Լուրեր

Առաջիկա 10-ամյակում ԵՄ-ին պաշտպանության համար անհրաժեշտ է լրացուցիչ 500 միլիարդ եվրո

Առաջիկա 10 տարվա ընթացքում ԵՄ-ին անհրաժեշտ է լրացուցիչ 500 միլիարդ եվրո՝ պաշտպանության համար: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում: «Եթե մենք ամեն ինչ հաշվի առնենք, ապա առաջիկա 10 տարիների ընթացքում մեզ անհրաժեշտ է լրացուցիչ 500 միլիարդ եվրո»,– ասել է նա: Եվրոպացի պաշտոնյայի խոսքով՝ այդ գումարը կարելի է ձեռք բերել ինչպես ...

Կարդալ ավելին »

Ալեն Սիմոնյանը կանադացի գործընկերներին և ժողովրդին շնորհավորել է երկրի ազգային տոնի առթիվ

 Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Կանադայի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել կանադացի գործընկերներին և ժողովրդին։ Այդ մասին նշված է ՀՀ ԱԺ նախագահի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։ «Անկեղծ շնորհավորանքներս և բարեմաղթանքներս կանադացի մեր գործընկերներին և ժողովրդին՝ Կանադայի օրվա կապակցությամբ»,- իր գրառման մեջ նշել է Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ Հայաստան-Կանադա ամուր կապը վկայում է կողմերի միջև աճող գործընկերությունը ...

Կարդալ ավելին »

Իրանում ձերբակալել են նախագահական ընտրությունները խափանել ծրագրած ահաբեկիչներին

 Իրանի բանակի զինծառայողները դեռ մինչև ընտրատեղամասերի բացումը ձերբակալել են ահաբեկիչների, որոնք ահաբեկչական գործողություններ էին նախապատրաստել Իրանում նախագահական ընտրությունների անցկացման ժամանակ։ Այդ մասին հայտարարել է Իրանի իսլամական հանրապետության ներքին գործերի փոխնախարար Մաջիդ Միրահմադին։ «Ընտրություններից առաջ երկիր են ներթափանցել ահաբեկիչներ, որոնք պատրաստել էին ահաբեկչական գործողություններ: Նրանք ձերբակալվել են զինծառայողների կողմից, և ահաբեկչական շարժումը լիակատար պարտություն է  կրել»,- Միրահմադիի խոսքն է մեջբերել IRIB ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ. Մաքսային հսկողությունից թաքցված 100-ից ավելի բջջային հեռախոսների ներկրման փորձը ՀՀ կանխվել է

ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչությունը շարունակում է անզիջում պայքարը ՀՀ պետական սահմանով ապրանքերի անօրինական տեղափոխման դեպքերի բացահայտման ուղղությամբ: Օրերս «Բագրատաշեն» անցման կետ է ժամանել ՌԴ քաղաքացի Ա.Մ.-ի վարած  թեթև մարդատար տարանսպորտային միջոցը։ Մուտքի շվաքարանի տակ` մաքսային հսկողության գոտում, մաքսային ծառայողի հարցին՝ արդյոք մեքենայում առկա են հայտարարագրման ենթակա ապրանքներ, վարորդը  պատասխանել է՝ առկա չեն: Մաքսային ...

Կարդալ ավելին »

Կալանավորվել է Աշտարակ ԲԿ-ի տնօրեն Արգիշտի Հովհաննիսյանը

Կալանավորվել է Աշտարակ ԲԿ-ի տնօրեն Արգիշտի Հովհաննիսյանը։ Այս մասին հայտնել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե խոսնակ Մարինա Օհանջանյանը: Նշված խնդրի մանրամասներին Հակակոռուպցիոն կոմիտեն կանդրադառնա նախատեսվող հայտարարությամբ։ Ըստ մամուլի տեղեկությունների Արգիշտի Հովհաննիսյանը իշխող կուսակցության անդամ է։ Նա «Աշտարակ» բժշկական կենտրոնի տնօրեն է նշանակվել 2018 թվականին։

Կարդալ ավելին »

Հայաստանում հաջող է եղել պարեկային ծառայության ներդրումը․ ԵՄ դեսպան

ԵՄ-ն եղել և շարունակում է լինել Հայաստանում բարեփոխումների իրականացման կարևոր, առանցքային գործընկերը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 1-ին, ժողովրդավարության հայկական ֆորումի սկզբում իր ողջույնի խոսքում ասաց ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը։ «Մենք աջակցում ենք Հայաստանի բարեփոխումներին, կարողությունների զարգացմանը, նաեւ աշխատում ենք անկախ մարմինների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ, նաեւ արդարադատության ու ոստիկանության բարեփոխումների հարցում ենք աջակցում,  գենդերային հավասարության, ընտանեկան բռնության դեմ, երեխաների իրավունքների ...

Կարդալ ավելին »

Բայդենի ընտանիքը մեղադրել է նրա օգնականներին բանավեճերում ունեցած ձախողման համար. Politico

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հարազատները նրա օգնականներին մեղադրում են պետության նախկին ղեկավար Դոնալդ Թրամփի հետ հեռուստաբանավեճերում ունեցած ձախողման համար։ Այս մասին տեղեկացրել է Politico թերթը՝ հղում կատարելով աղբյուրներին։ Իրավիճակին ծանոթ երեք մարդու խոսքով՝ Բայդենի ընտանիքը նախագահին կոչ է արել աշխատանքից հեռացնել կամ իջեցնել իր թիմի անդամների պաշտոնը, որոնց իրենք համարում են մեղավոր անհաջող ելույթի համար։ Նրանց մեջ են Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար ...

Կարդալ ավելին »

Նորագյուղ թաղամասը դառնալու է Երևանի նոր կենտրոնը, այստեղ են տեղափոխվելու բիզնեսներ ու պետական կառույցներ. Ավինյան

Նորագյուղ թաղամասը, ենթադրվում է, որ դառնալու է Երևանի նոր կենտրոնը: Այդ մասին, այսօր՝ հուլիսի 1-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ ներկայացնելով Նորագյուղի ծրագիրը, որը դիտարկվում է որպես «Երևանի ուրբան զարգացման դրոշակակիր ծրագիր»: Այս համատեքստում քաղաքապետը կարևորեց Նորագյուղի բնակիչների իրավունքների լիարժեք պահպանությունն այս ամբողջ գործընթացում: Օրինակ` տարածքում կան հին տներ, որոնք հողաշեն են, և բնակիչները կարիք ունեն ...

Կարդալ ավելին »

Դրամի փոխարժեքն այսօր. 01-0724

ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները հուլիսի 1-ի ժամը 10:50-ի դրությամբ հետևյալն են. Անկանխիկ Անկանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 385.00 դրամ (-0.50 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 390.00 դրամ (+0.00 դր.): Անկանխիկ Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք՝ 413.00 դրամ (+2.00 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 418.00 դրամ (+0.00 դր.): Անկանխիկ Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք՝ 4.45 դրամ (+0.00 դր.), իսկ վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 4.63 դրամ (-0.02 դր.): Կանխիկ Կանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր ...

Կարդալ ավելին »

Bitcoin-ի փոխարժեքն աճել է

Աշխարհի խոշորագույն թվային արժույթների փոխարժեքները հուլիսի 1-ի ժամը 10:30-ի դրությամբ. Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ աճել է 3.56%-ով և կազմել 24,559,589.65 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքն աճել է 3.56%-ով և կազմել 63,271.82 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքն աճել է 2.47%-ով և կազմել 3,483.29 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.055052767 (-1.05%): Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքն աճել է 2.29%-ով և կազմել 392.00 դոլար, BCH/BTC ...

Կարդալ ավելին »
ajax-loader