Լուրեր

ԱՄՆ պետքարտուղարի կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալը ժամանել է Հայաստան

այաստան է ժամանել Միացյալ Նահանգների պետքարտուղարի կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ Ռիչարդ Վերման, ով Երևանում կմասնակցի Տեղական ինքնակառավարման օղակում ժողովրդավարության հարցերին նվիրված հայ-ամերիկյան համաժողովին։ Երևան ժամանելու մասին ամերիկացի պաշտոնյան X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ ընդգծելով, որ Հայաստանում է՝ առաջ մղելու ԱՄՆ-Հայաստան գործընկերության հիմնական նպատակները։  «Բարև, Երևան։ Հաճելի է լինել Հայաստանում՝ առաջ մղելու ԱՄՆ-Հայաստան գործընկերության հիմնական նպատակները՝ մեր երկրների ...

Կարդալ ավելին »

Միասնական տոմսային համակարգի ներդրման ժամկետը կերկարաձգվի մեկ կամ երկու ամսով. Ավինյան

Երևանում միասնական տոմսային համակարգի ներդրման ժամկետը կերկարաձգվի մինչև երկու ամսով:  Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը, նշելով, որ համակարգի ներդրման ժամկետները կերկարաձգվեն, մինչև նոր ավտոբուսները հասնեն Երևան և շահագործվեն: Քաղաքապետը հանձնարարեց ներկայացնել ավագանու որոշման նախագիծ, որով կերկարաձգվի միասնական տոմսային համակարգի ներդրման ժամկետը մեկ կամ երկու ամսով: Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հայտնեց, որ  միասնական տոմսային համակարգի ներդրման ...

Կարդալ ավելին »

Հայաստանի ֆոնդային բորսայում $ 1,1 միլիոնի արտարժույթով գործարք է իրականացվել

Հայաստանի ֆոնդային բորսայի արտարժույթի հարթակում տեղի է ունեցել 1,1 միլիոն ԱՄՆ դոլարի արտարժույթի փոխարկում: Բորսայից հայտնում են, որ արտարժույթի հարթակը գործարկվել է ս.թ. մայիսի 2-ից եւ հնարավորություն է տալիս ավելի տեսանելի եւ շուկայական դարձնել դրամի արժեքը արտարժույթի նկատմամբ։ Հարթակում գործարքները իրականացվում են բացառապես նախնական դեպոնացման տարբերակով եւ անանուն՝ ապահովելով արժութային ռիսկի կառավարումը: Արտարժույթով վերջին գործարքը Հայաստանի ֆոնդային բորսայում տեղի էր ...

Կարդալ ավելին »

Լավագույն սմարթֆոնները, որոնք AI ունեն

Արհեստական բանականության (ԱԲ) գործառույթներ ունեցող սմարթֆոնները 2024-ին շարունակում են ավելի տարածված դառնալ, և հաճախ կարող է դժվար լինել պարզել, թե որ սարքերն են հաջողության հասնում այս ոլորտում: Gadget Bridge-ը կազմել է ԱԲ գործառույթներով լավագույն սմարթֆոնների վարկանիշը։ 1. Samsung Galaxy S24 Samsung Galaxy S24 շարքը գլխավորել է ցուցակը՝ շնորհիվ իր լայնածավալ ԱԲ գործառույթների. Խոսակցության թարգմանություն իրական ժամանակում, Ձայնի հիման վրա կարճ նշումների ստեղծում, Լուսանկարների ...

Կարդալ ավելին »

Հայաստանում կարմրուկի 472 դեպք է գրանցվել

ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում: Ըստ այդմ՝ 2024-ին հաստատվել է կարմրուկով վարակման 472 դեպք, որից 281-ը՝ երեխա, 191-ը՝ մեծահասակ: 3 մարդ հոսպիտալացված է:

Կարդալ ավելին »

Նավթի համաշխարհային մատակարարումներն աճել են օրական 520 հազար բարելով

Նավթի համաշխարհային մատակարարումները մայիսին աճել են օրական 520 հազար բարելով՝ Բրազիլիայում էթանոլի արդյունահանման սեզոնային աճի պատճառով: Այդ մասին ասված է Միջազգային էներգետիկ գործակալության հունիսյան զեկույցում: Ընդհանուր առմամբ, ընթացիկ տարում ՄԷԳ-ն ակնկալում է նավթի համաշխարհային արդյունահանման աճ օրական 690 հազար բարելով: Միաժամանակ ՕՊԵԿ+ երկրներում արդյունահանումը կնվազի օրական 740 հազար բարելով՝ պահպանելով կամավոր կրճատումները, իսկ ՕՊԵԿ+ անդամ չհանդիսացող երկրներում արդյունահանումը կաճի օրական ...

Կարդալ ավելին »

Դրամի փոխարժեքն այսօր. 17-06-24

ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները հունիսի 17-ի դրությամբ հետևյալն են. Անկանխիկ Անկանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 387.00 դրամ (+0.00 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 391.00 դրամ (+0.00 դր.): Անկանխիկ Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք՝ 412.00 դրամ (-2.00 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 422.00 դրամ (+0.00 դր.): Անկանխիկ Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք՝ 4.26 դրամ (-0.02 դր.), իսկ վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 4.37 դրամ (-0.09 դր.): Կանխիկ Կանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 387.00 դրամ (-0.50 ...

Կարդալ ավելին »

Bitcoin-ի փոխարժեքն աճել է

Աշխարհի խոշորագույն թվային արժույթների փոխարժեքները հունիսի 17-ի դրությամբ. Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ աճել է 0.14%-ով և կազմել 25,729,346.94 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքն աճել է 0.14%-ով և կազմել 66,229.11 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքն աճել է 0.95%-ով և կազմել 3,565.25 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.053832072 (+0.81%): Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքը նվազել է 1.13%-ով և կազմել 420.90 դոլար, BCH/BTC փոխարժեքը՝ 0.006355225 ...

Կարդալ ավելին »

Տրանսպորտային երթուղիների առանձնացումն անխուսափելի է. քաղաքապետ

 Երևանի քաղաքապետարանի և Իլ դը Ֆրանս շրջանի միջև հաստատված գործակցության եռամյա ծրագրերի շրջանակում ընթացիկ աշխատանքները շարունակվում են. Իլ դը Ֆրանսի գործընկերները ներկայացրել են ավտոբուսային առանձնացված գծերի ներդրման նպատակահարմարության վերաբերյալ վերլուծություն: Այդ մասին հայտարարվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ: Անդրադառնալով հարցին, քաղաքապետ Ավինյանն ընդգծեց՝ Իլ դը Ֆրանսի գործընկերների հետ համատեղ  շատ ծավալուն աշխատանքներ են տարվել:  Ուսումնասիրվել ու վերլուծվել է Երևանի ճանապարհային ...

Կարդալ ավելին »

Համաշխարհային տնտեսությունը տրիլիոն դոլարներ է կորցնում երեխաների կրթության պակասի պատճառով. ՅՈւՆԵՍԿՕ

Միլիոնավոր երեխաներ ողջ աշխարհում կրթություն ստանալու հնարավորություն չունեն, ինչը հանգեցնում է սոցիալական եւ տնտեսական վնասների տարեկան 10 տրլն դոլարի չափով։ «Անգործության գինը» զեկույցում այսպիսի տվյալներ է ներկայացրել Միավորված Ազգերի Կազմակերպության կրթության, գիտության եւ մշակույթի կազմակերպությունը (ՅՈւՆԵՍԿՕ)։ «10 տրլն դոլար տարեկան. այսպիսին է կրթության բացակայության գլոբալ արժեքը, որը ցնցում է երեւակայությունը։ Ֆինանսականից բացի՝ գոյություն ունեն զգալի թվով սոցիալական հետեւանքներ։ ՅՈւՆԵՍԿՕ-ի այս ...

Կարդալ ավելին »
ajax-loader