ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 38834.86 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 5487.03 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 17862.23 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street ...
Կարդալ ավելին »Լուրեր
Եվրոպական ինդեքսներ․ 20-06-24
Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.35%-ով և կազմել 18067.91 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.77%-ով և կազմել 7570.20 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.17%-ով և կազմել 8205.11 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 2.40%-ով և կազմել 1154.23 կետ:
Կարդալ ավելին »Մահացել է հայկական թատրոնի անկրկնելի վարպետ Վիոլետա Գևորգյանը
80 տարեկանում ԱՄՆ-ում մահացել է է դերասանուի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վիոլետա Գևորգյանը: «Կյանքից հեռացավ հայ թատրոնի թագուհին,անկրկնելի, մեծ դերասանուհին՝ մեր չքնաղ Վիոլետա Գևորգյանը։ Հայոց թատրոնը որբացավ նրա կորստով։ Լռեց բալի շուրթերով մեր հրաշքը»,- գրել է ամերիկաբնակ լրագրող, հեռուստահաղորդավարուհի Նունե Ավետիսյանը: Վիոլետա Գևորգյանը ծնվել է Թբիլիսիում՝ զինվորականի ընտանիքում։ Մանկությունն ու պատանկությունն անցել է Թբիլիսիում։ 1966 թվականին հաստատվել են Երևանում, որտեղ ընդունվել ...
Կարդալ ավելին »Արեգակից 1 մլն անգամ մեծ․ տիեզերքում հանկարծակի արթնացել է հսկայական սև խոռոչ
Երկրից 360 միլիոն լուսատարի հեռավորության վրա Կույս համաստեղությունում՝ SDSS1335+0728 գալակտիկայի կենտրոնում, հանկարծակի արթնացել է հսկայական սև խոռոչ, որը մոտ մեկ միլիոն անգամ ավելի մեծ է, քան Արեգակը: Այն հայտնաբերել են Գերմանիայի Եվրոպական հարավային աստղադիտարանի աստղագետները: Այս հազվագյուտ և հետաքրքրաշարժ գործընթացի մասնրամասները ներկայացվել են Astronomy and Astrophysics (A&A) գիտական ամսագրում հրապարակված հոդվածում։ Պայծառության առաջին փոփոխությունը խորը տիեզերքի այս աննկատ տարածաշրջանում գրանցվել ...
Կարդալ ավելին »Ռուսաստանը կդադարեցնի մասնակցությունը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին
Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովը որոշում կպատրաստի Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ ԽՎ) խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Ռուսաստանի մասնակցությունը դադարեցնելու վերաբերյալ։ Համապատասխան հանձնարարականը տվել է ստորին պալատի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։ Նաև Ռուսաստանն այլևս վճարումներ չի կատարի այս կազմակերպությանը։ Վոլոդինն ասել է, որ Ռուսաստանը չի կարող համակերպվել մի իրավիճակի հետ, երբ իրեն թույլ չեն տալիս իր դիրքորոշումն արտահայտել ԵԱՀԿ ԽՎ-ում, և այլևս ...
Կարդալ ավելին »Սևծովյան պատմություններ․ Հայաստանում կհյուրընկալվեն գրականության նախագծի գրողները
Գրականությանն առնչվող «Սևծովյան պատմություններ» տարածաշրջանային նախագծի շրջանակում Հայաստանում կհյուրընկալվեն գրողներ Վրաստանից, Ուկրաինայից, Ռումինիայից և Բուլղարիայից։ Նրանց կմիանան նաև Հայաստանի իրենց գործընկերները։ Հրավիրած ասուլիսում Գյոթե կենտրոնի տնօրեն Յան-Թագե Քյուհլինգը նշեց, որ նախագծի նպատակն է երկխոսություն սկսել հեղինակների միջև, կապեր հաստատելու հնարավորություն տալ, միմյանց ստեղծագործությունները ճանաչելի դարձնել լայն հասարակության շրջանում։ Նախագծի համադրող, գերմանաբնակ գրող Նինո Հարաթիշվիլիի հետ Գյոթե ինստիտուտը 2023 թ․ հունիսից սկսած ...
Կարդալ ավելին »Մեծ Բրիտանիայի գնաճը դանդաղել է մինչև 2%
Մեծ Բրիտանիայի տարեկան գնաճը մայիսին նվազել է մինչև 2%: Այս մասին ասվում է Միացյալ Թագավորության Ազգային վիճակագրական ծառայության զեկույցում: «Սպառողական գների ինդեքսը 2024 թվականի մայիսին ավարտված 12 ամիսների համար աճել է 2%-ով, ինչը 2.3%-ով պակաս է ապրիլին ավարտված 12 ամիսների համար»,- նշվում է փաստաթղթում: 2021 թվականի հուլիսից ի վեր առաջին անգամ գնաճի մակարդակը հասել է Անգլիայի Բանկի թիրախին, որը կազմում ...
Կարդալ ավելին »Մետաղադրամի չափի 3D տպիչ՝ օպտիկական ալեհավաքների վրա
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) և Տեխասի համալսարանի (Օսթին) հետազոտողների թիմը մետաղադրամի չափ շարժական 3D տպիչի նախատիպ է ստեղծել։ Գիտնականների խոսքով՝ այս զարգացումն ամբողջությամբ փոխում է պատկերացումներն այն մասին, թե ինչպիսին պետք է լինի 3D տպիչը։ Եթե նախկինում դրանք ծավալուն սարքեր էին, որոնք մեծ տեղ էին զբաղեցնում, ապա այժմ խոսքը կոմպակտ շարժական սարքի մասին է։ Գյուտի հիմնական բաղադրիչը հատուկ ֆոտոնային չիպն է, որը ...
Կարդալ ավելին »Այսօրվանից մեկնարկում են Կահիրե-Երևան կանոնավոր ուղիղ չվերթները
2024 թվականի հունիսի 20-ին, Երևան կժամանի Կահիրե-Երևան- Կահիրե կանոնավոր չվերթի առաջին ինքնաթիռը: Առավոտյան ժամը 7-ին և, այսուհետ, ամեն հինգշաբթի կանոնավոր կերպով Երևանից կիրականացվի ուղիղ թռիչք դեպի Կահիրե: Թռիչքը իրականացնում է Անռիվա տուրօպերատորը՝ եգիպտական ազգային ավիափոխադրող ՝ Air Cairo ավիաընկերության հետ միասին: Կահիրեի և Երևանի միջև առաջին անգամ կանոնավոր կերպով իրականացվող օդային ուղիղ հաղորդկացությունը իրադարձություն է ոչ միայն զբոսաշրջային ոլորտի, այլ նաև Հայաստան- ...
Կարդալ ավելին »Հայաստանի 1000 խոշոր հարկատուների 81,4%-ը Երևանից է
Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2024թ. հունվար-մարտ ամիսների 1,000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այդ մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից։ 1,000 հարկատուների վճարած հարկերի ծավալը կազմել է 387.11 մլրդ դրամ, ինչը 2023թ. համադրելի ցուցանիշից ավել է 6 մլրդ դրամով կամ 1.58%-ով։ ՀՀ 1,000 խոշոր հարկ վճարողներից բացարձակ մեծամասնությունը գրանցված է Երևանում։ Խոսքը գնում է 814 ընկերության մասին կամ՝ ընկերությունների 81.4%։ 2023թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ Երևանյան ընկերությունների ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ