Եվրամիության խորհրդում Բելգիայի նախագահության հովանու ներքո և Եվրոպայի օրվա շրջանակներում Երևանում Բելգիայի Թագավորության դեսպանության նախաձեռնությամբ հայ հանդիսատեսն առիթ կունենա վայելելու «Սա Եվրոպան է. հետաքրքրաշարժ ճամփորդություն եվրոպական մայրցամաքով» ներկայացումը։ Ներկայացումը կկայանա հունիսի 5-ին՝ Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում։ Բելգա-հոլանդական դուետը՝ Հենդրիկ Վոսը և Ֆրանս Գրափերհաուսն այս ներկայացմամբ հարգանքի տուրք են մատուցում Եվրոպական Միությանը՝ պատմական իրադարձությունները ներկայացնելով գրավիչ պատմություններով և սրամիտ անեկդոտներով։ ...
Կարդալ ավելին »Լուրեր
Գեղարքունիքում կատարվել է 12 հազար 252,2 հեկտար գարնանացան
Գեղարքունիքի մարզի տնտեսություններում 2024 թվականի հունիսի 3-ի դրությամբ կատարվել է 12 հազար 252,2 հեկտար գարնանացան։ Ինչպես տեղեկացանք Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչությունից, 5291,4 հեկտար գարնանացան կատարվել է Վարդենիս, 3411,5 հեկտար՝ Մարտունի, 2201 հեկտար՝ Գավառ, 869,3 հեկտար՝ Սևան և 479 հեկտար՝ Ճամբարակ համայնքների տնտեսություններում։ 7083 հեկտար կազմում են գարնանացան գարու, 3591 հեկտար՝ կարտոֆիլի, 530,5 հեկտար՝ բազմամյա խոտաբույսերի, 467, 4 ...
Կարդալ ավելին »Հայ հիմնադիրներ ունեցող Waveye ստարտափը 105 հազար դոլարի ներդրում է ներգրավել
Science and Technology Angels Network-ը (STAN) 105 հազար դոլարի ներդրում է կատարել Waveye նորարարական վաղ փուլի տեխնոլոգիական ստարտափում, որը զբաղվում է նոր սերնդի mmWave ռադարների մշակմամբ՝ ինքնավար մեքենավարման, ինչպես նաև արդյունաբերական և սպառողական կիրառությունների համար։ Սա STAN-ի թվով 17-րդ ներդրումն է։ Այդ մասին հայտնում են ընկերությունից: Մասնագիտանալով ինքնավար մեքենաների ռադարի 4D բարձր լուծաչափով պատկերման աշխատանքներում, Waveye-ի եզակի LIR տեխնոլոգիան հագեցված է ...
Կարդալ ավելին »Շիրակի մարզպետարանի պաշտոնյաները մեղադրվում են մի շարք ընկերություններից կաշառք ստանալու մեջ. ՔԿ
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Շիրակի մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումներից մեկի ղեկավար Խ. Խ.-ն տարբեր ժամանակահատվածներում մարզպետարանի և Շիրակի մարզի համայնքապետարանների հետ պայմանագրեր կնքած՝ կառուցապատման ու ճանապարհաշինարարական աշխատանքներ իրականացնող մի շարք ընկերությունների ներկայացուցիչներից ստացել է ընդհանուր 1.700.000 ՀՀ դրամ կաշառք, ընդ որում, երկու դեպքում՝ մարզպետարանի մեկ ...
Կարդալ ավելին »Հունիսը ևս տեղումնառատ է լինելու, առանձին հատվածներում սպասվում է կարկուտ
Հանրապետության ամբողջ տարածքում հունիսին տեղումների քանակը սպասվում է նորմայից ավելին, իսկ օդի ջերմաստիճանը կլինի նորմայի սահմաններում։ Հրավիրած ասուլիսում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը տեղեկացրեց, որ կլինեն առանձին օրեր, երբ որոշ շրջաններում առատ տեղումներ կգրանցվեն։ «Երբ ասում ենք, որ սպասվում են նորմայից ավելի տեղումներ, դա չի նշանակում, որ հանրապետությունում տեղալու են այնպիսի անձրևներ, ինչպիսին ...
Կարդալ ավելին »Իսրայելը հայտնել է ՀԱՄԱՍ-ի ևս չորս պատանդների մահվան մասին
Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հաստատել է ևս չորս պատանդների մահը, որոնք պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման կողմից առևանգվել էին 2023 թ. հոկտեմբերի 7-ին իրականացված գրոհի ընթացքում: Իսրայելի պաշտպանության բանակը հաղորդել է, որ նրանց մարմինները մինչև այժմ մնում են Գազայի հատվածում: Այդ մասին ԻՊԲ-ն հայտնել է իր Telegram ալիքում: Զոհերը՝ 79-ամյա Հայմ Փերին, 80-ամյա Յորամ Մեցգերը, 84-ամյա Ամիրամ Կուպերը և 51-ամյա Նադավ Պոպլևելը, ...
Կարդալ ավելին »Իրանը ցանկանում է դիտորդի կարգավիճակ ստանալ ԵԱՏՄ-ում
Իրանը շահագրգռություն է հայտնել ԵԱՏՄ-ին առընթեր դիտորդ պետության կարգավիճակ ստանալու հարցում: Այդ մասին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի ղեկավար Բակիտժան Սագինտաևը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի արդյունքների շուրջ լրագրողների հետ զրույցում։ «Կցանկանայի նաև տեղեկացնել, որ մեր առևտրային գործընկեր Իրանը շահագրգռություն է հայտնել դիտորդ պետության կարգավիճակ ստանալու հարցում: Համապատասխան նոտան մենք ստացել ենք մայիսի 27-ին: Այն կքննարկվի սահմանված կարգով», – Սագինտաևի խոսքերն ...
Կարդալ ավելին »Եվրոպական ինդեքսներ․ 04-06-24
Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.60%-ով և կազմել 18608.16 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.06%-ով և կազմել 7998.02 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.15%-ով և կազմել 8262.75 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 1.26%-ով և կազմել 1111.55 կետ:
Կարդալ ավելին »Ամերիկյան ինդեքսներ․ 04-06-24
ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.30%-ով և կազմել 38571.03 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.11%-ով և կազմել 5283.40 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.56%-ով և կազմել 16828.67 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...
Կարդալ ավելին »1100 մարդ պետության աջակցությամբ բնակարան է գնել սահմանամերձ համայնքներում. նախարար
Պետության աջակցությամբ սահմանամերձ համայնքներում բնակարան ձեռք բերածների թիվը գերազանցում է 1 100-ը։ Այդ մասին Ազգային ժողովում՝ խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստին, 2023թ. պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումների ժամանակ ասել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ Նախարարը նշել է, որ նրանցից 660-ը արդեն ստացել է համապատասխան վարկերը։ «Տների եւ բնակարանների մի մասն արդեն պատրաստ է։ Այնտեղ մարդիկ ապրում են։ Շինարարական ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ