Լուրեր

Բացվել է հիմնաժայռը․ պեղումներ՝ Երերույքի վաղմիջնադարյան տաճարում

Երերույքի վաղմիջնադարյան տաճարի բարեկարգման և ամրակայման ծրագրի շրջանակներում Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի (արշավախմբի պետ՝ Արման Նալբանդյան) և Լյումերի Լիոն 2 համալսարանի (ARCHÉORIENT laboratory, ծրագրի ղեկավար՝ Դանիել Մարտինես, Պատրիկ Տոնապետյան) հայ-ֆրանսիական համատեղ արշավախումբը՝ աջակցությամբ Շիրակի երկրագիտական թանգարանի, հետախուզական պեղումներ է իրականացրել Երերույքի վաղմիջնադարյան (4-5-րդ դդ․) տաճարի ներսում։ «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ փորված խուզահորերի տարածքում բացվել է հիմնաժայռը, ...

Կարդալ ավելին »

Թուրքմենստանն ու Իրանը գազային խոշոր պայմանագիր են կնքել

Աշխաբադում կայացել են թուրքմենական և իրանական կողմերի բանակցությունները, որոնց ընթացքում քննարկվել է գազի արդյունաբերության ոլորտում Թուրքմենստանի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, գրում է. «Թուրքմենստանի բիզնեսը» պորտալը: Հանդիպումների արդյունքում թուրքմենական և իրանական կողմերը պայմանագիր են կնքել տարեկան մինչև 10 միլիարդ խորանարդ մետր բնական գազի առքուվաճառքի համար, որը Թուրքմենստանից Իրաքի Հանրապետություն կմատակարարվի։ Իրանի Իսլամական Հանրապետության ...

Կարդալ ավելին »

«114 տեղեկատու»․ Տելեգրամ հարթակ՝ ԼՂ-ից տեղահանվածների համար

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Տելեգրամ հարթակում գործարկում է «114 տեղեկատու»-ն՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար:  Ինչպես տեղեկանում է ԱՍՀ նախարարության տարածած հաղորդագրությունից, այն հնարավորություն կտա ինքնաշխատ եղանակով արագ և հասցեական հաղորդակցություն ապահովել ԼՂ-ից տեղահանվածների հետ՝ տրամադրելով իրենց հուզող հարցերի պատասխանները․ ըստ անհրաժեշտության՝ քաղաքացիները կկարողանան կապ հաստատել նաև մասնագետների հետ։  ԼՂ-ից տեղահանվածները Տելեգրամում կարող են փնտրել 114 տեղեկատու (ԼՂ), ապա ընտրել հետաքրքրող ոլորտները ...

Կարդալ ավելին »

YouTube-ում կարելի է տեսանյութից հեռացնել հեղինակային իրավունքով պաշտպանված երգերը

YouTube Studio-ի Ease Song գործիքի թարմացումն այժմ թույլ է տալիս հեռացնել հեղինակային իրավունքով պաշտպանված երգերը տեսանյութերից: Միևնույն ժամանակ, այս գործառույթն ապահովում է, որ պահպանվեն ձայնի տվյալ ուղու վրա առկա մյուս հնչյունները, այդ թվում՝ ձայնային և աուդիո էֆեկտները: Նախկինում տեսանյութեր ստեղծողները կարող էին հեղինակային իրավունքի հետ կապված խնդիրները լուծել աուդիո ֆայլերը փոխարինելով YouTube-ի գրադարանի երգերով, կտրելով մի ամբողջ հատված կամ անջատելով ձայնը: Դրանից հետո ...

Կարդալ ավելին »

ԱԺ արտահերթ նիստ՝ հուլիսի 11-ին

Կառավարությունն որոշմամբ՝ հուլիսի 11-ին ԱԺ արտահերթ նստաշրջան գումարել: Օրակարգում ներառված հարցերի մի մասը համարվել է հրատապ, իսկ մյուս մասը 2-րդ ընթերցմամբ քննարկման համար նախատեսված նախագծեր են: Ազգային ժողովի հերթական նստաշրջանը ավարտվել է հունիսի 20-ին, իսկ հաջորդ նստաշրջանը մեկնարկելու է սեպտեմբերից: Արտահերթ նստաշրջան նախաձեռնելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ այս պահին առկա են օրենսդրական նախաձեռնություններ, որոնց քննարկումը նպատակահարմար է կազմակերպել ...

Կարդալ ավելին »

Եթե էլեկտրաէներգիայի ընդհատումները քաղաքում լինեն ամսական 10 անգամից ավելի, կվճարվի տույժ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանել է նոր կարգավորումներ, որոնք վերաբերում են էլեկտրաէներգիայի հաճախակի ընդհատումներին։ Մասնավորապես, սպառողի սպառման համակարգի էլեկտրամատակարարման պլանային և վթարային ընդհատումների գումարային  քանակը  մեկ ամսվա ընթացքում չպետք է գերազանցի՝ քաղաքային համայնքի վարչական տարածքի բնակավայրի սահմանում գտնվող սպառողների համար՝ 10 ընդհատումը, գյուղական համայնքի վարչական տարածքի բնակավայրի սահմանում գտնվող սպառողների և մնացած բոլոր այլ սպառողների համար՝ 15 ընդհատումը, Նշված չափաքանակները ...

Կարդալ ավելին »

42 սկսնակ կին գործարար ստացել է 1 մլն դրամ դրամաշնորհի հավաստագիրը և կնքել պայմանագրեր

Կայացել է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» նախաձեռնության շահառուներին հավաստագրեր հանձնելու արարողությունը։  Ինչպես տեղեկանում ենք հիմնադրամի տարածած հաղորդագրությունից, բոլոր 42 հաջողակներին հավաստագրերը հանձնել է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը։ Հանդիսավոր արարողությունից հետո կնքվել են նվիրաբերության պայմանագրեր և շահառուներից յուրաքանչյուրը ստացել է 1-ական մլն դրամ։ «Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, որովհետև այն, ...

Կարդալ ավելին »

ԱԺ նախագահը Երևանի քաղաքապետին առաջարկել է մայրաքաղաքում կանգնեցնել Մհեր Մկրտչյանի հուշարձանը

Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Երևանի քաղաքապետին  առաջարկել է մայրաքաղաքում կանգնեցնել Մհեր Մկրտչյանի հուշարձանը: Այդ մասին Ալեն Սիմոնյանը գրել է Տելեգրամի իր ալիքում:  «Այսօր հայ կինոյի եւ թատրոնի ամենաականավոր ներկայացուցիչներից մեկի՝ Մհեր Մկրտչյանի ծննդյան 94-ամյա հոբելյանն է։ Ինձ համար շատ զարմանալի է, որ մինչև օրս Հայաստանի մայրաքաղաքում առկա չէ համաժողովրդական սեր ու հարգանք վայելող արտիստի հուշարձանը։ Ուստի դիմել եմ ...

Կարդալ ավելին »

Քաղաքացուն ազատությունից ապօրինի զրկել են, ծեծի ու նվաստացման ենթարկել․ երկու անձ կալանավորվել է

Պարզվել են քաղաքացուն ազատությունից ապօրինի զրկելու, նրան ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքի էական մի շարք հանգամանքներ: «2024 թ. մայիսի 24-ին քաղաքացին հաղորդում է տվել այն մասին, որ իր երկու ծանոթները, գումարային պարտքի շուրջ ծագած վիճաբանությունից հետո, իր կամքին հակառակ, իրեն պահել են Երևան քաղաքի Տիտոգրադյան փողոցի բնակարաններից մեկում և ծեծի ենթարկել։ Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 192-րդ ...

Կարդալ ավելին »

Հուլիսի 7-ին «Խոսրովի անտառ» արգելոցը փակ կլինի այցելությունների համար

Հուլիսի 7-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցը փակ կլինի այցելությունների համար: Այս մասին տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից: «Հաշվի առնելով հանրապետության տարածքում հրդեհավտանգ ժամանակահատվածը և արգելոցի տարածքում առկա խիտ խոտածածկույթը՝ տեղեկացնում ենք, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 7-ին փակ կլինի: Հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրինությունը հորդորում է՝ պետական արգելոցի հարակից տարածքներում ...

Կարդալ ավելին »
ajax-loader