Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին ղեկավար Ա.Գ.-ն 2004 թվականի ընթացքում, համայնքի ավագանու անդամների օժանդակությամբ, կատարել է առանձնապես խոշոր չափերի գույքի՝ «Շողեր» մսուր-մանկապարտեզի վատնում: Այդ մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից, նշելով, որ դատախազը գործն ուղարկել է դատարան: Դատախազության տարածած հաղորդագրության մեջ հիշեցվում է, որ Երևանի քաղաքապետի՝ 2004 թվականի մայիսի 11-ի որոշմամբ՝ «Շողեր» մսուր-մանկապարտեզը՝ ընդհանուր 8760.0 քմ հողատարածքով, անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրվել է ...
Կարդալ ավելին »Լուրեր
Արմեն Գրիգորյանը Շվեյցարիայում կմասնակցի Ուկրաինայի հարցով գագաթնաժողովին
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հունիսի 15-ին աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիայի Համադաշնության Նիդվալդեն կանտոն, որտեղ կմասնակցի «Ուկրաինայի խաղաղության բանաձև» գագաթնաժողովին: Այդ մասին հայտնում է Հայաստանի անվտանգության խորհրդի գրասենյակի մամուլի ծառայությունը։ Այցի շրջանակներում ԱԽ քարտուղարը նաև կմեկնի Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ, որտեղ նախատեսված են աշխատանքային հանդիպումներ:
Կարդալ ավելին »Երևան-Սևան ճանապարհի պայթյունի տուժածներից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է, մյուսների մոտ կա դրական դինամիկա
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը վերահաստատել է, որ օրեր առաջ Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներից մեկը մահացել է, ևս մեկ բուժառու ծայրահեղ ծանր վիճակում է։ Այդ մասին նախարարն ասաց լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում։ «Այո, ցավոք սրտի, չհաջողվեց փրկել մեր պացիենտներից մեկի կյանքը․ բժիշկներն ամեն ձևով պայքարում են։ Իրականացվել են թե՛ վիրահատական, թե՛ այլ միջամտություններ։ Մյուս պացիենտի ...
Կարդալ ավելին »Պետք է հնարավորինս արագ արձագանքենք. Փաշինյանը՝ աղետի գոտում մարդկանց աջակցության մասին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորում է Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների հետևանքով վնասների արագ գույքագրումն ու աջակցության տրամադրումը: Փաշինյանն այս մասին ասաց կառավարության նիստում: «Պարզ է, որ աշխատանքը ժամանակ է տանելու: Ուղղակի խնդիրը, որ ես առաջադրում եմ, հետևյալն է, որ մենք հնարավորինս արագ արձագանքենք: Մարդիկ առնվազն բավարարված են նախորդող շրջանի մեր գործողությունների արագությունից, արդյունավետությունից և պետք չէ ճեղք ստեղծել»,-ասաց Փաշինյանը: ...
Կարդալ ավելին »Հայաստանի 13 գիտնական վերապատրաստում կանցնի արտերկրում
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով հաստատվել է 2023 թվականի նոյեմբերին կազմակերպված «Մասնագիտական վերապատրաստում 2024» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված ծրագրերի ցանկը։ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ ֆինանսավորման է երաշխավորվել 13 ծրագիր։ Այսպիսով՝ Հայաստանի տարբեր գիտական կազմակերպությունների 13 երիտասարդ հետազոտող մասնագիտական վերապատրաստում կանցնի ԱՄՆ-ի, Կանադայի, Գերմանիայի, Չինաստանի և այլ երկրների առաջատար համալսարաններում ու գիտական կենտրոններում։ Ֆինանսավորման երաշխավորված ...
Կարդալ ավելին »ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ծրագիրը մեկնարկում է. կարելի է դիմել հունիսի 15-ից
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը մտնում է գործնական փուլ, հունիսի 15-ից արդեն կարելի է առցանց դիմումներ ուղարկել: Կառավարությունը հունիսի 14-ի նիստում հաստատեց պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը: Մայիսի 16-ին գործադիրը հաստատել էր ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագիրը: Կարգի հաստատման պարագայում հունիսի 15-ից արդեն հնարավորություն է տրվում ընդունել դիմումները՝ բացառապես առցանց եղանակով: Բնակարանի ձեռքբերման ...
Կարդալ ավելին »Նավթի գներ. 14-06-24
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 0.12%-ով և կազմել 78.17 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 0.02%-ով և կազմել 82.36 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...
Կարդալ ավելին »NYMEX. թանկարժեք մետաղների գներ. 14-06-24
NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինը նվազել է 0.40%-ով և կազմել 2320.50 դոլար, արծաթի գինը նվազել է 0.58%-ով և կազմել 29.07 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 0.68%-ով և կազմել 958.50 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...
Կարդալ ավելին »Ամերիկյան ինդեքսներ. 14-06-24
ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.17%-ով և կազմել 38647.10 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.23%-ով և կազմել 5433.74 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.34%-ով և կազմել 17667.56 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...
Կարդալ ավելին »Եվրոպական ինդեքսներ. 14-06-24
Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսը նվազել է 1.96%-ով և կազմել 18265.68 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 1.99%-ով և կազմել 7708.02 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.63%-ով և կազմել 8163.67 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 1.18%-ով և կազմել 1132.72 կետ:
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ