Իրանցի զինվորականները «Ղադր» ծովային բալիստիկ հրթիռ են փոխանցել Եմենի հութիներին: Այդ մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։ «Իրանական առաջին ծովային բալիստիկ հրթիռը, որը կոչվում է «Ղադր», ստեղծել է նահատակ Հասան Թեհրանի-Մողադամի կողմից (Իրանի հրթիռային ծրագրի հայրը – խմբ.), և այժմ, մի քանի տարի անց, այդ տեխնոլոգիան հայտնվել է եմենցի պայքարողների ձեռքում»,- նշված է հաղորդագրությունում: Չորեքշաբթի ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել էր ...
Կարդալ ավելին »Լուրեր
Երգեք, և YouTube Music-ը կգտնի ձեր ուզած երաժշտությունը
YouTube Music հավելվածի Android տարբերակում ավելացել է նոր գործառույթ, որը նման է Shazam-ին․ այն թույլ է տալիս երաժշտությունը որոնել հեռախոսի մոտ այն երգելու, մեղեդին շվացնելու (կամ պարզապես այլ սարքից տվյալ երգի ձայնագրությունը միացնելու) միջոցով։ Որոնման նոր ձևաչափը հասանելի է խոսափողի պատկերակի կողքին գտնվող պատկերակի միջոցով, որը հայտնվում է հավելվածի վերին աջ անկյունում գտնվող որոնման կոճակը սեղմելու դեպքում: Ինչպես նշում են ...
Կարդալ ավելին »Արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը սկսել է բարձրանալ
Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը սկսել է բարձրանալ։ Այսպես, 2024թ. հունվար-ապրիլին արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը կազմել է 100,7% (2023թ. նույն ժամանակահատվածի 98,9% – ի դիմաց)։ Դա դիտվել է 2024թ. հունվար-ապրիլին արդյունաբերական հատվածի տարեկան աճի 2,4%-ից մինչեւ 26,8% կտրուկ արագացման ֆոնին՝ ապահովելով 953.3 մլրդ դրամ (2.4 մլրդ դոլար) ծավալ։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի նախնական տվյալները։ Վիճակագրության համաձայն, 2024թ. ...
Կարդալ ավելին »Վարչապետը կամրջաշինության ոլորտում ակնկալում է միջազգային գործընկերների աջակցությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած հեղեղումների հետևանքով քանդված կամուրջների վերակառուցման և նոր կամուրջների կառուցման գործում ակնկալում է միջազգային գործընկերների աջակցությունը։ «Շատ կարևոր է, որ մենք աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության ուղերձներ ենք ստացել միջազգային գործընկերներից։ Կարծում եմ, որ հատկապես կամրջաշինության ոլորտում պետք է խնդրենք մեր գործընկերներին, որ կոնկրետ աջակցություն ցուցաբերեն»,-կառավարության՝ մայիսի 30-ի նիստի ժամանակ ասաց Փաշինյանը։ Արտաքին գործերի ...
Կարդալ ավելին »ԱԱԾ տնօրենի և տեղակալների դրամական օգնությունների չափը կփոփոխվի
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 30-ի նիստում որոշում կայացրեց, որով կփոփոխվեն ԱԱԾ տնօրենի եւ նրա տեղակալների դրամական օգնություններ տալու կարգը, չափերը: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «Ազգա¬յին անվտանգության մարմիններում ծառայության մասին» և «Ազգային անվտան¬գու¬թյան մարմինների մասին» օրենքներում կատարվել են փոփոխություններ որոնց համաձայն՝ ԱԱԾ տնօրենի և տնօրենի տեղակալների պաշտոններն այլևս զինվորական ծառայության պաշտոններ չեն հանդի-սա¬նում։ Վերը նշվածով պայմանավորված՝ առաջարկվում է համապատասխան ...
Կարդալ ավելին »Սպանդանոցների համար հանվել է «կախովի ուղի» ունենալու պահանջը
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 30-ի նիստում որոշեց սպանդանոցային կետին ներկայացվող նվազագույն պահանջներից հանել «կախովի ուղի» ունենալու պահանջը, հաշվի առնելով, որ վերջինս կիրառելի չէ բնակավայրերում սպանդանոցային կետերի համար։ Հիմնավորման մեջ նշվում է, որ տվյալ տեխնոլոգիական հագեցվածության պահանջը նպատակահարմար չէ ներկայացնել սպանդանոցային կետին, վերջինս կիրառելի չէ բնակավայրերում սպանդանոցային կետերի համար և էական ծախս է առաջացնում տնտեսավարողների համար:
Կարդալ ավելին »Հունիսի 1-ից օլիմպիական խաղերի վարկանիշ ձեռք բերած 11 մարզիկներ կստանան ոչ թե 300 հազար, այլ 1 մլն դրամ
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 30-ի նիստում որոշեց վարկանիշ ձեռք բերած մարզիկների սպորտային նպաստը այս տարվա հունիսի 1-ից 300 000 դրամի փոխարեն նախատեսել 1 մլն դրամ, որպեսզի լրացուցիչ խթան լինի օլիմպիական խաղերի վարկանիշ նվաճելու համար: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նախագիծը մշակվել է, քանի որ երիտասարդների հավաքականների մարզիկները այլևս ձեռք չեն բերելու «Փարիզ 2024» օլիմպիական խաղերի վարկանիշ: «Փարիզ 2024» ամառային ...
Կարդալ ավելին »ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարն այցելել է Սև լճի տարածք
Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը մայիսի 29-ին այցելել է Սյունիքի մարզ և Գորիսում հանդիպել առաքելության անձնակազմի հետ։ Այդ մասին նշվում է ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։ Հաղորդվում է նաև, որ առաքելության անձնակազմը եղել է նաև Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գտնվող Սև լճի տարածքում։ «Առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը նախօրեին Գորիսում հանդիպել է ԵՄ դիտորդական առաքելության ...
Կարդալ ավելին »Մեծ Բրիտանիայի խորհրդարանը ցրվել է ընտրությունների նախաշեմին
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը պաշտոնապես ցրվել է՝ կապված առաջիկա վաղաժամկետ ընտրությունների հետ: Այդ մասին հաղորդվում է օրենսդիր մարմնի կայքում։ «Խորհրդարանի արձակումը տեղի է ունեցել 2024 թվականի մայիսի 30-ին՝ հինգշաբթի օրը: Համայնքների և Լորդերի պալատի բոլոր աշխատանքներն ավարտվեցին: Ներկայում պատգամավորներ չկան, և Համայնքների պալատի յուրաքանչյուր տեղ թափուր կմնա մինչև 2024 թվականի հուլիսի 4-ին կայանալիք համընդհանուր ընտրությունների ավարտը», – գրված է հաղորդագրության մեջ։ Գործող ...
Կարդալ ավելին »ԱԱԾ-ն շուրջ 187 մլն դրամ է տնտեսել. այն կուղղվի պահուստային ֆոնդ
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 30-ի նիստում որոշեց 2024-ի բյուջեով ԱԱԾ-ի համար նախատեսված միջոցներից 186,9 մլն դրամ ուղղել կառավարության պահուստային ֆոնդ: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այս որոշումը պայմա¬նավորված է նրանով, որ քննչական մարմինները Ազգային անվտանգության կառուցվածքից հանելու արդյունքում ԱԱԾ-ի 2024 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցներից 186,9 մլն դրամ տնտեսում է եղել:
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ