նդկական բանակն ակնկալում է ամբողջությամբ դադարեցնել ռազմամթերքի ներմուծումը գալիք 2025-26 ֆինանսական տարում՝ ներքին արդյունաբերության՝ դրա պահանջարկը բավարարելու և ռազմամթերքի համաշխարհային շուկայում Հնդկաստանի մասնաբաժինն ավելացնելու ունակության շնորհիվ: Այս մասին հայտարարել է Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը: «Հաջորդ ֆինանսական տարում Հնդկաստանը ռազմամթերք չի գնի արտասահմանից: Բացառություն կլինեն փոքր քանակությամբ գնումն այն ռազմամթերքի համար, որի արտադրությունը երկրում շահավետ չէ»: Հնդկական բանակը 175 տեսակի զինամթերքից մոտ ...
Կարդալ ավելին »Լուրեր
«Զվարթնոցում» ձերբակալվել 45-ամյա կինը. նա հետախուզվում էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության մեղադրանքով
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 8-ին Երևան-Պերմ չվերթի հաշվառումից հետո գծային բաժին է տարվել և ձերբակալվել 45-ամյա Լյուբով Բ.-ն: Ոստիկանությունից հայտնում են, որ նա ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը:
Կարդալ ավելին »Մեթոդական ուղեցույց` ատեստավորվող ուսուցիչների վերապատրաստման ընթացակարգի վերաբերյալ. ԿԳՄՍՆ
ՀՀ կառավարության որոշմամբ հանրակրթական ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման կարգում կատարվել են փոփոխություններ: ԿԳՍՄՆ-ից հայտնում են, որ ըստ այդմ՝ ուսուցիչների վերապատրաստումներն այսուհետ իրականացվելու են 12 առանձին բաժիններով, որոնցից յուրաքանչյուրը նկարագրում է ուսուցչի մասնագիտական գործունեության ձևերը։ Վերապատրաստման չափորոշչով յուրաքանչյուր մասնագիտական գործունեության ձևի մասով սահմանվել են հետևյալ չորս մակարդակները. ՏԱՐՐԱԿԱՆ – երբ ուսուցիչը գիտի և հիմնականում կարողանում է դրսևորել անհրաժեշտ կարողություններ։ ...
Կարդալ ավելին »Սյունիքում գազի թունավորմամբ հիվանդանոց են տեղափոխվել ընտանիքի 5 անդամներ, այդ թվում՝ անչափահասներ
Մայիսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 23։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Սիսիանի բաժին հաղորդում է ստացվել Սիսիանի բժշկական կենտրոնից, որ «Սուր էգզոգեն թունավորում`գազի արտահոսքից» ախտորոշմամբ, նույն օրը ժամը 22։40-ին, շտապ օգնության ավտոմեքենայով Շաքի բնակավայրից իրենց մոտ են տեղափոխվել 5 քաղաքացի, հաղորդում է Shamshyan.com-ը: Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Սյունիքի մարզի բնակիչներ 17-ամյա Շ․ ...
Կարդալ ավելին »Հունգարիան և Չինաստանը հանդես են եկել միջազգային վեճերի խաղաղ կարգավորման օգտին
Հունգարիան և Չինաստանը հանդես են գալիս պետությունների միջև ցանկացած վեճերի խաղաղ կարգավորման օգտին և վերահաստատում են իրենց հանձնառությունը միջազգային համակարգին, որի առանցքը ՄԱԿ-ն է։ Այդ մասին ասված է երկու երկրների համատեղ հայտարարության մեջ, որը մայիսի 9-ին Բուդապեշտում ընդունվել է ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ Հունգարիայի նախագահ Թամաշ Շույոկի և վարչապետ Վիկտոր Օրբանի բանակցություններից հետո։ «Նոր դարաշրջանում համապարփակ ռազմավարական գործընկերության հաստատման վերաբերյալ» ...
Կարդալ ավելին »Պուտինը Պետդումա է ներկայացրել Միշուստինի թեկնածությունը վարչապետի պաշտոնի համար
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումային առաջարկություն է ներկայացրել վարչապետի պաշտոնում Միխայիլ Միշուստինի թեկնածության վերաբերյալ: Ինչպես տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտնել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։ Նա նշել է, որ «այսօր պատգամավորներն իրենց ընտրողների անունից պատասխանատու որոշում կկայացնեն այս հարցի շուրջ»։ Վոլոդինն ընդգծել է, որ ժամանակակից Ռուսաստանի պատմության մեջ առաջին անգամ Պետդուման կձևավորի կառավարության կազմը` կհաստատի կառավարության նախագահին, նրա տեղակալներին, ...
Կարդալ ավելին »Հայաստանը կմիանա ԱԶԲ Ասիական զարգացման հիմնադրամին՝ որպես դոնոր
Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում մայիսի 5-ին կայացել է ԱԶԲ Կառավարիչների գործարար նիստը: Նիստի ընթացքում առանձին ելույթով հանդես է եկել ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: Ֆինանսների նախարարության հաղորդագրության համաձայն, Վահե Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը ԱԶԲ 2030 ռազմավարությանը: Նա նշել է, որ Հայաստանի կառավարությունն իր առաջնահերթ քաղաքականություններում և ծրագրերում արտացոլում է այդ ռազմավարության նպատակները։ Նա նաև ընդգծել ...
Կարդալ ավելին »Փոխվարչապետն ընդունել է ԱՄՀ պատվիրակությանը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխտնօրեն Թանոս Արվանիտիսին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավաթը: Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը կարևորել է ԱՄՀ հետ Հայաստանի համագործակցությունը՝ անդրադառնալով համատեղ իրականացված աշխատանքների արդյունքում կատարված բարեփոխումներին, այդ թվում ընդգծելով կանխիկի կրճատման, ինչպես նաև եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրման ուղղությամբ կատարված աշխատանքները: Կառավարության հաղորդագրության ...
Կարդալ ավելին »Էկոնոմիկայի նախարարը մեկշաբաթյա աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 9-15-ը գտնվելու է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին։ Նախարարության հաղորդագրության համաձայն, այցի ընթացքում նախատեսվում են նաև հանդիպումներ, որոնց մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն։
Կարդալ ավելին »Թրամփը ֆինանսական կեղծիքների գործով դատավարությունն անվանել է Բայդենի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակում
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը գործնական փաստաթղթերի կեղծման գործին իր մասնակցությամբ դատավարությունն անվանել է ԱՄՆ ներկայիս առաջնորդ Ջո Բայդենի հարձակումն իր և ամբողջ երկրի վրա։ «Ջո Բայդենի ոգեշնչված դատավարությունը հարձակում է նրա քաղաքական հակառակորդի և ամբողջ Ամերիկայի վրա», – գրել է Թրամփը Truth Social-ի իր էջում: Նա նշել է, որ այս գործընթացին, որն, ըստ նրա, վարում է կոռումպացված դատավորը, «հետևում ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ