Լուրեր

Սևանա լճում խեղդվելուց 3 տարի անց գտել են երիտասարդ ձկնորսի մասունքները

2022թ. մայիսի 6-ին Գեղարքունիքի Վարդենիկ գյուղից Ավետիք Սևոյանը և Իշխան Աբրոյանը լիճ էին դուրս եկել` ձկնորսության։ Եղել էին հին, ալյումինե փոքր նավակով, եղանակն էլ` խիստ անբարենպաստ։ Նավակը շրջվել էր, և երկուսն էլ խեղդվել էին։ «Ավետիքի մարմինը մի քանի ամիս անց գտանք։ Իսկ Իշխանի մարմինը ամիսներով ման եկանք, անգամ Ռուսաստանից հատուկ սարքեր բերեցինք, որ Սևանա լճի հատակն էր ցույց տալիս։ Ամբողջ ...

Կարդալ ավելին »

«Ֆեստիվառ» փառատոնի համար կառավարությունն ավելի քան 211 մլն դրամ կհատկացնի

Հայաստանի մարզերում «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի պատշաճ անցկացման նպատակով ՀՀ կառավարությունն ավելի քան 211 մլն դրամ կհատկացնի: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ միջոցները կտրամադրվեն նախարարության՝ 2025 թվականի պետական բյուջեի ընդհանուր հատկացումներից կատարված վերաբաշխման արդյունքում:  «Ֆեստիվառ» փառատոնը կազմակերպվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և իրականացվում է Հանրային հեռուստաընկերության կողմից։ Այն իրականացվում է արդեն երրորդ տարին անընդմեջ՝ նպատակ ունենալով խթանել ...

Կարդալ ավելին »

Մի շարք շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ՇՄՆ

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից տեղեկացնում են, որ օգոստոսի 11-15-ն Արարատյան դաշտում, Վայոց ձորի, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: «Հարգելի’ քաղաքացիներ, հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար հորդորում ենք խստորել հետևել հակահրդեհային նորմերի պահպանմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Կարդալ ավելին »

Երիտասարդության միջազգային օրվա առթիվ տարբեր մարզերում կանցկացվեն կրթամշակութային միջոցառումներ

Հայաստանը միանում է Երիտասարդության միջազգային օրվա տոնակատարություններին։ Օգոստոսի 12-ին Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Ապարանում, ինչպես նաև հանրապետության բոլոր մարզերի շուրջ 96 բնակավայրերում և մայրաքաղաք Երևանում կանցկացվեն կրթամշակութային, ինտերակտիվ և բազմաբովանդակ միջոցառումներ։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։  Միջոցառումները կդառնան յուրօրինակ հարթակ՝ երիտասարդների ներուժի, ձայնի և ստեղծագործ նախաձեռնությունների ճանաչման, խրախուսման և հանրայնացման համար։ Այս տարվա երիտասարդական մայրքաքաղաք Ապարանում երիտասարդության միջազգային ...

Կարդալ ավելին »

Ամուլսարի ծրագրի գործարկումը Հայաստանի կարևորագույն ձեռքբերումն է. Վարդան Ջհանյան

Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի անունից շնորհավորում եմ Լիդիան Արմենիայի գործընկերներին Ամուլսարում շինարարական աշխատանքների վերսկսման առթիվ։ Սա ոչ միայն Լիդիանի, այլև ամբողջ ոլորտի և Հայաստանի Հանրապետության կարևորագույն ձեռքբերումն է։ Վստահ եմ, որ Ամուլսարի ծրագրի` երկար սպասված գործարկումը շոշափելի տնտեսական օգուտ կբերի երկրին, նաև զգալի կամրագրի Հայաստանը արդյունավետ ներդրումային ուղղությունների համաշխարհային քարտեզի վրա։ Ոլորտի ներսում գործակցության և համատեղ ջանքերի շնորհիվ Հայաստանը ...

Կարդալ ավելին »

Սաուդյան Արաբիան սեպտեմբերին կվերանայի նավթի գները

Սաուդյան Արաբիան սեպտեմբերին երկրորդ ամիսն անընդմեջ բարձրացնելու է նավթի գները ասիական գնորդների համար: Այս մասին հաղորդում է պետական Saudi Aramco ընկերությունը։ Ասիայում մատակարարվող հիմնական տեսակը՝ Arab Light-ը կթանկանա 1 դոլարով՝ մեկ բարելի դիմաց։ Այս տեսակի գինը կլինի 3.2 դոլարով ավելի բարձր, քան Օման/Դուբայ նավթի զամբյուղի արժեքը: Այս մասին հայտնում է Saudi Aramco-ն։ Նավթի բոլոր տեսակների գները ԱՄՆ-ի համար կբարձրանան 0.3 ...

Կարդալ ավելին »

Ասիական ինդեքսներ. 08/08/25

Ասիական ֆոնդային բորսաների օգոստոսի 7-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Ճապոնիայում NIKKEI ինդեքսն աճել է 0.60%-ով և կազմել 40794.86 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսն աճել է 1.02%-ով և կազմել 2966.57 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսն աճել է 0.45%-ով և կազմել 3633.99 կետ, իսկ HANG SENG ինդեքսն աճել է 0.03%-ով և կազմել 24910.63 կետ:

Կարդալ ավելին »

ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ. 08/08/25

ՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ օգոստոսի 7-ին բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.35 դրամով և կազմել 383.68 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.93 դրամով և կազմել 445.22 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.0016 դրամով և կազմել 4.7966 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.72 դրամով և կազմել 510.83 դրամ: Ինչ վերաբերում է ...

Կարդալ ավելին »

ՀՀ տնտեսության գործիչ, հանքարդյունաբերության մեջ բեկումնային դերակատարում ունեցող Մաքսիմ Հակոբյանի ծննդյան օրն է

Այսօր ՀԽՍՀ և ՀՀ տնտեսության գործիչ, երկար տարիներ Զանգեգուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենների խորհրդի նախագահ Մաքսիմ Անուշավանի Հակոբյանի ծննդյան օրն է։ Մաքսիմ Անուշավանի Հակոբյանը (8 օգոստոսսի 1949, գ. Վերին Հանդ, Ղափանի շրջան – 9 դեկտեմբերի, 2018) միշտ գնահատել է աշխատավոր մարդուն, նրա բարեկեցությունն ու առաջընթացը։ Բոլորի ընկերն էր ու բարեկամը, ավանդույթների պահապանն ու նորարարությունների ջատագովը։ Մաքսիմ Հակոբյանն ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի լեռնամետալուրգիական ...

Կարդալ ավելին »

Ամուլսարում վերսկսվել են շինարարական աշխատանքները

Լիդիան Արմենիան տեղեկացնում է Ամուլսարում շինարարական աշխատանքների վերսկսման մասին: Այս պահին Ամուլսարի տարածքում արդեն իսկ ընթանում են ակտիվ շինարարական աշխատանքներ, ներգրավված է 10 կապալառու ընկերություն հանքի տարբեր ենթակառուցվածքների շինարարությունն ավարտին հասցնելու համար: Ընկերությունը վերահաստատում է իր պարտավորվածությունը հանքի շինարարությունն ու շահագործումն իրականացնել բնապահպանական կառավարման և աշխատանքային անվտանգության միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան, ինչպես դա արել է նախկինում: Ամուլսարի հանքավայրի շահագործումը զգալի ...

Կարդալ ավելին »
ajax-loader