Լուրեր

Նորոգվում է Երնջատափ-Շողակն ճանապարհի մի հատվածը

Հիմնանորոգվում է Տ-1-62, /Հ-4/ – Երնջատափ – Շողակն ավտոճանապարհի կմ0+000-կմ3+400 հատվածը։ 3.4կմ երկարությամբ ճանապարհը գտնվում է Արագածոտնի մարզում և միմյանց է կապում Երնջատափ ու Շողակն բնակավայրերը։ Հողային աշխատանքներն ավարտական փուլում են։ Կառուցվում են մայթերը‚ տեղադրվել են ջրթող վաքերը‚ կատարվում են ճանապարհի կոնստրուկտիվ շերտերի տեղադրման աշխատանքները։ Որոշ հատվածներում իրականացվում է ասֆալտապատում։ Վերանորոգվում է նաև ճանապարհին առկա քայքայված կամուրջը։ Հիմնանորոգումը կատարվում է ...

Կարդալ ավելին »

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով մեկնում է Վաշինգտոն՝ կմասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթաժողովին

Հուլիսի 9-10-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վաշինգտոնում։ Այդ մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Նախարար Միրզոյանը կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը և կազմակերպության 75-ամյակին նվիրված հարակից միջոցառումներին։ Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ։

Կարդալ ավելին »

Մոտ 1000 հրեա Լիտվայից փոխհատուցում են պահանջել գույքի համար

Շուրջ  հազար հրեաներ դիմել են Լիտվային՝ պահանջելով փոխհատուցում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ իրենցից խլված անշարժ գույքի համար, որը չի կարող վերադարձվել։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտնել է BNS գործակալությունը։ «Լիտվայի կողմից ստեղծված «Բարի կամքի» հիմնադրամը ստացել է 951 դիմում՝ պետության և նացիստական ​​օկուպացիոն իշխանությունների անօրինական գործողությունների հետևանքով կորցրածի փոխհատուցման պահանջով», – ասվում է հաղորդագրության մեջ։ Դիմումները պետք է վերանայվեն ...

Կարդալ ավելին »

ՀՀ վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ

 Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը:   Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ նիստի ընթացքում քննարկվել են Զինված ուժերի ընթացիկ բարեփոխումների և միասնական կառավարման ավտոմատացված համակարգի, ինչպես նաև կենսաբանական անվտանգությանն առնչվող հարցեր:

Կարդալ ավելին »

Հայաստանի բասկետբոլի հավաքականները կպայքարեն Եվրոպայի առաջնություններում

Հայաստանի բասկետբոլի տարբեր տարիքային հավաքականները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնություններում: Կանանց Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականը հուլիսի 9-ից 14-ը Ջիբրալթարում կմասնակցի Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի հանդիպումներին: Ալբերտ Հարությունյանի գլխավորությամբ Ջիբրալթար են մեկնել հետևյալ խաղացողները՝  Սուսաննա Խաչատրյան, Ամելի Մարտիրոսյանս Քեշ, Լիլիթ Գևորկովա, Մարիամ Գրիգորյան,  Մարգարիտ Հարությունյան, Արենի Օհանյան, Սարինե Դերդերյան, Էմիլի Շաբանի, Ջիաննա Կեկլիկյան, Ավա Ղարիբ, Քելին Շաջանյան, Աննա Սիմոնյան: Կանանց Մ16 ...

Կարդալ ավելին »

ԿԳՄՍՆ-ի երաշխավորած ավելի քան 40 անուն նոր դասագիրք արդեն տպագրության փուլում է

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ընթացիկ տարում ընդհանուր առմամբ 66 անուն դասագրքի մրցույթ է հայտարարվել, որի արդյունքում ներկայացվել է շուրջ 110 դասագիրք: Այդ մասին հայտնեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ մանրամասնելով, որ այս տարի նոր դասագրքերի մրցույթներ են հայտարարվել 3-րդ, 6-րդ, 8-րդ դասարանների, ինչպես նաև 2-րդ, 5-րդ և 10-րդ դասարանների համար, որոնց մրցույթներն անցած տարի չէին կայացել: ...

Կարդալ ավելին »

Գրիգոր Լուսավորիչ փողոցում ավտոմեքենա է պայթել․ կա 2 տուժած

Այսօր՝ հուլիսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գրիգոր Լուսավորիչ փողոցում՝ «Դաբլթրի բայ Հիլթոն Երևան» հյուրանոցային համալիրի հարևանությամբ, ավտոմեքենայում պայթյուն է տեղի ունեցել և կան տուժածներ։ Նմանատիպ ահազանգ ստացվել է նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն: Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունը ...

Կարդալ ավելին »

Էկոնոմիկայի նախարարը հայ-ղազախական տնտեսական կապերի զարգացման համատեքստում կարևորել է «Խաղաղության խաչմերուկ»-ի գործարկումը

Հայաստանի Հանրապետության էկոնոմիայի նախարար Գևորգ Պապոյանն, անդրադառնալով հայ-ղազախական տնտեսական համագործակցությանն ու դրանց զարգացման հեռանկարներին, այդ հարցում կարևորել է երկու երկրների միջև տրանսպորտային, ենթակառուցվածքային զարգացումը՝ մատնանշելով նաև Երևանի նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը հնարավորություն կտա խորացնել տնտեսական կապերը բազմաթիվ երկրների, այդ թվում՝ Ղազախստանի հետ։ Գևորգ Պապոյանը նման կարծիք է հայտնել ղազախական «Կազինֆորմ» գործակալությանը տված հարցազրույցում՝ անդրադառնալով նաև հայ-ղազախական տնտեսական հարաբերությունների ներկա ...

Կարդալ ավելին »

Երևանում նախատեսվում է կառուցել հավաքովի կոնստրուկցիաներով նոր մարզադաշտ

Երևանում նախատեսվում է կառուցել հավաքովի կոնստրուկցիաներով նոր մարզադաշտ:  Այդ մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։   Ծրագիրը կյանքի կոչելու համար համայնքը գործակցում է միջազգային գործընկերների և խորհրդակցում ոլորտի մասնագետների հետ:  Միջազգային չափանիշներին համապատասխան նոր մարզադաշտը կունենա 1000-ից ավելի հանդիսատեսի հնարավորություն և հնարավորություն կտա անցկացնել տարբեր մարզաձևերի մարզումներ ու միջազգային խոշոր մրցաշարեր:

Կարդալ ավելին »

Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններում հաղթել է ձախակողմյան կոալիցիան

«Նոր ժողովրդական ճակատ» ձախ կուսակցությունների կոալիցիան հաղթել է Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում և Ազգային ժողովում ստացել 182 տեղ։ Այդ մասին հայտնում են ֆրանսիական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Ներքին գործերի նախարարության պաշտոնական տվյալները: Երկրորդ տեղն զբաղեցրել է նախագահ Էմանուել Մակրոնի «Միասին» կենտրոնամետ կոալիցիան (168 մանդատ), երրորդը՝ Մարին Լը Պենի և Ժորդան Բարդելլայի ծայրահեղ աջ «Ազգային միավորումը», որն ստացել է 143 մանդատ։  Ընտրություններին մասնակցությունը ...

Կարդալ ավելին »
ajax-loader