Ասիական ֆոնդային բորսաների հոկտեմբերի 15-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Ճապոնիայում NIKKEI ինդեքսը նվազել է 2.58%-ով և կազմել 46847.32 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսը նվազել է 1.99%-ով և կազմել 3133.99 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսը նվազել է 0.62%-ով և կազմել 3865.23 կետ, իսկ HANG SENG ինդեքսը նվազել է 1.73%-ով և կազմել 25441.35 կետ:
Կարդալ ավելին »Լուրեր
ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ․ 15/10/25
ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ հոկտեմբերի 15-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.2 դրամով և կազմել 382.77 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.07 դրամով և կազմել 442.18 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.0379 դրամով և կազմել 4.7703 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 2.79 դրամով և կազմել 507.67 դրամ: Ինչ վերաբերում ...
Կարդալ ավելին »Ալթայում կարգելվի ալկոհոլի վաճառքը շաբաթ և կիրակի օրերին
ՌԴ Ալթայի Հանրապետության վարչակազմը տարածաշրջանային կառավարության առաջիկա նիստում կառաջարկի շաբաթ և կիրակի օրերին ալկոհոլի վաճառքի լիակատար արգելք սահմանել, իսկ աշխատանքային օրերին սահմանափակումներ մտցնել։ Այդ մասին հայտարարել է նահանգապետ Անդրեյ Տուրչակն իր Telegram ալիքում։ «Ալկոհոլի վաճառքը կսահմանափակվի աշխատանքային օրերին ժամը 11:00-ից մինչև 19:00-ն, իսկ ուրբաթ օրերին՝ մինչև 16:00-ն։ Կկիրառվի լիակատար արգելք շաբաթ և կիրակի օրերին և տոներին», – գրել է նա։ ...
Կարդալ ավելին »Պետական բյուջեի եկամուտները՝ ըստ հարկատեսակների
ՀՀ ՊԵԿ-ի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հունվար-օգոստոսին ՀՀ պետական բյուջեի 1,769,332.4 մլն դրամ եկամուտը գոյացել է հարկերից ու տուրքերից։ Եթե խոսենք հարկատեսակների մասին, ապա. 2025թ․-ի հունվար-օգոստոսին ԱԱՀ ծավալները 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ աճել է 23․9%-ով և կազմել՝ 567,291.1 մլն ՀՀ դրամ։ Եկամտային հարկի ծավալներն աճել են 10%-ով և կազմել՝ 476,477.3 մլն ՀՀ դրամ։ Շահութահարկի ծավալներն աճել են 19․2%-ով և կազմել՝ 306,398.9 մլն ՀՀ դրամ։ ...
Կարդալ ավելին »Եվրահանձնաժողովը տուգանել է Gucci, Chloé և Loewe ապրանքանիշերին
Եվրոպական հանձնաժողովը (ԵՀ) զգալի տուգանքներ է սահմանել Gucci, Chloé և Loewe ապրանքանիշերի նկատմամբ՝ մեղադրելով նրանց ԵՄ հակամենաշնորհային օրենքները խախտելու մեջ: ԵՀ հայտարարության համաձայն՝ երեք ընկերություններն էլ միջամտել են իրենց արտադրանքը վաճառող անկախ խանութների և առցանց հարթակների առևտրային գործունեությանը: Այդ մասին տեղեկացնում է Deutsche Welle-ն։ Ամենամեծ տուգանքը՝ 120 միլիոն եվրո, կիրառվել է Gucci-ի նկատմամբ, որը ֆրանսիական Kering կոնգլոմերատի մասն է կազմում: ...
Կարդալ ավելին »Սպառողական գների ինդեքսն աճել է 3․3%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին՝ 2024թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 3․3%-ով, իսկ 2024թ.-ի դեկտեմբերի համեմատ արձանագրվել է աճ՝ 1․1%։ Մասնավորապես, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2024թ.-ի հունվար-սեպտեմբերի համեմատ աճել են 5.2%-ով։ Ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների գները 2024թ․-ի հունվար-սեպտեմբերի համեմատ աճել են 5․6%-ով։ Հագուստի և կոշիկի գները 2024թ.-ի հունվար-սեպտեմբերի համեմատ նվազել են 2%-ով։ Բնակարանային ծառայությունների, ջրի, էլեկտրաէներգիայի, գազի ...
Կարդալ ավելին »17-րդ ReA. Netflix-ի, Pixar-ի և Օսկարի մրցանակակիրներ. Երևանը կհյուրընկալի համաշխարհային կինոգործիչների
Այս աշնանը Երևանը կրկին կդառնա ֆանտաստիկ աշխարհների մայրաքաղաք, քանի որ մեկնարկում է ReA 17-րդ միջազգային անիմացիոն ֆիլմերի և կոմիքսների փառատոնը․ հոկտեմբերի 19-25-ը (ReAnimania): Տասնյոթ տարի շարունակ ReA-ն Հայաստանի մայրաքաղաքը վերածել է մի տարածքի, որտեղ բախվում են աշխարհներ՝ պրոֆեսիոնալ և ֆանտաստիկ, եվրոպական և հայկական, թվային և ձեռագործ: Կազմակերպիչները խոստացել են ցուցադրություններով, սեմինարներով, հանդիպումներով և ցուցահանդեսներով լի շաբաթ է լինելու։ Փառատոնի հատուկ ...
Կարդալ ավելին »OPEC-ը պահպանել է նավթի պահանջարկի կանխատեսումը 2025-2026-ի համար
OPEC-ը 2025 թվականի համար նավթի պահանջարկի աճի տեմպերի կանխատեսումը պահպանել է օրական 1.3 միլիոն բարելի մակարդակում, իսկ 2026 թվականի համար՝ 1.38 միլիոն բարելի մակարդակում: Նոր զեկույցում մասնագետները չեն փոփոխել նավթի պահանջարկի ընդհանուր գնահատականները՝ պահպանելով դրանք հետևյալ մակարդակներում․ 2024 թվական՝ օրական 103.84 միլիոն բարել, 2025 թվական՝ օրական 105.14 միլիոն բարել, 2026 թվական՝ օրական 106.52 միլիոն բարել։ Միաժամանակ, նավթի համաշխարհային պահանջարկի եռամսյակային ...
Կարդալ ավելին »Իշխանաց բերդի տարածքում իրականացվում են նաև ստորջրյա հնագիտական աշխատանքներ
Բերդկունք (Իշխանաց բերդ) ամրոցում հնագիտական պեղումները շարունակվում են։ Աշխատանքներն իրականացվում են պարսպապատի հյուսի-արևելյան հատվածում և հրվանդանի ափամերձ բարձունքում։ ՀՀ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ի հաղորդմամբ, պարսպապատի շարունակության բացման աշխատանքներում տեսանելի են դարձել ևս մեկ բրգաշտարակի հիմնապատեր։ Պարսպապատը, ըստ օդալուսանկարների, տեղ-տեղ պահպանված հատվածներով շարունակվում է դեպի արևմուտք։ Այն հնարավոր կլինի բացել հետագա պեղումներով։ Առափնյա հրվանդանում հայտնաբերվել են քառապատրույգ ճրագաման, խեցեղեն բեկորներ ...
Կարդալ ավելին »360 տարի անց․ բացահայտվել է «Մարգարտյա ականջօղով աղջկա» առեղծվածը
360 տարի անց, կարծես, վերջապես բացահայտվել է արվեստի պատմության ամենահայտնի դիմանկարներից մեկի՝ Յոհաննես Վերմեերի «Մարգարտյա ականջօղով աղջկա» առեղծվածը: Արվեստի պատմաբան Էնդրյու Գրեհեմ-Դիքսոնը «Times of London»-ի համար գրված հոդվածում պնդել է, որ ինքը գիտի հայտնի նկարի մոդելը՝ իր նոր՝ «Վերմեեր. կորած և վերականգնված կյանք» գրքի թողարկումից առաջ: Ըստ նրա՝ Վերմեերը գրեթե բացառապես աշխատել է հոլանդացի զույգ Պիտեր Քլեյզզուն վան Ռույվենի և ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ