնային զանգվածի և դատարկ ապարների բեռնման, նշանակման վայր տեղափոխման, բեռնաթափման, ինչպես նաև այդ աշխատանքների ապահովման համար մրցույթ։ Կապալառուն պետք է ապահովի 5 մլն տոննա ծավալով պայթեցված ժայռային ապարների բեռնումը և տեղափոխումը 6,25 կմ միջին հեռավորության վրա: Կապալառուն աշխատանքների կատարման ընթացքում պետք է ապահովի տեխնիկական անվտանգության, հակահրդեհային և աշխատանքի անվտանգության կանոնները, շրջակա միջավայրի պահպանմանն ...

Կարդալ ավելին »

Շնորհակալություն անցած բարդությունների համատեղ հաղթահարման և նոր ձեռքբերումների համար. Թեղուտ ՓԲԸ տնօրինության ուղերձը

«Թեղուտ» ՓԲ Ընկերության սիրելի աշխատակիցներ, Շնորհավորում ենք Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա՝ Մայիսի 1-ի կապակցությամբ։ Մաղթում ենք խաղաղ, ստեղծագործ, բեղմնավոր աշխատանք` հանուն մեր ընդհանուր գաղափարի և նպատակի։ Շնորհակալություն ենք հայտնում բոլորիդ անցած բարդությունների համատեղ հաղթահարման և նոր ձեռքբերումների համար: Վստահ ենք, որ ձեր աշխատասիրության և ջանքերի շնորհիվ դեռ երկար տարիներ շարունակելու ենք մեր զարգացման և վերընթացի ուղին, դրանով իսկ նպաստելով ...

Կարդալ ավելին »

ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռ.Ն. Խուդոլիի ուղերձը` Աշխատանքի միջազգային օրվա կապակցությամբ

«Մեր ընդհանուր նպատակն է՝ դառնալ օրինակելի ձեռնարկություն ոչ միայն երկրում և տարածաշրջանում, այլև համաշխարհային հանքարդյունաբերական ընտանիքում»-ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռ.Ն. Խուդոլիի ուղերձը` Աշխատա նքի միջազգային օրվա կապակցությամբ: Հարգելի գործընկերներ, Շնորհավորում եմ ԶՊՄԿ-ի բոլոր աշխատակիցներին, գործընկերներին և ոլորտի բոլոր ներկայացուցիչներին Աշխատանքի օրվա կապակցությամբ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին ևս մեկ արդյունավետ աշխատանքային տարվա, բարդությունների համատեղ հաղթահարման, համագործակցության և ձեռքբերումների համար։ ԶՊՄԿ-ի ...

Կարդալ ավելին »

Միայն ամենօրյա քրտնաջան ու բարեխիղճ աշխատանքով կարող ենք նպաստել երկրի առաջընթացին․ ՀՀՄՄ նախագահ Վարդան Ջհանյանի ուղերձը

Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ ձեզ Աշխատանքի օրվա՝ Մայիսի 1-ի կապակցությամբ: Պատմականորեն և ավանդաբար այս տոնը նշվում է որպես մարդու աշխատանքի նկատմամբ  գնահատանքի տոն։  Մեր երկրում աշխատանքի եւ աշխատավորի նկատմամբ միշտ եղել է առանձնահատուկ հարգանք ու մեծ վստահություն։ Այս օրը  նրանց տոնն է,  ովքեր իրենց ամենօրյա քրտնաջան ու բարեխիղճ աշխատանքով նպաստում են երկրի առաջընթացին, բարգավաճմանը և տնտեսության զարգացմանը։ Մեծ գնահատանքի են ...

Կարդալ ավելին »

ԶՊՄԿ-ն մրցույթ է հայտարարել

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարում է պայթեցված լեռնային զանգվածի և դատարկ ապարների բեռնման, նշանակման վայր տեղափոխման, բեռնաթափման, ինչպես նաև այդ աշխատանքների ապահովման համար մրցույթ։ Կապալառուն պետք է ապահովի 5 մլն տոննա ծավալով պայթեցված ժայռային ապարների բեռնումը և տեղափոխումը 6,25 կմ միջին հեռավորության վրա: Կապալառուն աշխատանքների կատարման ընթացքում պետք է ապահովի տեխնիկական անվտանգության, հակահրդեհային և աշխատանքի անվտանգության կանոնները, շրջակա միջավայրի պահպանմանն ...

Կարդալ ավելին »
ajax-loader