Հունիսի 29–ին Երևանում` Առողջապահության ազգային ինստիտուտում, տեղի կունենա «Թվային առողջապահություն Հայաստան» ամենամյա համաժողովը։ Համաժողովի նպատակն է. Ներկայացնել տեխնոլոգիական նորարարությունները, խթանել ցանցը և համագործակցությունը, կառուցել կայուն թվային առողջապահության էկոհամակարգ։
Կարդալ ավելին »Լուրեր
Ասանժի ազատումը լրագրության և ԶԼՄ ազատության հաղթանակ է․ «Թղթակիցներ առանց սահմանի»
Թղթակիցներ առանց սահմանի» միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը (RSF) WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի ազատումը բրիտանական բանտից, որտեղ նա գտնվում էր 2019 թվականից, անվանել է լրագրության հաղթանակ։ «Մենք մեծ թեթեւություն ենք զգում, որ այդ դատավարությունները վերջապես ավարտվեցին։ Դա լրագրության եւ մամուլի ազատության հաղթանակն է»,- նշվել է կազմակերպության կարճ հայտարարությունում, որը հրապարակվել է X-ում։ 2019 թվականից Ասանժը գտնվում էր բրիտանական «Բելմարշ» բանտում, որտեղ ...
Կարդալ ավելին »Դուք ոչ թե հավասար, այլ առավել եք բոլորիցս. Աննա Հակոբյանը՝ պատերազմի մասնակիցներին
Հունիսի 24-ին «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանն Արմավիրի զարգացման կենտրոնում «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի Արմավիրի մարզի 20 շահառուներին հանձնել է բիզնեսի կառավարման դասընթացի մասնակցության հավաստագրեր: 3 շահառու էլ մասնակցել է մասնագիտական վերապատրաստման դասընթացի և ստացել համակագիչներ՝ իրենց նոր մասնագիտությամբ աշխատելու համար: «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը զրուցել է բոլոր շահառուների հետ, ծանոթացել ...
Կարդալ ավելին »Երևանի բյուջեից 50 մլն դրամ կհատկացվի ջրհեղեղից տուժած Ալավերդուն
Երևանի ավագանին 2-րդ նստաշրջանի 5-րդ նիստում կողմ քվեարկեց քաղաքի՝ 2024 թվականի բյուջեի պահուստային ֆոնդից Ալավերդի համայնքին 50 մլն դրամ հատկացնելու առաջարկին: Այդ գումարն ուղղվելու է մայիսյան ջրհեղեղից տուժած Ալավերդիում սուբվենցիոն ծրագրերի իրականացմանը: Այդ նախաձեռնությունը նախապես արժանացել էր Երևանի քաղաքապետարանի Գլխադասային, ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությանը: Նախագիծը նիստի պատվիրակներին ներկայացրեց Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Լուսինե Գևորգյանը: Նա ...
Կարդալ ավելին »Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ընտրվել է ՃՇՀԱ համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում (ՃՇՀԱՀ) կայացել է հոգաբարձուների խորհրդի նիստ՝ օրակարգում ունենալով հոգաբարձուների խորհրդի նախագահի, քարտուղարի ընտրության և այլ հարցեր։ ՃՇՀԱՀ-ի գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ ժողովրդական նկարիչ, հոգաբարձուների խորհրդի ամենատարեց անդամ Հրանտ Թադևոսյանը (Թաթոս), ներկայացնելով հոգաբարձուների խորհրդի նախագահի թեկնածու՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանին, նշել է, որ նա ավարտել և իր աշխատանքային կարիերան սկսել ...
Կարդալ ավելին »Երևանում հանրային տրանսպորտում միասնական տոմսային համակարգ կներդրվի միայն նոր շարժակազմերի շահագործման պահից
Երևանի հանրային տրանսպորտում միասնական տոմսային համակարգ կներդրվի միայն սահմանված քանակի նոր ավտոբուսների և տրոլեյբուսների շահագործման պահից: Երևանի ավագանու 2-րդ նստաշրջանի 5-րդ նիստում անդրադառնալով վերոնշյալ համակարգի ներդրման ժամկետի հետաձգման պատճառների վերաբերյալ հարցին՝ այդ մասին հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Կարդալ ավելին »Կհստակեցվեն եղբայրների կողմից նույն զորամասում ծառայության անցնելու պայմանները
Կառավարությունը նախատեսում է հստակեցնել եղբայրների կողմից նույն զորամասում ծառայության անցնելու պայմանները։ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նախագիծը ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը՝ ներկայացնելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։ «Գործող օրենսդրությամբ, երբ երկրորդ եղբայրը զորակոչվում է բանակ, ապա իրեն հնարավորություն է ընձեռված դիմել և ծառայել իր եղբոր մոտ ...
Կարդալ ավելին »Եվրո-2024. խմբային փուլի նախավերջին օրը նախատեսված է 4 հանդիպում
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում հունիսի 25-ին կկայանա 4 հանդիպում: C խմբում Անգլիայի մրցակիցը կլինի Սլովենիան, իսկ Դանիան կխաղա Սերբիայի հետ: Երկու խաղերն էլ կմեկնարկեն Երևանի ժամանակով 23:00-ին: Այս խմբում Անգլիան ունի 4 միավոր, Դանիան ու Սլովենիան` 2-ական միավոր, Սերբիան հավաքել է 1 միավոր: D խմբում 20:00-ին Նիդեռլանդների հակառակորդը Ավստրիան է, իսկ Ֆրանսիան կմրցի Լեհաստանի հետ: D ենթախմբում 4-ական միավորով առաջատարները Նիդեռլանդներն ...
Կարդալ ավելին »Նավթի գներն աճել են. 25-06-24
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 1.32%-ով և կազմել 81.65 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 0.90%-ով և կազմել 86.01 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...
Կարդալ ավելին »NYMEX. թանկարժեք մետաղների գներ. 25-06-24
NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 0.07%-ով և կազմել 2336.40 դոլար, արծաթի գինը նվազել է 0.37%-ով և կազմել 29.47 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 0.76%-ով և կազմել 1003.90 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ