Լուրեր

ՊԵԿ-ը հիշեցնում է՝ 2023-ի եկամտահարկի տարեկան հայտարարագիրն անհրաժեշտ է ներկայացնել մինչև հուլիսի 22-ը

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ ֆիզիկական անձանց 2023 թվականի եկամտային հարկի տարեկան հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը մինչև հուլիսի 22-ն է։ Հայաստանում 2023-2025 թվականներին փուլային եղանակով ներդրվել է Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը: 2023 թվականի հաշվետու տարվա համար Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ՀՀ քաղաքացիները եկամուտների տարեկան հաշվարկ-հայտարարագիրը ներկայացնում են Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի միջոցով։ Համակարգն այժմ գործում է վեբ ...

Կարդալ ավելին »

Նոր մոտեցմամբ. Երևանում առաջին անգամ հանդես կգա Queen Sensation-ը

Առաջին անգամ Հայաստանում ելույթ կունենա Queen Sensation խումբը, որը լավագույնս ներկայացնում է աշխարհահռչակ Queen խմբի հիթերը: Համերգը, որ նախաձեռնել է «Նյու ջեներեյշն» նախագիծը, տեղի կունենա հուլիսի 19-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Խումբն իր գործունեությունը սկսել է 2007 թվականին: Այն բաղկացած է պրոֆեսիոնալ երաժիշտներից, որոնք նվագել են նախկին Հարավսլավիայի տարածաշրջանի ամենամեծ և ամենահայտնի աստղերի հետ: Բազմաթիվ համերգներ են ունեցել ամբողջ ...

Կարդալ ավելին »

Նավթի արդյունահանման կամավոր կրճատումները երկարացնում են

ՕՊԵԿ+-ի համաձայնագրին մասնակցող մի քանի երկրներ երրորդ եռամսյակում կշարունակեն նավթի արդյունահանման կամավոր կրճատումները՝ օրական 2.2 միլիոն բարելի չափով: Դաշինքը հավատարիմ է այս միջոցներին նավթի շուկան հավասարակշռելու համար: Սկզբում ՕՊԵԿ+-ի ութ երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը և Սաուդյան Արաբիան, համաձայնության են եկել արտադրության լրացուցիչ կամավոր սահմանափակումների մասին միայն առաջին եռամսյակի համար: Այնուհետ պայմանավորվածությունը երկարաձգվեց մինչև երկրորդ եռամսյակ, իսկ ՕՊԵԿ+-ի վերջին նախարարական հանդիպմանը, ...

Կարդալ ավելին »

1 միլիարդ եվրո․ ԵՄ-ն աջակցում է Եգիպտոսի տնտեսական բարեփոխումներին

Բրյուսելը 1 միլիարդ եվրո է հատկացրել Կահիրեին՝ երկրի տնտեսական բարեփոխումներին աջակցելու համար: Կահիրեում Եգիպտոս-ԵՄ ներդրումային համաժողովի բացման արարողության ժամանակ այս հայտարարությունն է արել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը: «Մարտին մենք Եգիպտոսի հետ ստորագրեցինք 7.4 միլիարդ եվրո օգնության համաձայնագիր, իսկ այսօր խոստացված գումարի առաջին միլիարդը հատկացնում ենք Կահիրեին՝ երկրում իրականացվող տնտեսական բարեփոխումներին աջակցելու համար»,- ասել է եվրոպացի պաշտոնյան: Եգիպտոսի տնտեսական ...

Կարդալ ավելին »

Ատոմակայանում շարունակվում են վերանորոգման աշխատանքները

Հայկական ատոմային էլեկտրակայանում (ՀԱԷԿ) ընթացքի մեջ են պլանային նախազգուշական վերանորոգման (ՊՆՎ)՝ 2024 թվականի համար նախատեսված աշխատանքները, որոնք տեղի են ունենում սահմանված ժամանակացույցով և կավարտվեն օգոստոս ամսի առաջին 10-օրյակում: Այդ մասին ասվում է ՓԲԸ  հաղորդագրությունում: «ՊՆՎ-2024-ի շրջանակներում իրականացվելու են կայանի շահագործման անվտանգության բարձրացմանն ուղղված միջոցառումներ, մասնավորապես՝ ռեակտորային կայանքի հիմնական վերանորոգում, 3-րդ տուրբինի և 3-րդ տուրբոգեներատորի հիմնական նորոգում, 4-րդ տուրբինի ընթացիկ և ...

Կարդալ ավելին »

ԱԺ պատվիրակություն կգործուղվի Ռուսաստանի Չերեպովեց քաղաք

Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել, որով պատվիրակություն կգործուղվի Ռուսաստանի Չերեպովեց քաղաք: Կարգադրությունում ասվում է. «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով՝ կարգադրում եմ. Աշխատանքային այցով 2024 թվականի հուլիսի 4-6-ը Չերեպովեց (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել Ազգային ժողովի նախագաhի տեղակալ Հակոբ Արշակյանին, Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ...

Կարդալ ավելին »

Silicon Mountains. այս տարվա տեխնոլոգիական ֆորումը տեղի կունենա Գյումրիում

Հուլիսի 4-ին, ժամը 11։00 Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում տեղի կունենա Silicon Mountains Shirak տեխնոլոգիական ֆորումը, որը նվիրված է Թվային հնարավորություններին։ Գյումրիում կայանալիք Silicon Mountains տեխնոլոգիական ֆորումի նպատակն է թվային փոխակերպման դարում բացահայտել մարզերի թվայնացման մակարդակը, ինտեգրել մարզերը թվային փոխակերպման մեջ, թվայնացնել մարզային տնտեսության տարբեր ճյուղեր, խթանել թվային գործիքների կիրառումը և նպաստել պետական ու մասնավոր հատվածի համագործակցությանը։ Մարզային Silicon Mountains տեխնոլոգիական ֆորումի կազմակերպումն ու ...

Կարդալ ավելին »

Մոտ 10 կգ թմրամիջոցի մաքսանենգություն և ապօրինի շրջանառություն․ 4 անձ կալանավորվել է

Ավարտվել է մաքսանենգ ճանապարհով ձեռք բերված, մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով,  Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության պետական սահմանով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի տեղափոխելուն օժանդակելու, ինչպես նաև իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի ձեռք  բերելու, պահելու և տեղափոխելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։  Այդ մասին հայտնում են ՔԿ-ից: ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, ...

Կարդալ ավելին »

Հայտնի են 9-րդ և 12-րդ դասարանների պետական ավարտական վերաքննությունների օրերը

Գնահատման և թեստավորման կենտրոնը հաստատել է 9-րդ դասարանի ավարտական և 12-րդ դասարանի  պետական ավարտական  առարկաների վերաքննությունների օրերը: Այդ մասին տեղեկանում ենք ԿԳՄՍՆ-ից: Հուլիսի 3-ին՝ 9-րդ դասարան՝   «Մաթեմատիկա» 12-րդ դասարան՝  «Հայոց լեզու և հայ գրականություն» Հուլիսի 4-ին՝ 9-րդ դասարան՝   «Հայոց լեզու» 12-րդ դասարան՝   «Մաթեմատիկա» Հուլիսի 8-ին՝ 9-րդ դասարան՝    «Բնագիտություն» 12-րդ դասարան՝     «Հայոց պատմություն» Յուրաքանչյուր առարկայի վերաքննության օրը Գնահատման և թեստավորման կենտրոնը ժամը ...

Կարդալ ավելին »

Նախկին բարձրաստիճան պաշտոնյայի գործողությունների հետևանքով 178 մլն դրամի վնասը վերականգնվել է. ՔԿ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Ա. Ս.-ն, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, շուրջ 178 միլիոն ՀՀ դրամ շուկայական արժեքով պետական անշարժ գույքն օրենքով սահմանված կարգի խախտմամբ օտարել է իր հետ փոխկապակցված անձանց անվամբ հիմնադրված կազմակերպությանը: Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից: Մասնավորապես՝ նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2013 ...

Կարդալ ավելին »
ajax-loader