Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամանով՝ շրջիկ սպասարկման գրասենյակները ՀՀ քաղաքացիության դիմումներ կընդունեն նաև Երևանում։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարությունը։ Օգոստոսի 18-ին և 19-ին՝ ժամը 10։00-16։00-ն, Քանաքեռ-Զեյթուն (հասցե՝ Ահարոնյան փող., 3 շենք), Արաբկիր (հասցե՝ Մամիկոնյանց փող., 1 շենք), Դավթաշեն (հասցե՝ 4-րդ թաղամաս, Տիգրան Պետրոսյան փող., 31/2 շենք) շրջանների ՄՔԾ ստորաբաժանումների հարևանությամբ տեղակայված ՆԳՆ սպասարկման գրասենյակները ԼՂ-ից ...
Կարդալ ավելին »Լուրեր
Ասիական ինդեքսներ. 15/08/25
Ասիական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Ճապոնիայում NIKKEI ինդեքսն աճել է 2.15%-ով և կազմել 42718.17 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսն աճել է 1.39%-ով և կազմել 3066.37 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսն աճել է 0.50%-ով և կազմել 3665.92 կետ, իսկ HANG SENG ինդեքսն աճել է 0.25%-ով և կազմել 24969.68 կետ:
Կարդալ ավելին »ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ. 15/08/25
ՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ օգոստոսի 15-ին բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.23 դրամով և կազմել 383.81 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.04 դրամով և կազմել 445.6 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.0028 դրամով և կազմել 4.791 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.81 դրամով և կազմել 516.49 դրամ: Ինչ վերաբերում է ...
Կարդալ ավելին »Մ20 ԱԱ. Հայաստանի հավաքականների կազմերը
Օգոստոսի 17-24-ը Բուլղարիայի Սամոկով քաղաքում տեղի կունենա ըմբշամարտի Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունը:Հայտնի են ազատ եւ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականների կազմերը՝ Հունահռոմեական ոճ Արմեն Գևորգյան (55 կգ), Յուրիկ Մխիթարյան (60 կգ), Ալեքս Մարգարյան (63 կգ), Նարեկ Գրիգորյան (67 կգ), Գասպար Տերտերյան (72 կգ), Սամվել Տերտերյան (77 կգ), Մարտիկ Պետրոսյան (82 կգ), Էրիկ Տեր-Մաթևոսյան (87 կգ), Գրիշա Ոսկանյան (97 կգ), Դավիթ ...
Կարդալ ավելին »Սուրճը թանկանում է
Արաբիկա սուրճը թանկանում է՝ կապված Բրազիլիայից արտահանման նվազման սպասումներով։ Նյու Յորքի բորսայում արաբիկայի ֆյուչերսների գինը կազմել է 3.21 դոլար՝ մեկ ֆունտի համար։ Ամերիկյան սուրճ ներկրողները սկսել են բրազիլական ընկերություններին դիմել մատակարարումների հետաձգման խնդրանքով՝ այն բանից հետո, երբ օգոստոսի 1-ից Վաշինգտոնը մտցրեց ներմուծման 50%-անոց մաքսատուրք: Այս մասին հաղորդում է Բրազիլիայի ոլորտային կազմակերպությունը՝ Cecafe-ն։ Cecafe-ի նախագահ Մարսիո Ֆերեյրան հայտարարել է, որ ամերիկյան ...
Կարդալ ավելին »ASEAN-ից Հայաստան ներմուծումը կազմել է 113 միլիոն դոլար
ԵԱՏՄ-ն ցուցաբերել է ավելի մեծ արդյունավետություն և ինքնաբավություն տարբեր ցնցումների, մասնավորապես՝ ՔՈՎԻԴ-19 համավարակի և ամբողջ ասոցիացիայի վրա ազդող հակառուսական պատժամիջոցների դեմ պայքարում: Դրա մասին ասված է Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի զեկույցում: Երրորդ երկրներից ապրանքների վրա մաքսատուրքերի զրոյացումը նպաստել է ԵԱՏՄ շրջանակում փոխադարձ առևտրի աճին՝ երկու կապակցված ուղիներով: Դա խթանել է Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի միջոցով արտասահմանյան շուկաներում գնված ապրանքների վերաարտահանումը/զուգահեռ ներմուծումը Ռուսաստան: ...
Կարդալ ավելին »ՀՀ-ում փողի բազան կազմել է 2,18 տրլն դրամ (+18.2%)
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հունիսի վերջի դրությամբ Հայաստանում փողի բազան կազմել է 2,183,645 մլն դրամ, ինչը 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է աճ 18․2%-ով։ Մասնավորապես, ԿԲ-ից դուրս գտնվող կանխիկ դրամի ծավալն աճել է 14%-ով և կազմել 1,01 մլրդ դրամ։ Դրամով թղթակցային հաշիվների ծավալն աճել է 33.4%-ով և կազմել 651,123 մլն դրամ, իսկ արտարժույթով թղթակցային հաշիվների ծավալը աճել ...
Կարդալ ավելին »Ուսանողները կմիանան Ֆինանսների նախարարության աշխատանքներին
ՀՀ ֆինանսների նախարարությունը «Ապագա» հիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում հյուրընկալել է մի շարք երիտասարդ ուսանողների, ովքեր շուտով կմիանան նախարարության աշխատանքներին որպես փորձնակներ։ Այդ մասին հայտնում են նախարարությունից: Երիտասարդները շրջայց են կատարել նախարարությունում, ծանոթացել տարբեր ստորաբաժանումների գործառույթներին, ինչպես նաև հնարավորություն ունեցել ստանալու իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։ «ՀՀ ֆինանսների նախարարությունը մշտապես կարևորում է երիտասարդների ակտիվ ներգրավվածությունը պետական կառավարման համակարգում և նրանց գիտելիքներն ու ...
Կարդալ ավելին »Նավթի գներ. 15/08/25
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 0.51%-ով և կազմել 62.86 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 0.53%-ով և կազմել 65.84 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...
Կարդալ ավելին »NYMEX. թանկարժեք մետաղների գներ. 15/08/25
NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 0.31%-ով և կազմել 3409.30 դոլար, արծաթի գինն աճել է 1.10%-ով և կազմել 38.62 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 0.07%-ով և կազմել 1346.70 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ