Երևանում օգոստոսի 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 20-22-ի երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի, 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 20-22-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 20-ին կբարձրանա ևս 3-5 աստիճանով:
Կարդալ ավելին »Լուրեր
ԵՄ-ն նոր պատժամիջոցներով կշարունակի ճնշել Ռուսաստանին
Եվրոպական երկրները կշարունակեն աջակցել Ուկրաինային և նոր պատժամիջոցներով ճնշում գործադրել Ռուսաստանի վրա։ Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Նիդեռլանդների վարչապետ Դիկ Շոֆը Ուկրաինայի վերաբերյալ «կամավորների կոալիցիայի» տեսակոնֆերանսից հետո։ «Մենք կշարունակենք համատեղ մշակել անվտանգության երաշխիքներ և անզիջում ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, այդ թվում՝ նոր, ավելի խիստ պատժամիջոցների նախապատրաստման միջոցով։ Նիդեռլանդները և եվրոպական երկրները կշարունակեն անփոփոխ աջակցություն ցուցաբերել Ուկրաինային», ...
Կարդալ ավելին »Ասիական ինդեքսներ․ 20/08/25
Ասիական ֆոնդային բորսաների օգոստոսի 20-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Ճապոնիայում NIKKEI ինդեքսը նվազել է 0.38%-ով և կազմել 43546.29 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսը նվազել է 0.14%-ով և կազմել 3116.63 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսը նվազել է 0.02%-ով և կազմել 3727.29 կետ, իսկ HANG SENG ինդեքսը նվազել է 0.21%-ով և կազմել 25122.90 կետ:
Կարդալ ավելին »Քաղցած թռչունը անտառային հրդեհ է առաջացրել
Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգում մի անսովոր միջադեպ է տեղի ունեցել, որը հետաքրքիր իրավիճակ է ստեղծել հրշեջների ու տեղացիների համար, գրում է Shepherd News-ը։ Ամեն ինչ սկսվել է նրանից, որ մի քաղցած ջրարծիվ՝ արծվի նման մի խոշոր գիշատիչ թռչուն, որոշել է ձուկ ուտել։ Կարծես թե վայրի բնության սովորական տեսարան է, բայց այս անգամ ամեն ինչ ընդհանրապես այլ ուղղությամբ գնաց։ Թռչունը մեծ ...
Կարդալ ավելին »Թաիլանդը զբոսաշրջիկներին թույլ կտա փոխարինել կրիպտոն բատով
Թաիլանդի կառավարությունը 2025 թվականի 4-րդ եռամսյակում կսկսի TouristDigipay ծրագիրը, որը հնարավորություն կտա օտարերկրյա զբոսաշրջիկներին փոխարկել կրիպտոակտիվները թաիլանդական բատով։ Ծրագիրը 18 ամիս կգործի փորձնական ռեժիմով: Թաիլանդի ֆինանսների նախարարի խոսքով՝ ծրագիրը նպատակ ունի հեշտացնել օտարերկրյա զբոսաշրջիկների կյանքը Թաիլանդում և առաջարկել նոր վճարային ձև։ Հիմնական պահանջն է, որ թվային ակտիվները չեն օգտագործվի ուղղակի ապրանքների ու ծառայությունների վճարման համար, միայն հնարավոր է փոխարկել բատերի ...
Կարդալ ավելին »Միջոց՝ «հավերժական քիմիական նյութերը» արևի լույսի օգնությամբ քայքայելու համար
Գիտնականները ստեղծել են վնասակար «հավերժական քիմիական նյութերը» քայքայելու նոր միջոց՝ արևի լույսով ակտիվացվող նյութի օգնությամբ։ Պերֆտորալկիլային և պոլիֆտորմեթիլային նյութերը (PFAS) հանդիպում են բազմաթիվ կենցաղային ապրանքներում՝ չկպչող ծածկույթով ամանեղենից մինչև կոսմետիկա, ատամի թել և ջրակայուն հագուստ։ Այս նյութերը կոչվում են «հավերժական», քանի որ քայքայվում են հազարավոր տարիների ընթացքում՝ կուտակվելով շրջակա միջավայրում և մարդու օրգանիզմում։ 1940-ականներից ի վեր PFAS-ն օգտագործվել է իր ...
Կարդալ ավելին »Հաստատվել են 9-րդ և 12-րդ դասարանների ավարտական և պետական ավարտական քննությունների վերաքննությունների օրերը
Գնահատման և թեստավորման կենտրոնը (ԳԹԿ) հաստատել է 9-րդ և 12-րդ դասարանների ավարտական և պետական ավարտական քննությունների վերաքննությունների օրերը։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ Վերաքննություններն անցկացվելու են հետևյալ ժամանակացույցով․ Օգոստոսի 21 · 9-րդ դասարան՝ «Հայոց լեզու», · 12-րդ դասարան՝ «Հայոց լեզու և հայ գրականություն», Օգոստոսի 22 · ...
Կարդալ ավելին »Գազայում հումանիտար աշխատողների սպանությունները հասել են ռեկորդի
Հումանիտար աշխատողների սպանություններն անցյալ տարի մոտ մեկ երրորդով աճել են՝ հասնելով գրեթե 400-ի, ինչը 1997 թվականից ի վեր գրանցված «ամենամահացու տարին» է։ Ինչպես փոխանցում է «Reuters»-ը, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Թոմ Ֆլետչերը՝ հավելելով, որ ՄԱԿ-ի և այլ տվյալների համաձայն՝ Գազայում հակամարտությունը շարունակում է բարձր մակարդակի հասցնել մարդասիրական անձնակազմի մահացության մակարդակը նաև 2025 թվականին։ Նրա ...
Կարդալ ավելին »Politico. Սպիտակ տունը նախատեսում է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի առաջնորդների հնարավոր հանդիպումը Բուդապեշտում
Սպիտակ տունը նախատեսում է Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հնարավոր եռակողմ հանդիպում Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում՝ որպես տասնամյակներ տևած պատերազմին վերջ դնելու բանակցությունների հաջորդ քայլ, գրում է Politico-ն՝ հղում անելով Դոնալդ Թրամփի վարչակազմին մոտ կանգնած աղբյուրներին: ԱՄՆ գաղտնի ծառայությունը պատրաստվում է գագաթնաժողովի կենտրոնական Եվրոպայի երկրում՝ վարչապետ Վիկտոր Օրբանի գլխավորությամբ, որը մտերիմ է նախագահ Դոնալդ Թրամփի հետ ամերիկացի առաջնորդի առաջին ժամկետից ...
Կարդալ ավելին »ԵՄ-ն 9%-ով ավելացրել է ռուսական գազի ներմուծումը
2025-ի հունվար-հունիս ամիսներին ԵՄ-ն Ռուսաստանից գազ է գնել ընդհանուրում 7.4 մլրդ եվրոյի չափով, ինչը 9.4%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Ռուսական հեղուկացված բնական գազի ներմուծումը կազմել է 4.5 մլրդ եվրո՝ նախորդ տարվա 3.5 մլրդ եվրոյի դիմաց: Խողովակաշարով գազի ներմուծումը 2.9 մլրդ եվրո է կազմել՝ նախորդ տարվա 3.3 մլրդ եվրոյի դիմաց: Հունիսին ԵՄ-ն գնել է ընդամենը 520 մլն եվրոյի ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ