Լուրեր

24 անհայտ կորած զինծառայողների ընտանիքները եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 16-ի նիստում որոշեց 2 ամսով երկարաձգել 44-օրյա պատերզմում անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրվող 300 հազարական դրամ աջակցությունը՝ մինչեւ հունիս ամիսը ներառյալ: Խոսքտ թվով 24 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքների մասին է Որոշման նախագծի ընդունման դեպքում շահառու հանդիսացող թվով 24 անհայտ կորած զինծառայողի ընտանիքի աջակցության տրամադրման ֆինանսական հաշվարկը 2024 թվականի մայիս-հունիս ամիսների համար կազմում է 14.400.000 ՀՀ ...

Կարդալ ավելին »

Կապիտալի զուտ ներհոսքը Հայաստան նվազել է 40 տոկոսով. ՎԶԵԲ

2023թ. տնտեսությունը շարունակել է լավ արդյունքներ ցուցադրել։ ՀՆԱ-ն ավելացել է 8,7 տոկոսով արտահանական պահանջարկի եւ շինարարության, տուրիզմի, տեղեկատվական եւ հաղորդակցային ծառայությունների երկնիշ աճի ֆոնին։ Այս մասին նշվել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նոր զեկույցում։ Կապիտալի զուտ ներհոսքը 2023թ. նվազել է մոտ 40 տոկոսով՝ 2022թ. համեմատ, բայց այդ ցուցանիշը էապես բարձր էր, քան 2021թ.։ Գնաճը հիմնականում մոտ է զրոյին ...

Կարդալ ավելին »

Ստեփանավանի թիվ 1 հիմնական դպրոցի համար մարզադահլիճ կկառուցվի. հատկացվեց հողատարածք

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 16-ի նիստում որոշում կայացրեց, որի համաձայն Ստեփանավանի Մարշալ Բաղրամյան փողոց 67/1 հասցեում գտնվող հողատարածքի վրա կկառուցվի մարզադահլիճ՝ Ստեփանավանի Հովհաննես Թումանյանի անվան ավագ դպրոցի համար: Նշենք, որ այդ տարածքը հանձնված է եղել «Ստեփանավանի թիվ 1 վարժարան» ՊՈԱԿ-ին, սակայն նախորդ տարի այս վարժարանը միացման ձևով վերակազմակերպվել է՝ միանալով ԿԳՄՍՆ «Ստեփանավանի Հովհաննես Թումանյանի անվան ավագ դպրոց» ՊՈԱԿ-ին, իսկ այդ ...

Կարդալ ավելին »

Խաղողի մթերման գծով վարկերի մարման ժամկետը երկարաձգվեց մեկ տարով

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 16-ի նիստում որոշեց, որ խաղողի մթերման ուղղությամբ 2023-ին տրամադրված վարկերի համար կարող են տրամադրվել վարկերի մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ մինչև 12 ամսով լրացուցիչ ժամկետներ և մինչև 12 ամսով  երկարաձգվել վարկերի մարման ժամկետները, ընդ որում տրամադրված վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորվող 9 տոկոսային կետը մնում է անփոփոխ։ Հիմնավորման մեջ նշվում է, որ վերջին շրջանում ՀՀ դրամի փոխարժեքի ...

Կարդալ ավելին »

Հաստատվեցին բուհերի և գիտական կազմակերպությունների ասպիրանտուրայի տեղերը

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 16-ի նիստում հաստատեց ՀՀ բուհերի և գիտական կազմակերպությունների 2024/2025 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության տեղերը և դրանց բաշխումը: Նշենք, որ 2023/2024 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության մրցույթի արդյունքում համապատասխան չափանիշներին բավարարող դիմորդներ (որոշ մասնագիտությունների գծով ընդհանրապես չեն դիմել) չլինելու պատճառով թափուր է մնացել (այդ թվում նաև բնագիտական և տեխնիկական ոլորտների մասնագիտություններով) 66 տեղ (2022/2023 ուսումնական տարում թափուր էր ...

Կարդալ ավելին »

Հունիսի 11-ից օգոստոսի 30-ը կանցկացվեն 25-օրյա վարժական հավաքներ

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 16-ի նիստում որոշեց պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ անցկացնել հունիսի 11-ից մինչև օգոստոսի 30-ը ներառյալ: Վարժական հավաքներին կներգրավվի մինչև 5151 քաղաքացի, որոնցից 4647-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 134-ը` ավագ ենթասպա¬յական կազմի, 370-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային (մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական), հրթիռա-հրետանային մասնագիտություններով: Հայտարարված վարժական ...

Կարդալ ավելին »

Հաստատվեց արցախցիների բնակարանային ծրագիրը. ովքեր կարող են դիմել` ինչ պայմաններով

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 16-ի նիստում հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը և Հայաստանի Հանրապետության առանձին բնակավայրերի ցանկերը: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ ներկայացնելով նախագիծն, ասաց, որ ծրագիրն ունի երեք բաղադրիչ: Նրա խոսքով, բաղադրիչներից մեկը բնակարանի կամ անհատական բնակելի տան ձեռքբերումն է՝ հավաստագրի տրամադրման միջոցով, երկրորդը անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրումն է: Անդրադառնալով ...

Կարդալ ավելին »

Պուտինը և Սի Ծինփինը ստորագրել են հայտարարություն հարաբերությունների խորացման մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ստորագրել են համատեղ հայտարարություն համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության հարաբերությունների խորացման մասին, որոնք նոր դարաշրջան են թևակոխում երկու երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 75-ամյակի համատեքստում։ Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից: Փաստաթուղթն ստորագրվել է ռուս-չինական լայնամասշտաբ բանակցությունների արդյունքներով։ Ինչպես ավելի վաղ պարզաբանել էր ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, դա ծավալուն փաստաթուղթ ...

Կարդալ ավելին »

Նավթի գներն աճել են. 16-05-24

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 0.52%-ով և կազմել 79.02 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 0.20%-ով և կազմել 83.11 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ-ը միջազգային սուրհանդակային առաքանուց հայտնաբերել է «ամֆետամին» տեսակի 90 հաբ

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: Այդ մասին հայտնում են ՊԵԿ-ից, տեղեկացնելով, որ մաքսանենգության դեմ պայքարի վարչության, կոմիտեի էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների, էլեկտրոնային առևտրի և փոստային փոխադրումների սպասարկման և հսկողության վարչությունների,  ինչպես նաև ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության ...

Կարդալ ավելին »
ajax-loader