Լուրեր

Մեկնարկեցինք Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի կառուցումը. Ավինյան (վիդեո)

Մեկնարկեցինք Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության նոր մարզադպրոցի կառուցման աշխատանքները։ Այդ մասին իր Ֆեյսբուքի էջի «Սթորի» բաժնում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նոր մարզադպրոցը կդառնա շուրջ 300 պատանի և երիտասարդ մարզիկների պատրաստման ժամանակակից՝ միջազգային չափանիշներին համապատասխանող կենտրոն»,- գրել է նա և կից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեսանյութ հրապարակել։ Մանրամասները՝ այստեղ:

Կարդալ ավելին »

3.9% գնաճ․ ազդեցությունը եկամտի և կենսամակարդակի վրա

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն`  2025 թվականի հունիսին, 2024թ․ հունիսի նկատմամբ Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է 3.9% գնաճ։ Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները  աճել են 6.2%-ով։ Մասնավորապես՝  հացը թանկացել է 3.9%-ով, կարագը՝ 14%-ով, մակարոնեղենը՝ 5.3%-ով, մսամթերքը՝ 1.6%-ով, մրգերը՝ 3.7%-ով, բանջարեղենը՝ 25%-ով, իսկ կարտոֆիլի՝ 67.3%- ով։ Միևնույն ժամանակ, որոշ ապրանքների գներ նվազել են. պանրի և կաթնաշոռի գները` 1.5%-ով, իսկ ձվինը՝ 6.2%-ով։ ...

Կարդալ ավելին »

Արցախցիների` ՀՀ քաղաքացիության դիմումներն ընդունվում են ավելի քան 40 հասցեում

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիության ստացման դիմումներն ընդունվում են Ծառայության ավելի քան 40 հասցեում.  մարզերում՝ բոլոր ստորաբաժանումներում, Երևանում՝ Զաքյան 3 հասցեում գործող բաժնում, Ծառայության գլխամասային գրասենյակում, ՆԳՆ սպասարկման գրասենյակներում՝ շրջիկ ձևաչափով։  Այd մասին տեղեկացրել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը:  2025 թվականի սեպտեմբերի 1-ից ԼՂ-ից բռնի տեղահանված և ժամանակավոր պաշտպանություն ստացած անձինք ազատվում են պետական ...

Կարդալ ավելին »

Եմենում իսրայելական ավիահարվածներից զոհերի և վիրավորների թիվն աճել է

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Եմենի մայրաքաղաք Սանային, ինչի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի, իսկ վիրավորներինը՝ 86-ի, հայտնում է Al Jazeera-ն։ Հուսիների հետ կապված «Al Masirah» հեռուստաընկերությունը հաղորդել է, որ կիրակի օրը հարձակման թիրախ են դարձել Սանայում գտնվող նավթային օբյեկտը և էլեկտրակայանը: Իսրայելը նաև հայտարարել է, որ թիրախը Եմենի մայրաքաղաքում գտնվող նախագահական պալատն է եղել, որն, ըստ Իսրայելի, գտնվել է «ռազմական ...

Կարդալ ավելին »

Բարձր ենք գնահատում մեր երկու պետությունների միջև առկա բարեկա­մական հարաբերությունները․ Փաշինյանը՝ Ուրուգվայի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նախագահ Ժամանդու Օրսիին ազգային տոնի՝ Անկախության օրվա առիթով: Ուղերձում ասված է. «Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ուրուգվայի Արևելյան Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ՝ խաղաղության և բարգավաճման մաղթանքներ հղելով բարեկամ Ուրուգվային և ուրուգվայցի ժողովրդին: Բարձր ենք գնահատում մեր երկու պետությունների միջև առկա բարեկա­մական հարաբերությունները, որոնք հիմնված ...

Կարդալ ավելին »

Սյունիքի գյուղերում տասնամյակներով տուն չի կառուցվել, այժմ թաղամասեր են ծնվում. Խաչատրյան (video)

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ Սյունիք կատարած այցից: Նա խմբակցության մի խումբ այլ պատգամավորների, Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի և այլոց ուղեկցությամբ Գորիսի համայնքներում ծանոթացել է նոր կառուցվող բնակարանների շինաշխատանքների ընթացքին: «Կառավարության կողմից 16 միլիոն դրամի չափով աջակցության ծրագրով վերջին երկու տարում սահմանամերձ գյուղերում կառուցվել են հարյուրավոր տներ: Այս ծրագրով Գորիս համայնքի Քարահունջ գյուղում ...

Կարդալ ավելին »

Եվս մեկ՝ ավելի քան 20 հազար հանդիսատեսով համերգ Հայաստանում․ վարչապետը՝ Արտաշատի Ֆեստիվառի մասին

Եւս մեկ ավելի քան 20 հազար հանդիսատեսով համերգ Հայաստանում։ Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Իսկ թե ինչ է սպասվում առջեւում՝ կարդացեք ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գրառման մեջ»,-գրել է Փաշինյանը։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, հրապարակելով Արտաշատի Ֆեստիվառից լուսանկար, գրել է․ «Արտաշատն է՝ երեկվա Ֆեստիվառին, ավելի քան 20 հազար հանդիսատեսով։ Բոլորին սպասելու ենք սեպտեմբերի 13–ին Հրազդանում և սեպտեմբերի 21-ին՝ ...

Կարդալ ավելին »

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության` շաբաթվա աշխատանքը ենթակա կառույցներում

Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է իր ենթակա կառույցներում անցած աշխատանքային շաբաթվա ընթացքում իրականացված աշխատանքը:  ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայություն Որսաշրջանի բացման կապակցությամբ Էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության Հրազդանի տեղամասի ծառայողներն իրականացնում են խստացված հսկողություն՝ իրենց ծառայությունը կատարելով պատշաճ և հետևողական կերպով։ Ստուգվում են որսի թույլտվությունները, ինչպես նաև դրանց համապատասխանությունը սահմանված օրինական և իրավական պահանջներին։  «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ Շարունակվում են ...

Կարդալ ավելին »

Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 60 մլն դրամը. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվում է ոսկու ներմուծմամբ և վաճառքով զբաղվող ընկերության կողմից հարկվող շահույթի թերհայտարարագրում կատարելու եղանակով վճարվելիք շահութահարկի գումարը նվազեցնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: ՔԿ–ից հայտնում են, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 60 մլն ՀՀ դրամը։ Քրեական վարույթի նախաքննությունը ...

Կարդալ ավելին »

ԿԳՄՍ նախարարությունը գործարկել է միասնական հեռախոսային նոր համակարգ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը գործարկել է հեռախոսային ավտոմատացված միասնական նոր համակարգ: Այդ մասին հայտնում են նախարարությունից։ «Զանգահարելով 010 599 699 հեռախոսահամարին և ընտրացանկերի օգնությամբ հետևելով ձայնային հրահանգներին՝ զանգահարող քաղաքացին կարող է ընտրել նախարարության գործառույթներին առնչվող այն ոլորտը, որին վերաբերում է հարցը կամ հավաքել ներքին հեռախոսահամարը: Ձայնային հրահանգին հետևելով և կատարելով համապատասխան ընտրությունը՝ համակարգը զանգը կուղղորդի նախարարության ոլորտային ...

Կարդալ ավելին »
ajax-loader