Լուրեր

Սևանա լճի մակարդակը բարձրացել է 10 սմ-ով

Սևանա լճի մակարդակը 2023 թվականի մայիսի 10-ի համեմատ բարձրացել է 10 սմ-ով՝ 2024 թվականի նույն օրվա դրությամբ ծովի մակերևույթից գտնվելով 1900 մ 60 սմ բարձրության վրա։ Ինչպես տեղեկացանք ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ տեղեկագրից, 2024 թվականի մայիսի 10-ից մինչ հունիսի 10-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 19 սմ-ով։ Արփա-Սևան թունելային ջրատարով այս տարվա ընթացքում Սևանա լիճ է տեղափոխվել ...

Կարդալ ավելին »

ԼՂ-ից բռնի տեղահանվածների հումանիտար և սոցիալական աջակցությունը կազմել է մոտ 39 մլրդ դրամ

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության հարցերը 2023 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության դժվարին մարտահրավերներից են։ Այդ մասին հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը խորհրդարանում Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության ներկայացմանը: «Այս ուղղությամբ ֆինանսական հատկացումները եղել են 2023 թվականի պետական բյուջեի կարևոր հարցերից մեկը։ Բռնի տեղահանվածների հետ կապված հումանիտար և սոցիալական խնդիրների կարգավորման նպատակով ծախսերի հանրագումարը կազմել է շուրջ ...

Կարդալ ավելին »

Ծախսում ենք ավելի շատ, քան վաստակում ենք, օր առաջ անհրաժեշտ է լրացնել ենթակառուցվածքների բացը. նախարար

Հայաստանում բոլոր տարիներին պետական բյուջեն պլանավորվում է պակասուրդով, ծախսվում է ավելի շատ, քան ստացվում է: Այդ մասին հայտարարեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը խորհրդարանում Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության ներկայացմանը: «Բոլոր տարիներին բյուջեն պլանավորվում է պակասուրդով: Սա նշանակում է, որ մենք ծախսում ենք ավելի շատ, քան վաստակում ենք: Ինչո՞ւ ենք սա անում. հստակ մի պատճառով՝ մեզ օր առաջ անհրաժեշտ է լրացնել մեր ենթակառուցվածքների բացը»,– ասաց նախարարը՝ ...

Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել Պուտինին և Միշուստինին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ:  Վլադիմիր Պուտինին ուղղված ուղերձում, մասնավորապես, նշված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ռուսաստանի Դաշնության ազգային տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ: Ռուսաստանի նորագույն պատմության այս կարևոր օրը խորհրդանշում է ռուսաստանցիների ձգտումը` բացել քաղաքական նոր հանգրվան հարուստ պատմություն, մշակույթ և ավանդույթներ ունեցող երկրի պատմության մեջ: Համոզված եմ, որ հավասարության անսասան սկզբունքների և երկու երկրների ժողովուրդների շահերը հաշվի առնելու վրա հիմնված Հայաստանի և Ռուսաստանի միջև դարավոր հարաբերությունները այսուհետ ևս կշարունակեն զարգանալ կառուցողական հունով՝ նպաստելով երկկողմ և բազմակողմ համագործակցության ամրապնդմանը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: Օգտվելով առիթից, հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, մաղթում եմ Ձեզ առողջություն, բարեկեցություն և ամենայն բարիքներ, իսկ Ռուսաստանի ժողովրդին՝ բարիք ու բարգավաճում»։ Միխայիլ Միշուստինին ուղղված ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի Միխայիլ Վլադիմիրի, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և բոլոր ռուսաստանցիներին՝ Ռուսաստանի օրվա առթիվ: Ամեն տարի այս օրը ռուսաստանցիները նշում են երկրի պետական ինքնիշխանության հռչակումը՝ որպես ժամանակակից Ռուսաստանի պատմության նոր փուլի սկիզբ: Վստահ եմ, որ մեր պետությունների կառավարությունների միջև փոխադարձ հարգանքի վաղեմի ավանդույթների վրա հիմնված փոխշահավետ, բազմակողմ համագործակցությունը, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ուղղություններով այսուհետ ևս կշարունակի զարգանալ առևտրատնտեսական, գիտական, տեխնիկական, հումանիտար և այլ ոլորտներում՝ ի շահ Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների: Բոլոր ռուսաստանցիների համար այս նշանակալից օրը, հարգելի Միխայիլ Վլադիմիրի, մաղթում եմ Ձեզ առողջություն, բարօրություն և հետագա հաջողություններ»։

Կարդալ ավելին »

Քաղաքապետարանն Ազատության հրապարակից հեռացնում է խաղային գույքը, նաև՝ մանկական մեքենաները

Ազատության հրապարակն ազատվում է մարզական՝ խաղային գույքից, ինչպես նաև մանկական մեքենաներից: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից, ընդգծելով, որ օրեր շարունակ Երևանի կենտրոնում շրջայցեր են եղել, և տնտեսվարողները զգուշացվել են, որ գույքը տարածքից հեռացնեն, նրանցից ոմանք նաև տուգանվել են: Կենտրոն վարչական շրջանի տարբեր փողոցներից  վերջին օրերին հեռացվել է շուրջ 10 միավոր մարզական խաղային սարքավորում: Մանկական մեքենաները որոշ սահմանափակումներով դեռ կմնան հրապարակում, սակայն Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տարածքը բարեկարգելուց հետո դրանք նույնպես ամբողջությամբ կհեռացվեն: 

Կարդալ ավելին »

Նավթի գներն աճել են․ 11-06-24

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 0.91%-ով և կազմել 78.36 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 1.03%-ով և կազմել 82.29 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »

NYMEX. թանկարժեք մետաղների գներ․ 12-06-24

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 0.41%-ով և կազմել 2330.60 դոլար, արծաթի գինն աճել է 0.68%-ով և կազմել 29.55 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 0.31%-ով և կազմել 962.80 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսներ․ 12-06-24

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.31%-ով և կազմել 38747.42 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.27%-ով և կազմել 5375.32 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.88%-ով և կազմել 17343.55 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսները նվազել են․ 12-06-24

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.68%-ով և կազմել 18369.94 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 1.33%-ով և կազմել 7789.21 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.98%-ով և կազմել 8147.81 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 1.01%-ով և կազմել 1119.51 կետ:

Կարդալ ավելին »

Հունաստանում 40 աստիճան շոգի պատճառով փակել են մանկապարտեզներն ու դպրոցները

Հունաստանի տարածքի մեծ մասում սաստիկ շոգ եղանակ է հաստատվել․ ստվերում ջերմաստիճանը հասել է 43 աստիճանի։ Հունական News247 լրատվական հարթակը նշում է, որ իշխանությունները կանխարգելիչ նպատակով փակել են մանկապարտեզներն ու դպրոցները, կազմակերպությունների և ձեռնարկությունների աշխատակիցներին խորհուրդ է տրվել հնարավորինս աշխատել հեռավար ռեժիմով: Այս ամռան շոգի առաջին ալիքի կապակցությամբ երկրի Առողջապահության նախարարության ղեկավարությունը բուժհաստատություններին և շտապ օգնության ծառայություններին կոչ է արել լինել ...

Կարդալ ավելին »
ajax-loader