Աբու Դաբիում մայիսի 20-21-ն անցկացվել է ՀՀ-ԱՄԷ միջկառավարական համատեղ հանձնաժողովի 2-րդ նիստը։ Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Հայկական կողմից նիստը նախագահել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, իսկ էմիրաթական կողմից՝ ԱՄԷ պետնախարար Ահմեդ Ալի Այ Սայեղը։ «Հարգարժան գործընկերոջս հետ քննարկեցինք հայ-էմիրաթական տնտեսական հարաբերությունների խորացման հարցերի ողջ շրջանակը, եկանք կարևոր համաձայնությունների, որոնց շուրջ ստորագրեցինք ...
Կարդալ ավելին »Լուրեր
Իրանի փոխդեսպանը զորակցության համար շնորհակալություն հայտնեց Հայաստանի ժողովրդից և կառավարությունից
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին և նրան ուղեկցող անձանց ուղղաթիռի ողբերգական վթարից հետո Իրանը շարունակում է ցավակցություններ ստանալ բարեկամ երկրներից։ Հայաստանում Իրանի դեսպանատանը լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ-ում Իրանի փոխդեսպան Բահրամ Թոհերին։ «Շատ ցավալի և ծանր դեպք է տեղի ունեցել Իրանի ժողովրդի համար։ Այդ դեպքի տեղի ունենալուց հետո մենք մեր բարեկամ երկրներից ստանում ենք ցավակցական ուղերձներ։ Ցավակցական ուղերձներ ենք ...
Կարդալ ավելին »ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց վարժական հավաքների պատշաճ ծանուցման նախագիծը
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց պարտադիր զինվորական ծառայության զորակոչի և վարժական հավաքների շրջանակներում քաղաքացիների պատշաճ ծանուցումը կարգավորող նախագիծը։ Նախագծին կողմ է քվեարկել 66 պատգամավոր, դեմ՝0, ձեռնպահ՝ 31։ Օրենքի նախագծով կարգավորվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի եւ վարժական հավաքների, զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, քաղաքացու կողմից դրանց ստացումը հաստատող փաստաթղթերի ու հանգամանքների շրջանակը։ Գործող օրենքով ...
Կարդալ ավելին »Շառլ Ազնավուրն այսօր կտոներ ծննդյան 100-ամյակը
«Դժվար կյանքս ու խաբված սերերս են, որ ինձ դարձրին այն, ինչ կամ, ու համարձակվում եմ ասել և թող ինքնագովություն չթվա՝ ես ինձ դուր եմ գալիս»,-մի առիթով այսպես է արտահայտվել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը, որի երգերը մինչ օրս ջերմացնում են հոգին, ապրեցնում են, թևեր տալիս: Ազնավուրն այսօր կտոներ ծննդյան 100-ամյակը։ Ամեն տարի շանսոնյեի ծննդյան առթիվ Հայաստանում Ազնավուրի արվեստն արժևորող միջոցառումներ են ...
Կարդալ ավելին »Նիկոլ Փաշինյանը մեկնել է Թեհրան․ տեսանյութ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց Թեհրան: Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները։ «Ներկա եմ գտնվելու ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի, Արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցողների հարգանքի տուրքի և ցավակցություն հայտնելու պաշտոնական միջոցառմանը»,- հայտնել էր վարչապետը։ Վարչապետ Փաշինյանը Թեհրանում կմասնակցի ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի, Արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցողների հարգանքի տուրքի եւ ցավակցություն հայտնելու պաշտոնական միջոցառմանը: Նիկոլ Փաշինյանի ...
Կարդալ ավելին »Համատեղ ծրագրային ապահովում՝ Toyota-ի, Honda-ի և Nissan-ի մեքենաների համար
Ճապոնիայի երեք խոշորագույն ավտոարտադրողները՝ Toyota Motor-ը, Honda Motor-ը և Nissan Motor-ը, նախատեսում են սկսել ավտոմեքենաների համար ծրագրային ապահովման համատեղ մշակումը: Այս մասին հայտնում է Yomiuri Shimbun թերթը: Նրա խոսքով, ընկերությունները նախատեսում են հրաժարվել իրենց մեքենաների անհատական ծրագրային ապահովման համակարգից և միասնական համակարգ մշակել: Այն նախատեսված է ծրագրային ապահովման ստեղծման և ներդրման գործընթացն ավելի արդյունավետ դարձնելու համար, իսկ արտադրանքն՝ ավելի մրցունակ: ...
Կարդալ ավելին »98 հարկ վճարողի մոտ արձանագրվել են վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի ապրիլ ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են ընդհանուր առմամբ 98 հարկ վճարողի մոտ, իսկ տուգանքի չափը կազմել է 55.250 մլն դրամ: Երեք և ավելի վարձու աշխատողների չձևակերպման 17 դեպքով 17 հարկ վճարող տուգանվել է 29.750 մլն դրամով: Մասնավորապես, դեպքերն արձանագրվել են հետևյալ ոլորտներում․ ծաղիկների և բույսերի առևտրի ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով ...
Կարդալ ավելին »Պետբյուջեի եկամուտներն ու ծախսերը թերակատարվել են. «ԼՈԻՅՍ» հիմնադրամ
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է 2024թ. առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվությունը։ Այսպես՝ Ռուս-ուկրաինական ռազմական հակամարտության սկզբից ՀՀ տնտեսությունում արձանագրված բարձր տնտեսական ակտիվությունը պահպանվել է նաև 2024թ. առաջին եռամսյակում. տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 14.3%։ Նշված բարձր ցուցանիշն առավելապես պայմանավորված է ժամանակավոր և ոչ կայուն երևույթներով, մասնավորապես՝ ոսկերչական գործունեության ծավալների կտրուկ աճով: Եվ պատկերը, կախված արտաքին, դժվար կանխատեսելի իրավիճակից, կարող ...
Կարդալ ավելին »Թեհրանում սկսվել է նախագահ Ռայիսիի հուղարկավորությունը
Սգո թափորը վաղ առավոտից հավաքվել է Թեհրանի համալսարանում, որպեսզի ներկա գտնվի ուղղաթիռի վթարում զոհված Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և նրան ուղեկցող պատվիրակության 7 անդամների հուղարկավորության արարողությանը։ Այդ մասին հաղորդում է Tasnim գործակալությունը։ Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին ննջեցյալներին նվիրված ծիսական աղոթք է կարդացել հուղարկավորության արարողության ժամանակ։ Թեհրանի համալսարանից սգո թափորը կգնա Ազատության հրապարակ։ Մայիսի 22-ի երեկոյան Թեհրանում զոհերի հիշատակության ...
Կարդալ ավելին »Հայաստանը Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 շտաբային վարժանքներին
Հայաստանը մասնակցում է Մոլդովայում մայիսի 20-ին մեկնարկած Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) Regex 2024 շտաբային վարժանքներին: Այդ մասին տեղեկացնում է Մոլդովայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ մեկնարկած զորավարժություններն անցկացվում են մայիսի 20-24-ը։ Դրանց մասնակցում են ՆԱՏՕ գործընկեր երկրներից՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բոսնիա եւ Հերցեգովինայի, Ուզբեկստանի, Եգիպտոսի, Հորդանանի, Բահրեյնի Թագավորության, Մարոկկոյի, Ղազախստանի, Պակիստանի, Թունիսի, Մալթայի, Աֆրիկյան Միության (Գանա և Բենին) մոտ 30 ներկայացուցիչներ, ինչպես նաև Մոլդովայի ազգային բանակի շտաբի սպաներ։ «Զորավարժությունը կազմակերպվում է Իտալիայի Նեապոլ քաղաքում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի հրամանատարության աջակցությամբ և ուղղված է զորավարժությունների ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ