Լուրեր

NYMEX. թանկարժեք մետաղների գներ․ 14/08/25

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինը նվազել է 0.04%-ով և կազմել 3398.90 դոլար, արծաթի գինն աճել է 0.74%-ով և կազմել 38.20 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 0.23%-ով և կազմել 1347.60 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ. hայտնաբերվել և ապօրինի շրջանառությունից դուրս են բերվել ավելի քան  1․5 կգ տարբեր  տեսակի թմրամիջոցներ

Թմրանյութերի օգտագործումից ու դրանց վնասակար ազդեցությունից բնակչությանը զերծ պահելու նպատակով  Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողական պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման դեմ: Oրերս Ագարակ սահմանային անցման կետում ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և  պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության աշխատակիցները, մաքսային զննման են ենթարկել ԻԻՀ-ից ժամանած բեռնատար ավտոմեքենան: Արդյունքում հայտնաբերվել է ...

Կարդալ ավելին »

Երթևեկության փոփոխություն՝ Երևանի Պարոնյան-Ձորափի փողոցների խաչմերուկում

Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով օգոստոսի 14-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։  Հաղորդագրության համաձայն՝ մասնավորապես՝ Ձորափի փողոցից աջ շրջադարձ կատարող մեքենաների համար կտեղադրվի աջ լրացուցիչ սեկցիա, որը կաշխատի ռեժիմով:

Կարդալ ավելին »

Կոտայքի Ջրվեժ և Աբովյան համայնքներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 14-ին՝ ժամը 11:00-ից մինչև 16:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր, Զովք և Աբովյան համայնքի Գեղաշեն բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից կոչ են անում քաղաքացիներին լինել իրազեկ և չանհանգստանալ էլեկտրական շչակների փորձարկման ժամանակ։

Կարդալ ավելին »

Բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է․ եղանակը չի փոխվի

Oգոստոսի 14-18-ին Արարատյան դաշտում, Վայոց ձորի, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, ինչպես նաև Երևանում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Օգոստոսի 14-17-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ: Օգոստոսի 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օգոստոսի 14-16-ին երեկոյան ...

Կարդալ ավելին »

Սեպտեմբերի 1–ից մի շարք առարկաներ հին դասագրքերով կդասավանդվեն

Սեպտեմբերի 1–ից ավագ դասարաններում մի շարք առարկաներ հին դասագրքերով կդասավանդվեն։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 13-ին կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց  ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։ «Բոլոր այն դասարաններում, որտեղ չափորոշիչը  ներդրվելու է և այն դասարաններում, որտեղ արդեն իսկ ներդրվել է, սակայն դասագրքեր չէին հրապարակվել, հիմնականում բոլոր մրցույթները կայացել են, դասագրքերը տպագրվել են։ Մի մասն արդեն առաքվել և բաշխման փուլում է, ...

Կարդալ ավելին »

Ասիական ինդեքսներ. 13/08/25

Ասիական ֆոնդային բորսաների օգոստոսի 13-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Ճապոնիայում NIKKEI ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 41820.48 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 3024.21 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսն աճել է 0.34%-ով և կազմել 3647.55 կետ, իսկ HANG SENG ինդեքսն աճել է 0.19%-ով և կազմել 24906.81 կետ:

Կարդալ ավելին »

ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ. 13/08/25

ՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ օգոստոսի 13-ին բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.01 դրամով և կազմել 383.58 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.29 դրամով և կազմել 446.64 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.0103 դրամով և կազմել 4.7882 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.06 դրամով և կազմել 515.68 դրամ: Ինչ վերաբերում է ...

Կարդալ ավելին »

Ջրափրկարարներն ափ են դուրս բերել մոտորանավակը և քաղաքացիներին

Օգոստոսի 13-ին, ժամը 16։27-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում` ափից մոտ 200 մետր հեռավորության վրա մոտորանավակ է խափանվել․ անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը։ Ջրափրկարարներն ափ են դուրս բերել մոտորանավակը և երկու քաղաքացու։

Կարդալ ավելին »

«Ժոնգթոնգ» ավտոբուսների արանքում մնացած վարորդի վիրահատության առաջին փուլը բարեհաջող ավարտվել է. Ասատրյան

Օգոստոսի 11-ին երկու «Ժոնգթոնգ» ավտոբուսների արանքում մնացած թիվ 7 երթուղին սպասարկող վարորդի վիրահատության առաջին փուլը քիչ առաջ բարեհաջող ավարտվել է։ Այս մասին հայտնել է «Երևան ավտոբուս» ՓԲԸ–ի խոսնակ Գեղամ Ասատրյանը։

Կարդալ ավելին »
ajax-loader