Լուրեր

Պաղեստինի ազատագրման կազմակերպությունը ողջունել է Հայաստանի կողմից իրենց պետության ճանաչումը

Պաղեստինի ազատագրման կազմակերպությունը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի պետության ճանաչումը։ Այդ մասին X-ի իր էջում գրել է Պաղեստինի ազատագրման կազմակերպության գործադիր կոմիտեի քարտուղար Հուսեյն աշ-Շեյխը։   «Մենք ողջունում ենք բարեկամ Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության ճանաչումը՝ միջազգային իրավունքին համապատասխան։ Սա իրավունքի, արդարության, լեգիտիմության հաղթանակն է ազատագրման և անկախության համար պաղեստինյան ժողովրդի պայքարի հաղթանակն է։ Շնորհակալություն, բարեկամ Հայաստան»,- գրել է աշ-Շեյխը։ Քաղաքականություն

Կարդալ ավելին »

Աղետի գոտում հաջողվել է կանխել հնարավոր համաճարակների բռնկումը. Սանոսյան

Լոռու և Տավուշի մարզերում հաջողվել է կանխել հնարավոր համաճարակների բռնկումը: Այդ մասին հայտարարվել է Ալավերդիի համայնքապետարանում կայացած տեղացած հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցած հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով ձևավորված օպերատիվ շտաբի նիստի ընթացքում:  Նիստին մասնակցել է նաև ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Ալավերդու համայնքապետ Դավիթ ...

Կարդալ ավելին »

Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակի առթիվ մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշով գեղաթերթիկ

Մեծանուն քանդակագործ-արձանագործ, նկարիչ  Երվանդ Քոչարի 125-ամյակի առթիվ հունիսի 21-ին մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակ» թեմային: Գեղաթերթիկի մարումն իրականացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արման Աբրահամյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը, ...

Կարդալ ավելին »

Հակակոռուպցիոն դատարանի վճռով ՝ Հայաստանին կվերադարձվի Վահագնի թաղամասում գտնվող առանձնատուն, շարժական գույքեր, ավելի քան 17 մլն դրամ, բաժնեմասեր

Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Կարապետ Բադալյանի, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով կայացրել է առաջին վճիռը։ «Վճռվել է որպես ապօրինի ծագում ունեցող գույք նախկին բարձրաստիճան պաշտոնյա Լյովա Սարգսյանի հետ փոխկապակցված անձ, «Պոլի-Տրանսպորտ» ՍՊ ընկերության տնօրեն Գևորգ Վարդանյանից հօգուտ Հայաստանի բռնագանձել Երևան քաղաքի Վահագնի թաղամասի բնակելի առանձնատունն ամբողջությամբ, 2 հատ «KAMAZ» մակնիշի տրանսպորտային միջոցներ, «Լավիթա Ֆարմ» ընկերությունից Գևորգ Վարդանյանին պատկանող 25 ...

Կարդալ ավելին »

ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերին` յում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա այս տարվա նոյեմբերին։ Նիստը կանցկացվի Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում։   Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով Ղազախստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրթլեուի խոսքերին։ «Մեր հաջորդ հանդիպումն առաջարկվում է անցկացնել Աստանայում այս տարվա նոյեմբերի 28-ին կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի նախորդ օրը»,- հայտնել է ղազախ ...

Կարդալ ավելին »

Փոթորկի հետևանքով ավելի քան 2000 ծառ է տապալվել ՌԴ-ի 12 տարածաշրջանում

Գրեթե 2200 ծառ է տապալվել Ռուսաստանի Կենտրոնական դաշնային շրջանի 12 տարածաշրջաններում մոլեգնած փոթորկալի քամու հետևանքով, որը վայրկյանում հասել է 25 մետրի: Իսկ Մոսկվայի մարզում ավելի քան 500 ավտոմեքենա է վնասվել։  Արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ տարերքի հետևանքով ամենաշատ ծառերը տապալվել են Մոսկվայում (1185) և Մոսկվայի մարզում (660)։ Ըստ ՏԱՍՍ-ի՝ անբարենպաստ եղանակի հետևանքով տապալված ծառերն ու առարկաներն ավելի ...

Կարդալ ավելին »

Պատրաստակամ ենք նման առիթներն արդյունավետ օգտագործել․ ԶՊՄԿ-ն՝ երկրաբանական թեզի պաշտպանության ժյուրիի կազմում

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն ընդգրկվել է Երկրաբանության ինստիտուտում կայացած երկրաբանության ամբիոնի մագիստրոսների թեզի պաշտպանության ժյուրիի կազմում։ Այդ մասին տեղեկացնում է ընկերության՝ Ֆեյսբուքի պաշտոնական կայքը։ Տարածած հաղորդագրության մեջ նշված է․ «Երկրաբանությունը հանքարդյունաբերության հիմքն է, իսկ հանքարդյունաբերությունը ճշգրիտ գիտությունների վրա հենվող բարձր տեխնոլոգիական ճյուղ է։ Գիտության զարգացումը մեր ոլորտի համար գործնական լրջագույն նշանակություն ունի։ Հատկապես երկրաբանական գիտությունների հանդեպ երիտասարդության շրջանում հետաքրքրության ավելացումը՝ ոլորտի ...

Կարդալ ավելին »

Քրեակատարողական հիմնարկի ծառայողներն արտերկրից ուղարկված ծանրոցում հայտնաբերել են կասկածելի զանգվածներ և արգելված իրեր

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները զննության են ենթարկել կալանավորված անձ Ս․Բ․-ի անվամբ արտերկրից ուղարկված ծանրոցը։ Ինչպես տեղեկանում ենք Քրեակատարողական ծառայության տարածած հաղորդագրությունից, ծանրոցում առկա սննդամթերքի տարաներից մեկում եղել է  20 փաթեթ  և 1 տուփ գործարանային արտադրության խաղաքարտ։ Զննելով փաթեթներից մեկը՝ ծառայողները հայտնաբերել են շագանակագույն, փոշենման, կասկածելի զանգված։  Հայտնաբերված 20 փաթեթները Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ...

Կարդալ ավելին »

Եվրո-2024. այսօր կկայանա երեք խաղ

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում հունիսի 21-ին կկայանա երեք խաղ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Երևանի ժամանակով 17:00-ին E խմբում Սլովակիան կմրցի Ուկրաինայի հետ: D խմբում ժամը 20:00-ին միմյանց դեմ կմրցեն Լեհաստանը ու Ավստրիան, իսկ 23:00-ին` Ֆրանսիան կփորձի գերազանցել Նիդերլանդներին: Գերմանիայի 10 քաղաքներ` Բեռլինը, Քյոլնը, Դորտմունդը, Դյուսելդորֆը, Ֆրանկֆուրտը, Գելզենկիրխենը, Համբուրգը, Լայպցիգը, Մյունխենը և Շտուտգարտը հյուրընկալել են Եվրոպայի առաջնությունը: Մարզադաշտերից ամենամեծը Բեռլինի «Օլիմպիական» մարզադաշտն է, որը ...

Կարդալ ավելին »

Հայաստանի բասկետբոլի կանանց թիմի անդամները լուրջ են մոտենում փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը

Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանու անդամները վերջին նախապատրաստական մարզումներն են անցկացնում փոքր երկրների Եվրոպայի առաջնությունից առաջ: Ազգային ընտրանին երևանյան հավաքով եզրափակում է նախապատրաստական փուլը:  «Հավաքականը բավականին լավ է պատրաստվել առաջիկա խաղերին: Փորձելու ենք լավագույնս հանդես գալ: Լինելով հավաքականի ամենակրտսեր անդամը՝ ձգտելու եմ հավասարվել բոլորին ու շատ բան սովորել նրանցից»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց Սեդա Գաբրիելյանը: Վերջինս ընդգծեց, որ ...

Կարդալ ավելին »
ajax-loader