Մշակման փուլում է «Շրեկի» սփին-օֆը հայտնի պերսոնաժի՝ Ավանակի մասին։ Այս մասին հայտնել է դերասան Էդի Մըրֆին՝ ավելացնելով, որ արդեն սկսել է աշխատանքը գալիք «Շրեկ 5»-ի վրա, տեղեկացրել է Deadline-ը։ «Մենք սկսել ենք նկարահանել «Շրեկ 4»-ը կամ «Շրեկ 5»-ը մի քանի ամիս առաջ։ Ես դա արել եմ, ես ձայնագրել եմ առաջին արարը, եւ մենք կավարտենք այն այս տարի։ Ավանակը կունենա իր ...
Կարդալ ավելին »Լուրեր
Վերադարձ տուն․ Չինաստանի զոնդը՝ Լուսնի հազվագյուտ նմուշներով
Չինաստանի լուսնային զոնդը վերադարձել է Երկիր՝ իր հետ բերելով լուսնի չհետազոտված հակառակ կողմից առաջին նմուշները։ Այդ մասին հաղորդում է Xinhua գործակալությունը։ «Չանյե-6» զոնդը, որն այդպես անվանվել է չինական դիցաբանության լուսնի աստվածուհու պատվին, վայրէջք է կատարել նախանշված վայրում՝ Չինաստանի Ներքին Մոնղոլիայի Ինքնավար Մարզում, տեղական ժամանակով ժամը 14։07-ին։ «Չանյե-6»-ի առաքելությունը տևել է գրեթե երկու ամիս։ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը շնորհավորել է «Չանյե-6»-ի հաջող ...
Կարդալ ավելին »Ուկրաինան պաշտոնական բանակցություններ է սկսում ԵՄ-ին անդամակցության շուրջ
Լյուքսեմբուրգում հունիսի 25-ին կանցկացվի Ուկրաինայի և Եվրամիության միջկառավարական խորհրդաժողովը, որտեղ պաշտոնապես կհայտարարվի ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկի մասին։ Այդ մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: «Այսօր ԵՄ-ն սկսում է Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության շուրջ բանակցությունները։ Մենք այս երկու երկրների համար վճռական պահի շեմին ենք։ Միասին մենք կարող ենք ստեղծել մեծ ու հեռանկարային Եվրոպա: Առջևում ճանապարհը հեշտ չի լինի, բայց լի ...
Կարդալ ավելին »ԼՂ-ից տեղահանված քաղաքացիները հուլիսի 15-ից կարող են դիմել բնակելի տան կառուցման համար
Լեռնային Ղարաբաղից տեղահանված մարդիկ հուլիսի 15-ից կարող են դիմել անհատական բնակելի տան կառուցման բաղադրիչից օգտվելու համար: Այդ մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնից: «Կառավարության կողմից ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի իրականացման ընթացակարգը հաստատվելուց հետո հունիսի 15-ից սկսվել է դիմումների ընդունման գործընթացը։ Առցանց եղանակով դիմում ներկայացնելու հնարավորություն ունեն միայն ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող ...
Կարդալ ավելին »Հնդկաստանի վարչապետ Մոդին առաջիկա օրերին կայցելի Ռուսաստան. ՏԱՍՍ
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի այցը Ռուսաստան նախատեսված է 2024 թվականի հուլիսի 8-9-ը։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Հնդկաստանի խորհրդարանի նոր կազմին մոտ կանգնած աղբյուրը։ «Իմ տեղեկություններով՝ (խմբ․՝ այցը պատրաստվում է) հուլիսի 8-9-ը: Սակայն ժամկետները կարող են փոփոխվել: Բայց հենց այդ ժամկետների մասին են այժմ մեզ մոտ խոսում», – ասել է գործակալության զրուցակիցը։ Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը «Պրիմակովյան ընթերցումների» ...
Կարդալ ավելին »Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասում հունիսի 24-ին զինծառայողի ինքնազգացողությունը վատացել է: Զինվորական հոսպիտալ տեղափոխվելուց հետո վերջինս մահացել է: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից: «ՀՀ ՊՆ ՌՈ Սիսիանի բաժնից 2024թ. հունիսի 24-ին հաղորդում է ստացվել նույն օրը ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Դավիթ Վահանի Ներսիսյանի մահվան մասին: Ըստ հաղորդման՝ զորամասում շարքում կանգնած ժամանակ Դավիթ ...
Կարդալ ավելին »Սևանցի մարզիկ Վարազդատ Հակոբյանը սահմանել է համաշխարհային և ՀՀ «Դյուցազնագրքի» բացարձակ ռեկորդ
Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի բնակիչ, ուժային եռամարտի աշխարհի չեմպիոն, ՀՀ «Դյուցազնագրքի» բազմակի չեմպիոն, Հայաստանի և միջազգային կարգի սպորտի վարպետ, համայնքի ավագանու անդամ Վարազդատ Հակոբյանը համաշխարհային և «Դյուցազնագրքի» նոր ռեկորդ է սահմանել։ Ինչպես տեղեկացանք «Դյուցազնագիրք. դյուցազունների ասոցիացիա» ՀԿ նախագահ Վարդան Թովմասյանից, Վարազդատ Հակոբյանը Զվարթնոց օդանավակայանում ձեռքերին ամրացված ճոպանի միջոցով 15 վայրկյանի ընթացքում 1 մ 87 սմ երկարությամբ տեղաշարժել է «Շիրակ ավիա» ավիաընկերության ...
Կարդալ ավելին »Հիմնանորոգվում է «Մանասի առու» ոռոգման ինքնահոս ջրատարը
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում սկսվել են «Մանասի առու» ինքնահոս ոռոգման ջրատարի հիմնանորոգման աշխատանքները։ Ինչպես տեղեկացրեց «Գեղարքունիք» ՋՕԸ տնօրեն Արտաշ Սարդարյանը, շինարարությունն իրականացվում է Եվրասիական զարգացման բանկի միջոցներով՝ ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով՝ «Ոռոգման համակարգերի արդիականացում» ծրագրի շրջանակներում։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 319,4 մլն դրամ, որով նախատեսվում է «Մանասի առու» ջրանցքի գլխամասից մինչ Մարտունի քաղաքի և Վաղաշեն գյուղի ...
Կարդալ ավելին »Մոսկվայի մարզի Ֆրյազինո քաղաքում հրդեհը 8 մարդու կյանք է խլել
Հրշեջներն ամբողջությամբ մարել են հրդեհը, որը բռնկվել էր Ֆրյազինոյի արդյունաբերական գոտու տարածքում գտնվող վարչական շենքում հունիսի 24-ին: Այդ մասին հունիսի 25-ին հաղորդել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։ Հունիսի 24-ին Ֆրյազինոյի արդյունաբերական գոտու 8-հարկանի շենքերից մեկում բռնկված հրդեհն ընդգրկել էր շենքի հինգերորդից մինչև ութերորդ հարկերը։ Հրդեհի մակերեսը կազմել է 5000 քառ. մետր։ Զոհերի մասին տվյալները տարբերվում են։ Արտակարգ իրավիճակների ծառայությունները ...
Կարդալ ավելին »Հունիսի 29–ին տեղի կունենա «Թվային առողջապահություն Հայաստան» ամենամյա համաժողովը
Հունիսի 29–ին Երևանում` Առողջապահության ազգային ինստիտուտում, տեղի կունենա «Թվային առողջապահություն Հայաստան» ամենամյա համաժողովը։ Համաժողովի նպատակն է. Ներկայացնել տեխնոլոգիական նորարարությունները, խթանել ցանցը և համագործակցությունը, կառուցել կայուն թվային առողջապահության էկոհամակարգ։
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ