Շուրջ երկու ամիս մանկատանն անցկացնելուց հետո՝ մայիսի 8-ին, ՀՀ մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում հայտնաբերված աղջիկ երեխան վերամիավորվել է ընտանիքի հետ։ Այդ մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից։ «Ոստիկանության, «Երևանի Մանկան Տուն» ՊՈԱԿ-ի և մի շարք այլ գերատեսչությունների համատեղ աշխատանքի շնորհիվ փոքրիկն այսօր կքնի ոչ թե մանկատան, այլ իր տան օրորոցում։ Մանկատան տնօրենի խոսքով՝ սա այն դեպքն է, ...
Կարդալ ավելին »Լուրեր
Երևան-Սևան ճանապարհին Volkswagen Passat-ը բախվել է քարերին և հայտնվել ձորում. վիրավորները մայր և դուստր են
Այսօր՝ հուլիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում «Volkswagen Passat» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 21.5 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 150 մետր բախվել է քարերին և հայտնվել ձորում, հաղորդում է Shamshyan.com-ը: Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում ...
Կարդալ ավելին »Լանջաղբյուրի ջրամբարի մոտեցնող ջրանցքի կառուցման աշխատանքները շարունակվում են
Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում ընթանում են Լանջաղբյուրի ջրամբարի մոտեցնող ջրանցքի կառուցման աշխատանքները։ Ինչպես տեղեկացրեց «Գեղարքունիք» ՋՕԸ տնօրեն Արտաշ Սարդարյանը, ջրանցքի շինարարությունն իրականացվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով՝ «Ոռոգման համակարգերի արդիականացում» ծրագրի շրջանակներում։ Շինարարության պայմանագրային արժեքը կազմում է 130 մլն դրամ։ «Լանջաղբյուրի ջրամբարի մոտեցնող բետոնապատ ջրանցքը տարիների ընթացքում քայքայվել էր ու մեծ դժվարությամբ էր ծառայում իր նպատակներին, ...
Կարդալ ավելին »Էկվադորում հայտնաբերվել է 3 տոննա թմրանյութ բանանի բեռնարկղում, որն ուղեւորվում էր ՌԴ
Էկվադորի ոստիկանությունը հայտնաբերել է 3 տոննա թմրանյութ բանանի բեռնարկղում, որը պետք է ուղարկվեր Ռուսաստան, թմրանյութերի ընդհանուր արժեքը 250 մլն դոլար է կազմում։ «Էկվադորի Ազգային ոստիկանությունը ծանր հարված է հասցրել միջազգային թմրաթրաֆիկին Էլ Օրոյում «Պոսեյդոն XIII» գործողությունն իրականանցնելով, որի արդյունքում առգրավվել է ավելի քան 3 տոննա կոկաին։ Ծովային նավահանգստում հուլիսի 1-ին ստուգվել է արտահանված բանանի բեռնարկղը, որն ուղեւորվելու էր Ռուսաստան»,- տեղեկացվել ...
Կարդալ ավելին »Հայաստանը նոր ատոմակայան կառուցելու հարցում աշխատում է ԱՄՆ-ի հետ, գործընթացն առարկայական փուլ է մտել
Նոր ատոմակայան կառուցելու հետ կապված Հայաստանը մտել է առարկայան փուլ։ Այդ մասին հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ մասնակցելով «ՀՀ-Արևելյան գործընկերություն-ԵՄ․ մարտահրավերներն ու հնարավորությունները» խորագրով պանելային քննարկմանը։ «Նոր ատոմակայանի կառուցման հետ կապված մտել ենք շատ առարկայան փուլ։ Մենք հիմա ԱՄՆ-ի հետ քննարկում ենք իրավապայմանագրային դաշտը կարգավորելու հարցը՝ առանց դրա չենք կարող առաջ ընթանալ։ Այս պահին կարող եմ ասել, որ գնդակը ...
Կարդալ ավելին »Փոփոխություններ՝ սահմանամերձ բնակավայրերում բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրում
ՀՀ սահմանամերձ բնակավայրերում բնակարանային ապահովության պետական աջակցության 2022-2025 թթ․ ծրագրում կիրականացվեն մի շարք փոփոխություններ։ Այդ մասին տեղեկացնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ Ըստ այդմ՝ սահմանվել է ամուսինների գումարային տարիքի առավելագույն շեմ՝ 75 տարի․ տարիքային շեմը գերազանցելու դեպքում՝ պարտադիր է ունենալ առնվազն մեկ անչափահաս երեխա, ՀՀ քաղաքացիություն ունենալու պայմանը վերաբերում է շահառու ընտանիքի բոլոր անդամներին, շահառու կհամարվի նաև ամուսնուն (կնոջը) ...
Կարդալ ավելին »«Սևան ազգային պարկ»-ի Արեգունու տեղամասում կատարվել է 5 հեկտար անտառատունկ
«Սևան ազգային պարկ»-ի Արեգունու տեղամասում այս տարվա մայիսին կատարվել է 5 հեկտար անտառատունկ։ Ինչպես տեղեկացրեց «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Կարեն Մնացականյանը, տնկվել է բարդի, հացենի և դեղին ակացիա տեսակի շուրջ 10 հազար տնկի։ «Որպես տնկանյութ ենք օգտագործել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Մարտունու տեղամասի տնկարանի բարդիները, իսկ հացենու և դեղին ակացիայի դեպքում՝ բնական վերաճից ստացված տնկիները։ Անտառի խնամքն ու պահպանությունը ...
Կարդալ ավելին »Նավթի գները նվազել են․ 03-07-24
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 0.38%-ով և կազմել 83.20 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 0.15%-ով և կազմել 86.68 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...
Կարդալ ավելին »NYMEX. թանկարժեք մետաղների գներն աճել են․ 03-07-24
NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 0.24%-ով և կազմել 2340.90 դոլար, արծաթի գինն աճել է 1.15%-ով և կազմել 29.93 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 2.17%-ով և կազմել 1011.30 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...
Կարդալ ավելին »Ամերիկյան ինդեքսներն աճել են․ 03-07-24
ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.41%-ով և կազմել 39331.85 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.62%-ով և կազմել 5509.01 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.84%-ով և կազմել 18028.76 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ