ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ պաշտոնապես մեկնարկել է Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական 12-րդ փառատոնը։ Այս տարի միջոցառումները կիրականացվեն Կոտայքի մարզում և Երևանում։ Փառատոնի մեկնարկին ընդառաջ, Լոռու մարզում կազմակերպվեց ներառական մշակութային ճամբար, որը միտված է խոցելի խմբերի երեխաների ստեղծագործական ներուժի բացահայտմանը և մշակութային ինտեգրմանը։ Փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը ...
Կարդալ ավելին »Լուրեր
Սպասվում է շոգ, չոր եղանակ
Oգոստոսի 26-30-ին ողջ հանրապետությունում, այդ թվում մայրաքաղաք Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Այդ մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից: Երևանում օգոստոսի 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 26-29-ի երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 26-29-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում ...
Կարդալ ավելին »Լոռու և Արագածոտնի մի շարք բնակավայրերում և Ֆանտանում գազամատակարարման պլանային անջատումներ են
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 26-ին` ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի` Սպիտակ քաղաքի, Լեռնանցք, Ջրաշեն, Լեռնավան, Սարամեջ բնակավայրերի գազասպառողների, Արագածոտնի մարզի` Ապարան քաղաքի, Կայք, Լուսագյուղ, Սարալանջ, Ծաղկահովիտ, Վարդաբլուր, Վարդենիս, Չքնաղ, Ծիլքար, Նիգավան, Կանիաշիր (Սանգյառ), Երնջատափ, Ափնա, Արայի, Վարդենուտ, Ռյա Թազա, Լեռնապար, Գեղարոտ, Շենավան, Հարթավան, Արագած, Քուչակ, Ծաղկաշեն, Նորաշեն, Ալագյազ, Սադունց, Սիփան, ...
Կարդալ ավելին »Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի
Երևանի հեռուստաաշտարակի գեղազարդ լուսավորման նոր համակարգի մոնտաժային աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 26-ին՝ ժամը` 06։00-10։00-ը ընկած ժամանակահատվածում, Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը կդադարեցվի: Այդ մասին տեղեկացնում են «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունից:
Կարդալ ավելին »Իրանը հույս ունի` շուտով ռուսական գազի մատակարարումներ կսկսվեն Ադրբեջանի միջոցով
Իրանը հույս ունի, որ մոտ ապագայում կկարողանա ռուսական գազի մատակարարումներ սկսել Ադրբեջանի միջոցով, «Գազպրոմի» հետ կապված գրեթե բոլոր հարցերն արդեն լուծված են։ Այս մասին TASS-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանում Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին։ «Մենք հույս ունենք, որ դա տեղի կունենա մոտ ապագայում։ Մենք այժմ բանակցություններ ենք վարում «Գազպրոմի» հետ և գրեթե բոլոր հարցերն արդեն լուծված են։ Բայց մենք պետք ...
Կարդալ ավելին »Ֆուտբոլ․ օրվա խաղերը
Ֆուտբոլի Անգլիայի, Իտալիայի եւ Իսպանիայի առաջնություններում օգոստոսի 25-ին կավարտվեն տուրերի հանդիպումները։ Անգլիայի առաջնություն, երկրորդ տուր «Նյուքասլ Յունայթեդ» – «Լիվերպուլ»՝ 23:00 (Երեւանի ժամանակ) Իտալիայի առաջնություն, առաջին տուր «Ուդինեզե» – «Վերոնա»՝ 20:30 «Ինտեր» – «Տորինո»՝ 22:45 Իսպանիայի առաջնություն, երկրորդ տուր «Աթլետիկ Բիլբաո» – «Ռայո Վալիեկանո»՝ 21:30 «Սեւիլիա» – «Խետաֆե»՝ 23:30
Կարդալ ավելին »Սյունիքում կասեցվել են կաթնամթերքի արտադրամասի գործառույթները
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Մանվել Ամիրխանյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Սյունիքի մարզ, գ․ Բռնակոթ), որտեղ կատարել են ապրանքատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր փորձաքննության։ Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների «Պանիր «Լոռի», «Պանիր «Չանախ» և «Մածուն» արտադրատեսակները չեն համապատասխանել տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին։ Ի մասնավորի՝ պանիր «Լոռի» և պանիր «Չանախ« (արտ․՝ 14․08․2025)արտադրատեսակները ԱՑԽՄ (աղիքային ...
Կարդալ ավելին »ՄԻՊ աջակցությամբ ԼՂ-ից տեղահանված անձինք ստացել են մեկ տարվա չվճարված կենսաթոշակները
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց լիազորված ներկայացուցիչը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը՝ անձանց մեկ տարվա կենսաթոշակը ստանալու հարցով։ Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից: Մասնավորապես հայտնել է, որ տեղահանվելուց հետո անձինք բնակություն են հաստատել Հայաստանի մարզերից մեկում և նույն տարվա ընթացքում դիմել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն՝ կենսաթոշակ նշանակելու նպատակով։ Սակայն ...
Կարդալ ավելին »Տնտեսական ակտիվությունն աճել է 9,1%-ով. Պապոյան
Այս տարվա հուլիսին տնտեսական ակտիվությունը աճել է 9,1%-ով՝ նախորդ տարվա հուլիսի նկատմամբ: Այդ մասին գրել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: «Այս տարվա հուլիսին տնտեսական ակտիվությունը աճել է 9,1%-ով՝ նախորդ տարվա հուլիսի նկատմամբ, այդ թվում. շինարարությունն աճել է 26,1%-ով, ծառայություններն աճել են 11,1%-ով, արդյունաբերությունն աճել է 4,2%-ով, առևտուրն աճել է 3,8%-ով»:
Կարդալ ավելին »Թերակատարվել են թե՛ ընթացիկ, թե՛ կապիտալ ծախսերը. «Լույս» հիմնադրամ
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է 2025թ. առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվությունը։ ՀՀ տնտեսական ակտիվությունը տարեսկզբի զգալի դանդաղումից հետո մարտ ամսից սկսել է կրկին արագանալ՝ հիմնականում պայմանավորված մի կողմից՝ արդյունաբերության անկման տեմպի մեղմմամբ՝ բազայի էֆեկտի հաշվին, մյուս կողմից՝ այնպիսի «ոչ արտահանելի» ճյուղերի աճով, ինչպիսիք են ծառայություններն ու շինարարությունը։ Տնտեսական ակտիվության աճին արդյունաբերության ճյուղի նպաստումը բացասական է՝ -2.1 տոկոսային կետ, նախորդ ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ