Լուրեր

Ցեմենտի արտադրությունը նվազել է 24.6%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2024-ի հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում արտադրվել է 295.8 հազար տոննա ցեմենտ։ Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալը նվազել է 24.6%-ով։ Միևնույն ժամանակ, շինարարական շաղախների արտադրությունն աճել է 42.7%-ով և կազմել 42,720.2 տոննա։ Ապրանքային բետոնի արտադրության ծավալն աճել է 19.9%-ով և կազմել է 506,273.5 մ3։ Գիպսի արտադրությունը նվազել է մոտ 19.5%-ով՝ կազմելով 7,221.5 տոննա։ Կրի ...

Կարդալ ավելին »

ԱՄՆ-ը Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է փորձարկել

Միացյալ Նահանգներն անցկացրել է Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձնական արձակում: Այդ մասին հաղորդում է Կալիֆորնիայի Վանդենբերգ տիեզերական ուժերի ռազմակայանի հրամանատարությունը: Արձակումն իրականացվել է ռազմակայանից՝ ԱՄՆ-ի Խաղաղօվկիանոսյան ափի ժամանակով 00:56-ին: Ըստ հաղորդագրության՝ այս փորձնական արձակումն առօրյա և պարբերական միջոցառումների մի մասն է, որը կոչված է ցույց տալու, որ ԱՄՆ-ի միջուկային ուժերը հուսալի և արդյունավետ են 21-րդ դարի սպառնալիքները զսպելու համար: Դրա ...

Կարդալ ավելին »

ՌԴ Դաշնային խորհուրդը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագրի վավերացմանը

ՌԴ Դաշնային խորհուրդը լիագումար նիստում հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագրի վավերացման մասին օրենքին։ Փաստաթուղթն ստորագրվել է 2023 թվականի դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում։ Այն պետք է փոխարինի պայմանավորվող կողմերի միջև 2018 թվականի մայիսի 17-ի ազատ առևտրի գոտու ստեղծման մասին ժամանակավոր համաձայնագրին։ Համաձայնագիրը ձևավորում է ԵԱՏՄ-ի և նրա անդամ երկրների և Իրանի ...

Կարդալ ավելին »

Սնուփ Դոգի համերգը Երևանում կարող է կայանալ այս տարվա օգոստոսին

Ամերիկացի հայտնի ռեփեր Սնուփ Դոգի երևանյան համերգը կարող է կայանալ այս տարվա օգոստոսին։ Այդ մասին ԱԺ-ում հայտարարել է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի հարցին։   Նախարարը հիշեցրել է, որ Սնուփ Դոգի համերգը Երևանում պետք է տեղի ունենար 2023 թվականի սեպտեմբերի 23-ին, սակայն հայտնի պատճառներով այն հետաձգվել էր։ «Այս տարվա ...

Կարդալ ավելին »

Հաստատվել է Հայաստան-Ղազախստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը

Վրացական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Ղազախստան ընկերական հանդիպումը։ Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Հանդիպման մրցավար է նշանակվել Գոգա Կիկաչեիշվիլին, մրցավարի օգնականներ՝ Դավիդ Ախվլեդիանին և Դավիթ Գաբիսոնիան: Հանդիպման չորրորդ պաշտոնյան կլինի Աշոտ Ղալթախչյանը: Հայաստան – Ղազախստան ընկերական հանդիպումը տեղի կունենա հունիսի 7-ին՝ ժամը 20։00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։

Կարդալ ավելին »

Լավ նախադրյալներ կան Սևանից քիչ ջուր բաց թողելու համար․ նախարար

Այս տարի ջրի հետ կապված իրավիճակը լավ է թե՛ ջրամբարների, թե՛ Սևանա լիճ լցվող ջրի քանակի առումով։ Նման հայտարարություն է արել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը: «Արդեն 127 միլիոն խմ ջուր ենք տեղափոխել Սևան ու Սևանից դեռ ջրի բացթողում չի իրականացվել։ Նախորդ ամբողջ տարում ...

Կարդալ ավելին »

Լոռու և Տավուշի աղետից հետո Վրաստանից երկաթուղով բենզինի և դիզվառելիքի առաջին խմբաքանակը հասել է Այրում կայարան

Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած աղետից հետո հունիսի 5-ի առավոտյան արդեն, Վրաստանից երկաթուղով բենզինի և դիզելային վառելիքի առաջին խմբաքանակը հասել է Այրում կայարան։ «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: «Կայարանում բենզինն ու դիզելը դատարկվում է վառելիք տեղափոխող բեռնատարների մեջ, որոնք էլ արդեն նորոգված կամրջով բենզինը տեղափոխում և մատակարարում են ...

Կարդալ ավելին »

Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում տեղի է ունեցել Երևանի ռուսական արվեստի թանգարանի հավաքածուի ցուցահանդեսի բացման արարողությունը

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում տեղի է ունեցել «Մոսկվա-Երևան-Մոսկվա. Ռուսական արվեստի թանգարանը (պրոֆ. Արամ Աբրահամյանի հավաքածու)՝ Երևանում» ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը, որը նվիրված էր Ռուսական արվեստի թանգարանի հիմնադրման 40 և թանգարանի հիմնադիր, պրոֆեսոր, բժիշկ, ԽՍՀՄ աշխատանքային հերոս, Մոսկվայի պատվավոր քաղաքացի Արամ Աբրահամյանի  ծննդյան 125-ամյակներին, բացման խոսքով հանդես է եկել պատմաբան-արվեստաբան, գիտությունների դոկտոր, Տրետյակովյան պետական թանգարանի փոխտնօրեն Տատյանա Կարպովան։ ...

Կարդալ ավելին »

ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության տնօրենն այցելել է Երասխ և Եղեգնաձոր

 Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելությունն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ-ի հարցերով գործադիր տնօրեն Միխայել Զիբերտի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին նշված է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ՝ հավելելով, որ պատվիրակության անդամներն այցելել են Երասխ, ինչպես նաև ԵՄ առաքելության՝ Եղեգնաձոր քաղաքում գտնվող շտաբ-գրասենյակ։ Honoured to host ...

Կարդալ ավելին »

Կիրանցում պատրաստ ենք նոր դպրոց կառուցել, եթե բնակիչները հարմար գտնեն. նախարար

Կառավարությունը պատրաստ է Կիրանց համայնքում նոր դպրոց կառուցել, եթե տեղի բնակիչներն արդեն  կառուցված շենքում նպատակահարմար չգտնեն դասեր անցկացնել հայ-ադրբեջանական սահմանին մոտ լինելու պատճառով։ Այդ մասին ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը։ «Կիրանցում նոր դպրոցի շենքն ավելի մոտ է գտնտվում սահմանին և այնտեղ ասել ...

Կարդալ ավելին »
ajax-loader