Հայաստանում Շինարարի օրը նշվում է յուրաքանչյուր տարի՝ օգոստոսի երկրորդ կիրակի օրը։ Մասնագիտական տոնի առթիվ Քաղաքաշինության կոմիտեն և Հայաստանի շինարների միությունը համատեղ կազմակերպել են տոնական միջոցառում, որին ներկա են գտնվել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, օրենսդիր և գործադիր մարմինների պաշտոնյաներ, շինարարության ոլորտի ներկայացուցիչներ։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քաղաքաշինության կոմիտեն։ Փոխվարչապետը շնորհավորել է շինարարներին և հանձնել է մասնագիտական տոնի առթիվ մի խումբ շինարարների ...
Կարդալ ավելին »Լուրեր
Ավելի քան 2000 տարեկան․ երկաթե դարի ամենախոշոր գտածոն՝ Եվրոպայում
Հնագետները Բոսնիա և Հերցեգովինայում հին երկաթե ձուլակտորների մեծ գանձ են հայտնաբերել։ Պոսավինա կանտոնի Սավա գետի երկայնքով հայտնաբերված արտեֆակտները ավելի քան 2000 տարեկան են, ինչը այս հայտնագործությունը Եվրոպայում նմանատիպ ամենակարևոր գտածոներից մեկն է դարձնում։ Արտեֆակտները երկբրգաձև երկաթե ձուլակտորներ են, որոնք օգտագործվել են հին դարբինների կողմից ուշ երկաթի դարաշրջանում՝ գործիքներ և զենքեր պատրաստելու համար, գրում է Arkeonews-ը։ Նմանատիպ մի քանի առարկաներ պահվում ...
Կարդալ ավելին »Թայվանը նախատեսում է ԱՄՆ-ից լրացուցիչ 28 HIMARS համակարգ գնել
Թայվանը նախատեսում է ԱՄՆ-ից ձեռք բերել ամերիկյան արտադրության HIMARS բազմակի արձակման ռեակտիվ համակարգերի (ԲԱՌՀ) ևս 28 համալիր՝ ի հավելումն նախկինում գնված 29-ի։ Այս մասին հայտնում է Taipei Times թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Այսպիսով, բոլոր գնումների և ԱՄՆ-ից առաքման ավարտից հետո Թայվանը կունենա HIMARS համակարգի 57 համալիր։ Այս համակարգերը կարող են համալրվել կամ 227 մմ տրամաչափի վեց ռեակտիվ արկերից բաղկացած ...
Կարդալ ավելին »Վերացվել է «Արմ Միթ» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրության կասեցումը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «Արմ Միթ» ՍՊԸ-ին պատկանող (ք. Երևան, Ներքին Չարբախ) մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթի՝ «Կոտլետներ սառեցված մսային աղացած կիսապատրաստվածք», «Վետչինա Պրեմիում» արտադրատեսակների արտադրության, կասեցումը: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ–ից։ Լաբորատոր կրկնակի փորձաքննությամբ պարզվել է, որ այդ արտադրատեսակներում նախորդիվ հայտնաբերված խախտումները վերացվել են:
Կարդալ ավելին »ՀՀ-ում գիտության և տեխնիկայի զարգացման՝ 2026-2030-ի գերակայությունները. նախագիծ
ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետությունում գիտության և տեխնիկայի զարգացման 2026-2030 թվականների գերակայությունները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։ Նախագծի մշակումը պայմանավորված է գիտության ոլորտում պետական քաղաքականության թիրախավորված և համալիր միջոցառումների կազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետությունում գիտության և տեխնիկայի զարգացման 2026-2030 թվականների գերակայությունների սահմանման անհրաժեշտությամբ: Այն կապահովի ՀՀ տնտեսական ...
Կարդալ ավելին »Նորակերտ գյուղում տուն է այրվել
Օգոստոսի 10-ին, ժամը 22։54-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորակերտ գյուղի Այգեգործների փողոցում այրվում է տուն։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:26-ին, մարվել՝ օգոստոսի 11-ին, ժամը 00:20-ին: Այրվել են տան տանիքը (մոտ 120 քմ)՝ մասամբ (7 քմ), լոգարանի ...
Կարդալ ավելին »109 հաշմանդամ է պահվում քրեակատարողական հիմնարկներում. «Հետք»
Հայաստանի 9 քրեակատարողական հիմնարկներում անազատության մեջ պահվում է հաշմանդամություն ունեցող 109 դատապարտյալ և կալանավորված անձ: Նրանց գերակշիռ մասն ունի ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակում: Կալանավորված 5 անձ ունի ծանր և խորը, իսկ 16 դատապարտյալ՝ ծանր աստիճանի ֆունկցիոնալության խանգարում, ինչը նշանակում է, որ ունեն առողջական լուրջ խնդիրներ: Միայն «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում հաշմանդամություն ունեցող անձինք չկան: Այս մասին գրում է «Հետքը»։ «Հայտնի չէ, ...
Կարդալ ավելին »Խմելու ջրի որակի հետ կապված կասկածներ ունենալու դեպքում զանգահարել ԱԱՏՄ-ի թեժ գիծ
Հաշվի առնելով վերջին շրջանում խմելու ջրի որակի վերաբերյալ բնակչության կողմից ահազանգերի աճող քանակը՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն առաջարկում է խմելու ջրի որակի անվտանգության հետ կապված կասկածներ ունենալու դեպքում զանգահարել տեսչական մարմնի թեժ գիծ ծառայության 81 07 հեռախոսահամարով կամ դիմում-բողոք ներկայացնել info@hlib.am էլեկտրոնային հասցեով։
Կարդալ ավելին »Ամուսինը ալկոհոլի ազդեցության տակ բենզինը լցրել է կնոջ ու 14-ամյա դստեր վրա և հրկիզել. Shamshyan.com
Երեկ՝ օգոստոսի 10-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Հայաստանի մարզերից մեկում: Ժամը 22:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ գյուղերից մեկում ամուսինը՝ 51-ամյա Դավիթ Ա.-ն, բենզինը լցրել է իր 46-ամյա կնոջ և 14-ամյա երեխայի վրա և հրկիզել: Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։ Դեպքի վայր են ժամանել համայնքային ոստիկանության ծառայողներն ու մարզի ՀՀ ...
Կարդալ ավելին »Brent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար մինչև 66.2 դոլար
Երկուշաբթի օրվա դրությամբ նավթի գները շարունակում են նվազել՝ նախորդ շաբաթվա արդյունքներով հունիսի սկզբից ի վեր գրանցված ամենամեծ անկումից հետո։ Շուկայի ուշադրությունը կենտրոնացած է Ալյասկայում ԱՄՆ և Ռուսաստանի նախագահների հանդիպման վրա, որն ըստ սպասվածի՝ կարող է սկիզբ դնել ուկրաինական հակամարտության կարգավորմանը։ Լոնդոնի ICE Futures բորսայում Brent նավթի հոկտեմբերյան ֆյուչերսները նվազել են 0.39 դոլարով (0.59%)՝ մեկ բարելի համար հասնելով 66.2 դոլարի: Ուրբաթ ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ