Լուրեր

Հայկական կոնյակը՝ Armenian brandy, ԵՄ-ում. ՀՀ-ն մտադիր է այն գրանցել որպես աշխարհագրական նշում

Հայաստանը հայկական կոնյակի վերաբրենդավորման գործընթացում առանցքային է համարվում այն, որ Armenian brandy–ն գրանցվի որպես աշխարհագրական նշում: Այդ մասին ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստին, «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը: «BEKPO ընկերության հետ իրականացված աշխատանքների և նրանց կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում հայկական կոնյակի համար ...

Կարդալ ավելին »

Financial Times․ Չինաստանը ՌԴ-ից գազը պահանջել է ներքին գներով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի կարողացել պայմանավորվել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ «Սիբիրի ուժը-2» գազատարի շինարարության մասին վերջերս Պեկին կատարած իր այցի ժամանակ, Financial Times-ին պատմել են հարցին ծանոթ աղբյուրները։ Նրանց խոսքով՝  դա տեղի է ունեցել գլխավորապես Պեկինի պահանջի պատճառով գազի ապագա մատակարարումների գնի հետ կապված։ Չինաստանը ցանկանում է Ռուսաստանից գազ գնել «խիստ սուբսիդավորվող» ներքին ռուսական գներով, ինչը Մոսկվան համարել է ...

Կարդալ ավելին »

Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Այսօրվանից՝ հունիսի 5-ից, Երևան քաղաքի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ նշված խաչմերուկում տեղադրված 3.1՝ «Մուտքն արգելվում է», 3.18.1՝ «Աջ շրջադարձն արգելվում է», 3.18.2՝ «Ձախ շրջադարձն արգելվում է», 3.27՝ «Կանգառն արգելվում է» ճանապարհային նշանները և 8.5.4՝ «Գործողության ժամանակ (11.00−24.00)», 8.23՝ «Աշխատում է տարհանիչը» ցուցանակները, որոնք ձմռան ամիսներին ժամանակավորապես փակված էին ծածկոցներով, հունիսի 5-ից կվերաբացվեն և կսկսեն ...

Կարդալ ավելին »

Աղետի գոտում ենթակառուցվածքների ամրության գնահատման նպատակով Շվեյցարիան ՀՀ է գործուղել մասնագետների

Հայաստանի իշխանությունների խնդրանքով Շվեյցարիան ՀՀ է գործուղել Մարդասիրական օգնության կորպուսի մասնագետներ, որոնք մասնավորապես իրականացնելու են աղետի գոտում կամուրջների և այլ ենթակառուցվածքների ամրության գնահատում: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանում Շվեյցարիայի դեսպանությունը՝ նշելով, որ տեղում իրականացվելիք աշխատանքների համար Շվեյցարիան նախատեսում է առավելագույնը 500 000 շվեյցարական ֆրանկ գումար: «Տեղատարափ անձրևների հետևանքով Հայաստանի հյուսիսային շրջաններում առաջացած ջրհեղեղները մարդկային զոհերի և խոշոր նյութական վնասների պատճառ ...

Կարդալ ավելին »

Գինու օրերի փառատոնին կհնչեն Շառլ Ազնավուրի երգերը

Գինու օրերի փառատոնի շրջանակում հունիսի 7-9-ը կհնչեն շանսոնյե Շառլ Ազնավուրի կատարումները։ «Կտեղադրվի բեմ, Ազնավուրի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ կհնչեն մեծանուն շանսոնյեի կատարումները»,- քաղաքապետարանի գործակարգավորական նիստի ընթացքում ասաց Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը։ Գինու օրերի կարևորագույն նպատակը հայկական գինեգործության դարավոր պատմության ներկայացումն է ամբողջ աշխարհին, ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում փառատոնային զբոսաշրջության զարգացումը։ 2023 թվականին փառատոնը ունեցել է 120․000 այցելու, որից շուրջ 30․000-ը ...

Կարդալ ավելին »

Թուրքիան ցանկանում է միանալ BRICS-ին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Չինաստանում հայտարարել է, որ Թուրքիան ցանկություն ունի միանալ BRICS-ին: Այդ մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները: «Իհարկե, մենք կցանկանայինք դառնալ BRICS-ի անդամ: Տեսնենք, թե ինչի կարող ենք հասնել այս տարի»,- ասել է Ֆիդանը: Այս հարցը կքննարկվի Նիժնի Նովգորոդում կայանալիք BRICS-ի ԱԳ նախարարների հանդիպմանը։ Ֆիդանը Պեկինում միջոցառման ժամանակ ասել է նաև, որ ակնկալում է մասնակցել Ռուսաստանում BRICS-ի նախարարների ...

Կարդալ ավելին »

Սևանա լճի մակարդակը բարձրացել է 21 սմ-ով․ մենաբարձր ցուցանիշը՝ վերջին 8 տարիներին

Հանրապետությունում 2024 թվականի մարտի երրորդ տասնօրյակից սկսած առատ տեղումների ու վարարումների մի շարք դեպքեր գրանցվեցին, որոնք ուղեկցվեցին արտակարգ իրավիճակով։ Հրավիրված ասուլիսում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրեն Լևոն Ազիզյանը նշեց, որ աննախադեպ իրավիճակ եղավ մայիսի 25-ի լույս 26-ի գիշերը, երբ բավական ինտենսիվ տեղումներ եղան Լոռիում և Տավուշում։ Մեկ գիշերվա ընթացքում ամսական նորմայի 40-60 տոկոսի չափով տեղումներ գրանցվեցին։ Շարունակաբար դիտված ինտենսիվ ...

Կարդալ ավելին »

Գեղարքունիքի բուժհաստատություններում մայիսին ծնվել է 108 երեխա

 2024 թվականի մայիս ամսին Գեղարքունիքի մարզային ենթակայության ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 108 երեխա, որից 64-ը՝ տղա, 44-ն՝ աղջիկ: Ինչպես տեղեկացանք Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունից, 108 երեխաներից 32-ը ծնվել են Մարտունու ծննդատանը, 20-ը՝ Գավառի, 35-ը՝ Սևանի, 20-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոններում և 1-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ Երկար տարիների ընթացքում առաջին անգամ Մարտունու ծննդատունը զիջել է առավելագույն ծնունդներ ...

Կարդալ ավելին »

ՄԻԵԴ-ը «Վարյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռ է կայացրել. Հայաստանը 30 հազար եվրո պետք է վճարի

2024թ․ հունիսի 4-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ՀՔԱՎ-ի գործերից ևս մեկով՝ «Վարյանն ընդդեմ Հայաստանի»,  վճիռ է կայացրել։ ՀՔԱՎ-ից հայտնում են, որ ՄԻԵԴ-ը  արձանագրել է Տ․Վարյանի կյանքի իրավունքի խախտման փաստը։ Ըստ վճռի Հայաստանը խախտել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածի նյութական և դատավարական նորմերը և պարտավորվում է Վարյանի ներկայացուցչին վճարել 30000 եվրո։ Նշենք, որ 2011-ին Տիգրան Վարյանը անցել է պարտադիր զինվորական ծառայության։ 2012-ի փետրվարի ...

Կարդալ ավելին »

Երևանի կենտրոնում կարգելվի մշակութային գործունեությունը․ բնակիչները բողոքում են

Հանրապետության հրապարակի, Հյուսիսային պողոտայի և Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքների շենքերի բնակիչները պարբերաբար բարձրաձայնում են նշված հատվածներում շրջիկ երաժիշտների մշակութային գործունեության հետևանքով խախտված իրենց անդորրի և առողջությանը պատճառվող վնասի մասին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Բացի այդ, բազմաթիվ խնդիրներ են առաջանում նշված հատվածների հարակից ...

Կարդալ ավելին »
ajax-loader