Այսօր՝ օգոստոսի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Իրանական համարանիշներով կցորդիչով «Mercedes» մակնիշի բեռնատարը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 143 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է: Shamshyan.com-ը հաղորդում է, որ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Երթևեկությունը դարձել է միակողմանի:
Կարդալ ավելին »Լուրեր
Wildberries-ին փոխարինելու է եկել «ՌՎԲ» ընկերությունը
«Վայլդբերիզ» (Wildberries) ընկերությունն այսօրվանից անվանվելու է «ՌՎԲ» ՍՊԸ։ Դա Wildberries-ի եւ Ռուսաստանում արտաքին գովազդի խոշոր օպերատորի՝ Russ խմբի համատեղ ձեռնարկությունն է, որն ստանձնել է պարտավորությունները գործընկերների եւ հաճախորդների առջեւ, վկայում է Wildberries-ի մամուլի ծառայության հաղորդումը։ Փոփոխություններն օֆերտներում ուժի մեջ են մտել օգոստոսի 5-ին։ Նշվել է, որ գորընկերները եւ հաճախորդները նախապես տեղեկացվել են իրավաբանական անձի փոփոխության մասին, իսկ Wildberries-ի ամենօրյա աշխատանքում ...
Կարդալ ավելին »«Գլոբբինգի» նկատմամբ նշանակել է մոտ 53 մլն դրամի տուգանք․ ՄՊՀ
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը պատասխանատվության միջոց է կիրառել «Գլոբալ Շիփփինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ՝ հասարակության մոլորեցման դրսևորումներով անբարեխիղճ մրցակցության համար։ Մասնավորապես, Հանձնաժողովն արձանագրել է, որ Չինաստանից ՀՀ օդային առաքումների համար «5-10 աշխատանքային օր» ժամկետ հայտարարելու պարագայում 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի ապրիլի 25-ն ընկած ժամանակահատվածում Չինաստանից ՀՀ իրականացված օդային առաքումների ընդհանուր թվի առնվազն 26%-ն առաքվել է հայտարարված տասնօրյա առավելագույն ...
Կարդալ ավելին »Իսրայելը պատրաստվում է առաջինը հարվածել Իրանին Թեհրանի սպառնալիքի պատճառով
Իսրայելը դիտարկում է Իրանին առաջինը հարվածելու հնարավորությունը, որը կարող է գրոհել իսրայելական տարածքը դրոններով եւ հրթիռներով ՀԱՄԱՍ-ի քաղաքական ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունից հետո։ Այս հարցը քննարկվել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի եւ բանակի ու հատուկ ծառայությունների ղեկավարության օգոստոսի 4-ին անցկացված խորհրդակցությունում, Ynet պորտալին պատմել են իրազեկ աղբյուրները։ Խորհրդակցությանը ներկա էին պաշտպանության նախարար Յոավ Գալանտը, Գլխավոր շտաբի պետ Գերցի Հալեւին, «Մոսադ» հետախուզության ղեկավար ...
Կարդալ ավելին »Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ զորավարժություններին
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) «Կոբալտ-2024» զորավարժությունները ռուսական գվարդիայի ղեկավարությամբ կանցկացվեն օգոստոսի 14-16-ը՝ Նովոսիբիրսկում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի գվարդիայի մամուլի ծառայությունը։ Լրատվամիջոցը փոխանցել է, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ զորավարժություններին։ Գերատեսչությունում նշել են, որ միջոցառմանը կմասնակցեն Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչներ։
Կարդալ ավելին »Իրանը հայտնել է, որ Իսրայելը պետք է գիտակցի իր գործողությունների հետեւանքները
Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին նախազգուշացրել է, որ Իսրայելը պատասխանատվություն կկրի Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության համար։ «Իսրայելը պետք է վճռական եւ դաժան պատասխան ստանա, որպեսզի գիտակցի, որ [դաժան] պահվածքը անվտանգության ոլորտում ծանր հետեւանքներ կունենա»,- Իրանի ԱԳՆ-ն մեջբերել է Բաղերի Քանիի խոսքերը Հորդանանի վարչապետ եւ արտաքին գործերի նախարար Այման աս-Սաֆադիի հետ Թեհրանում ունեցած ...
Կարդալ ավելին »Հետևեք ձեր գանձերին․ ոսկին՝ բլոկչեյնում․
Ցանկացած տնտեսական իրավիճակում ոսկին եղել և մնում է ամենապահանջված ներդրումներից մեկը՝ ապահովագրելով ներդրողների դրամական միջոցերը արժեզրկումից, գնաճից և շուկայի փլուզումից: Ոսկու գինը բարձրացավ Dot-com ճգնաժամի, ֆինանսական ճգնաժամի և COVID-19 համաճարակի ժամանակ, վերջին հարյուն տարում աճելով 1000%-ով: Այս հոդվածում մենք կդիտարկենք ոսկին տնօրինելու տարբեր եղանակներ, կբացատրենք, թե ինչպես են ձևավորվում խորհրդանշական թանկարժեք մետաղների արժեքը Web3-ում և կուսումնասիրենք բարձր կապիտալիզացիայով առավել «փայլուն» ...
Կարդալ ավելին »Brent նավթը էժանացել է․ մեկ բարելը՝ 76,4 դոլար
Նավթի էտալոնային տեսակի գինը չափավոր իջնում է երկուշաբթի առավոտյան՝ չորրորդ շաբաթն անընդմեջ գնի իջեցումից հետո։ Brent մակնիշի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures բորսայում կազմում է մեկ բարելը 76,43 դոլար, ինչը 0,38 դոլարով (0,49 տոկոս) ավելի ցածր է, քան նախորդ աճուրդների փակման ժամանակ։ Անցած աճուրդների տվյալներով՝ այդ պայմանագրերն էժանացել են 2,71 դոլարով (3,4 տոկոս)՝ մեկ բարելը 76,81 դոլար։ WTI ...
Կարդալ ավելին »Իրանում սպառնացել են ոչնչացնել Նեթանյահուին՝ ի պատասխան Հանիեի սպանության
Իրանի Մեջլիսի (խորհրդարան) անդամ Մոհամադ Կասիմ Օսմանին սպառնացել է ոչնչացնել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ ի պատասխան Թեհրանում ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության։ «Հուսով եմ, որ կիրականացվի եւս մեկ «Ճշմարիտ խոստում» գործողություն (իրանական հրթիռների եւ անօդաչուների զանգվածային հարված Իսրայելի տարածքին ապրիլի 13-ին)՝ որպես արյան վրեժ Իսմայիլ Հանիեի համար։ Մենք ավելի քչին համաձայն չենք, քան Նեթանյահուի մահն է»,- խորհրդարանում ...
Կարդալ ավելին »Փարիզ-2024. ֆուտբոլի մրցաշարի կիսաեզրափակիչի ժամանակացույցը
Փարիզի Օլիմպիական խաղերում օգոստոսի 5-ին տեղի կունենան ֆուտբոլի տղամարդկանց կիսաեզրափակիչի հանդիպումները։ Մարսելում կմրցեն Մարոկկոյի եւ Իսպանիայի հավաքականները, Լիոնում՝ Ֆրանսիայի եւ Եգիպտոսի հավաքականները։ Փարիզ-2024, Օլիմպիական խաղեր Օգոստոսի 5 Ֆուտբոլ, տղամարդիկ, կիսաեզրափակիչ Մարոկկո – Իսպանիա՝ 20:00 (Երեւանի ժամանակ) Ֆրանսիա – Եգիպտոս՝ 23:00 Օգոստոսի 6 Կանայք, կիսաեզրափակիչ ԱՄՆ – Գերմանիա՝ 20:00 Բրազիլիա – Իսպանիա՝ 23:00
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ