Լուրեր

ՊԵԿ․ ինչպես ներկայացնել անշարժ գույքի վարձակալությունից հաշվարկված եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիր

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է ֆիզիկական անձանց, որ անշարժ գույքը վարձակալության հանձնելու դեպքում հաշվետու տարվա համար պետք է վճարել անշարժ գույքի վարձակալությունից հաշվարկված եկամտային հարկ (մանրամասներն՝ այստեղ) և ներկայացնել տարեկան հաշվարկ-հայտարարագիր։ Ի դեպ, 2023 թվականի համար եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիր պետք է ներկայացնել հարկային գործակալ չհանդիսացողից ստացվող վարձակալական վճարների մասով։ Անշարժ գույքի վարձակալությունից հաշվարկված եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիրը ևս ներկայացվում է էլեկտրոնային ...

Կարդալ ավելին »

Flyone Armenia-ի Gulfstream G450 բիզնես դասի օդանավը Հայաստանում է

Ազգային ավիափոխադրող Flyone Armenia ընկերության ձեռք բերած բիզնես ավիացիայի առաջին՝ Gulfstream G450 օդանավն արդեն Հայաստանում է․ ընկերությունը շուտով կկարողանա Հայաստանում և երկրի սահմաններից դուրս մատուցել պրեմիում ծառայություններ՝ հարմարեցված գործարար և կորպորատիվ ճանապարհորդների կարիքներին: Այ մասին հայտնում են ավիաընկերությունից` նշելով, որ Gulfstream G450-ը բիզնես դասի ինքնաթիռ է, որն ունի բարձրակարգ ինտերիերով ընդարձակ սրահ՝ առավելագույն հարմարավետությամբ։ Այս մոդելի՝ առանց կանգառ թռիչքի հեռահարությունը ...

Կարդալ ավելին »

Միջազգային գործակցության նոր հնարավորություններ ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում

ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի և կանադական «Ֆրեմոնտ Գոլդ ԷլԹիԴի» ընկերության հիմնած «Հայասա ռեսոուրսիս քորփ» ՍՊԸ համագործակցության շրջանակում ֆակուլտետ այցելեցին ընկերության ներկայացուցիչները։ Հյուրերին ողջունեց և արդյունավետ համագործակցություն մաղթեց ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Սարգիս Քելյանը: «Ֆրեմոնտ Գոլդ ԷլԹիԴի» ընկերության խորհրդի անդամ, երկրաքիմիկ, կանադական Օնտարիոյի համալսարանի դասախոս, երկրաբանական գիտությունների թեկնածու Լուիս Արտեագանը հանդես եկավ դասախոսությամբ, ինչից հետո մասնագիտական քննարկում ծավալվեց ֆակուլտետի դասախոսների և բանախոսի միջև: Տորոնտոյի ֆոնդային ...

Կարդալ ավելին »

AstraZeneca-ն հետ է կանչել կորոնավիրուսի դեմ իր պատվաստանյութը՝ հազվադեպ կողմնակի ազդեցությունները դատարանում ընդունելուց հետո

Բրիտանական AstraZeneca դեղագործական ընկերությունը սկսել է չեղարկել COVID-19-ի դեմ Oxford-ի համալսարանի հետ համատեղ մշակած իր պատվաստանյութի վաճառքի և օգտագործման թույլտվությունները ամբողջ աշխարհում՝ դրա պատճառած հազվադեպ և վտանգավոր կողմնակի ազդեցության զոհերի հետ իրավական պայքարի ֆոնին: Այդ մասին հաղորդում է The Telegraph պարբերականը։ Ընկերության կողմից մարտի 5-ին կայացրած որոշման համաձայն՝ մայիսի 7-ից Vaxzevria վեկտորային պատվաստանյութն այլևս չի կարող օգտագործվել Եվրամիությունում։ Առաջիկա ամիսներին դեղամիջոցը ...

Կարդալ ավելին »

Կայացավ «Սասունցի Դավիթ» կոմիքսի շնորհանդեսը

Սիրված հերոսը մանուկների համար դարձել է էլ ավելի պատկերվոր, գունազարդ, հետաքրքիր ու ժամանակակից լուծումներով. Նկարիչների Միության դահլիճում տեղի ունեցավ «Սասունցի Դավիթ» պատկերապատման (կոմիքսի) շնորհանդեսը: «Սասունցի Դավիթ» պատկերապատումը հայ ժողովրդական էպոսի 3-րդ ճյուղի թումանյանական մշակումն է: Այն նախաձեռնել են հաղորդավար Գոհար Գասպարյանը, որը նաեւ նախագծի տնօրենն է, ու իրավաբան, նախագծի պրոդյուսեր Նարեկ Վան Աշուղաթոյանը («ԹԻՎ 405»)։ Նկարիչը բազմաթիվ պատկերապատումների հեղինակ Տիգրան ...

Կարդալ ավելին »

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում կատարվում են քննչական և վարութային գործողություններ՝ Լոռու մարզի բնակավայրերից մեկի 17–ամյա անչափահաս բնակչին դանակահարելու, վերջինիս ոսկյա թևնոցը հափշտակելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ ՔԿ-ից հայտնում են, որ 2024թ․ մայիսի 3–ին Լոռու մարզի Լեռնահովիտ բնակավայրի բնակչուհին հաղորդում է ներկայացրել  այն մասին, որ մայիսի 2-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, ...

Կարդալ ավելին »

Գնել Սանոսյանը և Բրազիլիայի դեսպանը քննարկել են էներգետիկ ոլորտին առնչվող հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայստանում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային։ Այդ մասին հայտնում են ՏԿԵՆ-ից: Նախարարը ողջունել է դեսպանին և ընդգծել Հայաստանի և Բրազիլիայի միջև բոլոր մակարդակներում հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը։ Դեսպանն իր հերթին ընդգծել է Հայաստանի և Բրազիլիայի միջև պատմական կապերի առկայությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են էներգետիկ ոլորտի վերաբերյալ հարցեր։ Դեսպանը նախարարին է ...

Կարդալ ավելին »

Կապահովվի ՏՏ ոլորտի պետական աջակցության ֆինանսավորումը

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 8-ի նիստում վերաբաշխման միջոցով գումար հատկացրեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը: Այն կուղղվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ապահովմանը: 2024 թ. ըստ նախնական հաշվարկների՝ նախատեսվում է տրամադրել պետական աջակցություն թվով 55 կազմակերպությունների 5,000,000.0 հազար դրամի չափով, իսկ 2025 թ.՝ 2,000,000.0 հազար դրամի չափով, որի վերաբերյալ սահմանված կարգով ներկայացվել է 2025-2027թթ. ՄԺԾԾ հայտ: Արդյունքում՝ ...

Կարդալ ավելին »

Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Մադրիդ

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Իսպանիայի Թագավորություն՝ Մադրիդում կայանալիք Կանանց 2024 թվականի գլոբալ գագաթաժողովին մասնակցելու նպատակով: Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, այցի շրջանակում նախատեսվում է նաև սպորտի ոլորտում համագործակցության հուշագրի ստորագրում՝ Իսպանիայի Թագավորության կրթության, մասնագիտական ուսուցման և սպորտի նախարարության հետ: Նախատեսվում են նաև հանդիպումներ Իսպանիայի մշակույթի նախարարի և գիտական ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը գումար հատկացրեց «Արզնի 2-Երևան» ջրատարի վթարը վերացնելու համար

«Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարի (Կորեայի ձոր) վթարման պատճառների և դրանց վերացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների իրականացման հրատապությամբ պայմանավորված՝ գործադիրն իր այսօրվա՝ մայիսի 8-ի նիստում ընդունել է որոշում։ Ըստ հիմնավորման՝ մայրուղային ջրատարը վթարվել է մարտի 10-ին և բնական, որոշ չափով նաև արհեստական ներգործության արդյունքում առաջացել են Հրազդան գետի թաց գոտիների սողանքներ, ինչի հետևանքով ջրատարի որոշ հատվածներ հայտնվել են հողածածկույթի, քարաբեկորների և ժայռաբեկորների ...

Կարդալ ավելին »
ajax-loader