Լուրեր

Վերանորոգվում է Պատանի հանդիսատեսի թատրոնը

Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնը, որտեղ գործում են նաև ստեղծագործական կենտրոններ, վերանորոգվում է: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից, նշելով, որ առաժմ շինարարություն է փորձասենյակների, միջանցքների ու սանհանգույցների հատվածում: «Շենքը լիովին վերանորոգվելու է: Այս պահին ընթանում է 1-ին փուլը, ինչը ներառում է ներքին հարդարումը, այսինքն, փոխվում են սանհանգույցները, հարդարվում են ներսի սենյակային հատվածներ, փոխվում են ջրահեռացման խողովակները, ինչպես նաև դռներն և պատուհանները», ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսներ․ 02-07-24

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.30%-ով և կազմել 18290.66 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 1.09%-ով և կազմել 7561.13 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.03%-ով և կազմել 8166.76 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.78%-ով և կազմել 1149.77 կետ:

Կարդալ ավելին »

Նավթի գներն աճել են․ 02-07-24

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 1.80%-ով և կազմել 83.52 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 1.48%-ով և կազմել 86.81 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »

NYMEX. թանկարժեք մետաղների գներ․ 02-07-24

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինը չի փոխվել և կրկին կազմել է 2335.40 դոլար, արծաթի գինն աճել է 0.58%-ով և կազմել 29.59 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 1.77%-ով և կազմել 989.80 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա ...

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսներն աճել են․ 02-07-24

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.13%-ով և կազմել 39169.52 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.27%-ով և կազմել 5475.09 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.83%-ով և կազմել 17879.30 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...

Կարդալ ավելին »

Կարևոր է մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումը․ ԶՊՄԿ-ն՝ Սյունիքում սպորտի ապագայի մասին

ԵՎՐՈ-2024-ում մեկնարկել է փլեյ-օֆֆ փուլը, հայ ֆուտբոլասերները հետևում են լարված և դիտարժան հանդիպումներին։ Այդ մասին գրում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆեյսբուքյան էջը։ «Հուսանք՝ մեծ մրցաշարերին մի օր կտեսնենք նաև մեր ազգային հավաքականը։ Նման արդյունքի հասնելու համար կարևոր նշանակություն ունի մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումը։ ԶՊՄԿ-ն մշտապես մեծ աջակցություն է ցուցաբերել Սյունիքի մարզում ֆուտբոլի զարգացմանը։ 2022 թվականին «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը վերանվանվեց «Սյունիք» և ...

Կարդալ ավելին »

Գերմանիայում կմեկնարկի հայաստանցի 13 արվեստագետների խմբային ցուցահանդեսը

Գերմանիայի Քյոլն քաղաքում Հայաստան համահայկական հիմնադրամի աջակցությամբ շուտով կմեկնարկի հայաստանցի 13 արվեստագետների խմբային ցուցահանդեսը։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը։

Կարդալ ավելին »

Հնդկաստանի հյուսիս-արևելքում ավելի քան 640 հազար մարդ տուժել է հեղեղումներից

Ավելի քան 640 հազար մարդ Հնդկաստանի հյուսիսարեւելյան Ասամ նահանգի 19 (35-ից) օկրուգներում տուժել է հեղեղումներից, որոնք առաջացել են հզոր մուսոնային անձրեւների պատճառով։ Այս մասին տեղեկացրել է տարածաշրջանի կառավարությունն իր տարածած տեղեկագրում։ Ջրի մակարդակը տարածաշրջանի գլխավոր՝ Բրահմապուտրա գետում եւ նրա վտակներում վտանգավոր նիշից բարձր է։ Իշխանությունները նշում են, որ զոհերի թիվը հեղեղումների եւ դրանց առաջացրած սողանքների հետեւանքով 2024թ. կազմել է 45 ...

Կարդալ ավելին »

Որպես անհետ կորած որոնվող 22-ամյա երիտասարդը հայտնաբերվել է Պարոնյան-Դեմիրճյան խաչմերուկում

Հունիսի 29-ին հաղորդվել էր 2002 թ. ծնված Դանիել Արշակյանի անհետ կորելու մասին: Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և փնտրողական աշխատանքի արդյունքում նա հուլիսի 1-ին, ժամը 19.00-ին, Երևան քաղաքի Պարոնյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում հայտնաբերվել, տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել Մասիսի քննչական բաժին։

Կարդալ ավելին »

ՃՈ տուգանքները 50 տոկոսով վճարելու արտոնությունից օգտվելու վերջնաժամկետը հուլիսի 8-ն է

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից հիշեցնում են, որ որ ՃՈ տուգանքը 50 տոկոսով և մնացորդ գումարի համապատասխան կատարողական ծախսը վճարելու օրենքով նախատեսված արտոնությունից հարկադիր կատարման փուլում օգտվելու վերջնաժամկետը հուլիսի 8-ն է։ Հորդորում ենք այն քաղաքացիներին, ովքեր դեռ չեն հասցրել կատարել վճարումներ մինչև ապրիլի 5-ը հարկադիր կատարման ներկայացված ՃՈ տուգանքների համար, շտապեն օգտվել արտոնությունից։ Վճարումները հնարավոր է իրականացնել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության «Անձնական ...

Կարդալ ավելին »
ajax-loader