Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը և նախարարի տեղակալ Լևոն Բալյանը Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանի ուղեկցությամբ շրջայց են կատարել «Սևան» քրեակատարողական հիմնարկում: Ինչպես տեղեկանում ենք Արդարադատության նախարարության տարածած հաղորդագրությունից, Գրիգոր Մինասյանը «Սևան» ՔԿՀ-ում ծանոթացել է ազատազրկված անձանց պահման պայմանների բարելավման աշխատանքներին: Ցմահ դատապարտյալների հետ քննարկվել են պայմանական վաղաժամկետ ազատման հարցեր: Նախարարը ծանոթացել է շուրջ 100 դատապարտյալի համար նախատեսված ...
Կարդալ ավելին »Լուրեր
ՊԵԿ-ը պարզեցրել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը
Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայությունում, իրականացվող բարեփոխումների շրջանակում, էականորեն պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների հետ կապված վարչարարությունը։ Ինչպես տեղեկանում ենք ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունից, եթե որևէ ապրանք իր նկարագրով և /կամ ապրանքային ծածկագրով ընդգրկված է երկակի կամ ռազմական նշանակության ապրանքների անվանացանկում, ապա անհրաժեշտություն է առաջանում պարզել, արդյոք այդ ապրանքն իր բնութագրերով հանդիսանում է այդպիսին, թե՝ ոչ։ Եթե պարզվում է, որ ...
Կարդալ ավելին »Փաշինյանը շնորհակալություն է հայտնել լիտվացի գործընկերոջը ջրհեղեղի հետևանքները վերացնելու նպատակով տրամադրված օգնության համար
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեին Հայաստանում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքները վերացնելու նպատակով տրամադրված աջակցության համար։ Այդ մասին վարչապետը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։ «Շնորհակալություն եմ հայտնում Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեին այս դժվարին ժամանակներում ցուցաբերած անսասան աջակցության համար։ Լիտվայի համերաշխությունն իսկապես գնահատելի է։ Մենք միասին կհաղթահարենք այս դժվարությունները և կդառնանք ավելի ուժեղ, քան ...
Կարդալ ավելին »Մայրաքաղաքի առանձին հատվածներում արգելվելու է շրջիկ երաժիշտների գործունեությունը
Շրջանառության մեջ է դրվել Երևանի ավագանու որոշման նախագիծ, որով Երևանի երեք հատվածում արգելվելու է շրջիկ երաժիշտների մշակութային գործունեության իրականացումը: Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ վերոնշյալ հատվածներն են Հանրապետության հրապարակը, Մաշտոցի պողոտա-Սայաթ-Նովա պողոտա-Տերյան-Թումանյան փողոցներով պարփակված տարածքը, Հյուսիսային պողոտան և դրանց հարակից 100 մետր շառավղով տարածքները: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Արամ Գյուլզադյանը շրջայց է կատարել նշված փողոցներով և ...
Կարդալ ավելին »Կառավարությունը 10 միլիարդ դրամ է հատկացրել մարզերի սուբվենցիոն ծրագրերին
Կառավարությունը մարզպետարաններին 2 միլիարդ 426 միլիոն դրամ կհատկացնի 19 համայնքներում 22 սուբվենցիոն ծրագիր իրականացնելու համար։ Կառավարության հունիսի 6-ին նիստում նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ «Նախագծով առաջարկում ենք պետական բյուջեից համաֆինանսավորել սուբվենցիոն ծրագրերը և մարզպետների աշխատակազմերին հատկացնել 2 միլիարդ 426 միլիոն դրամ 19 համայնքներում 22 սուբվենցիոն ծրագիր իրականացնելու համար։ Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է. Արագածոտնի մարզին 2 ...
Կարդալ ավելին »Կապանի մարզադաշտը ճանաչվեց գերակա շահ․ կհամապատասխանեցվի միջազգային չափանիշներին
Կապան քաղաքի մարզադաշտը և որոշ տարածքներ ճանաչվեցին հանրության գերակա շահ։ Կառավարության հունիսի 6-ին նիստում նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ «Այս նախագծով առաջարկվում է Կապանի մարզադաշտում առկա գույքը, որի մի մասը սեփականություն է, իսկ՝ հողը՝ համայնքային, ճանաչել գերակա շահ, որպեսզի կարողանանք այն կառավարել և որոշակի աշխատանքներ իրականացնել, բարեկարգել։ Առկա իրավիճակը այնպիսին է, որ մարզադաշտի ենթակառուցվածքները վերանորոգելու կամ ...
Կարդալ ավելին »ԱՕԿՍ-ի շենքը կտրվի վարձակալության․ հայտարարվելու է մրցույթ
Կառավարությունը ԱՕԿՍ-ի շենքը վարձակալությամբ տրամադրելու մասին որոշում կայացրեց՝10 տարի ժամկետով։ Կառավարության նիստին համապատասխան նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ «Այդ անշարժ գույքը գնահատվել է և կազմում է ամսական 15 միլիոն 450 հազար դրամ։ Առաջարկում ենք հաստատել և այս պայմաններով մրցույթ անցկացնել»,- ասաց Սանոսյանը։ Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում ընդգրկված Աբովյան 3 հասցեի՝ ԱՕԿՍ-ի շենքն ամրակցվել ...
Կարդալ ավելին »Եվրոպական ինդեքսներ․ 06-06-24
Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.93%-ով և կազմել 18575.94 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.87%-ով և կազմել 8006.57 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.18%-ով և կազմել 8246.95 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 1131.34 կետ:
Կարդալ ավելին »Ամերիկյան ինդեքսներն աճել են․ 06-06-24
ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.25%-ով և կազմել 38807.33 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 1.18%-ով և կազմել 5354.03 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 1.96%-ով և կազմել 17187.90 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...
Կարդալ ավելին »NYMEX. թանկարժեք մետաղների գներն աճել են․ 06-06-24
NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 1.30%-ով և կազմել 2387.90 դոլար, արծաթի գինն աճել է 2.45%-ով և կազմել 30.56 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 1.08%-ով և կազմել 1006.80 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ