Լուրեր

Սուրեն Պապիկյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի պաշտպանության նախարարին

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 21-ին ՊՆ վարչական համալիրում ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիին: ՊՆ-ից հայտնում են, որ վարչական համալիրում տեղի է ունեցել Իրակլի Չիկովանիի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ։ Հնչել են Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական օրհներգերը:

Կարդալ ավելին »

Հայաստանը Լեհաստանին է հանձնել առանձնապես խոշոր չափերի կողոպուտ կատարելու մեջ մեղադրվող անձին

Առանձնապես խոշոր չափերի կողոպուտ կատարելու մեջ մեղադրվող անձը հանձնվել է Լեհաստանի Հանրապետության իրավասու մարմիններին: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը:  «Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Լեհաստանի Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. առանձնապես խոշոր չափերի կողոպուտ կատարելու մեջ մեղադրվող՝ հետախուզման մեջ գտնվող Ի.Շ.-ն հանձնվել է Լեհաստանի իրավասու մարմիններին»,- նշված է հաղորդագրության մեջ: 

Կարդալ ավելին »

Հայաստանի ֆուտբոլի Մ-17 տարեկանների թիմը սկսում է նախապատրաստվել Եվրոպայի առաջնության ընտրական փուլին

Հայաստանի ֆուտբոլի Մ-17 տարեկանների հավաքականը  հոկտեմբերի 23-26-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ Ակադեմիայում: Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:  Հոկտեմբերի 27-ին ընտրանին կմեկնի Կիպրոս՝ մասնակցելու ՈւԵՖԱ Եվրոպայի Մ-17 տարեկանների առաջնության առաջին փուլին: Ալեքսանդր Պետրոսյանը հավաքական է հրավիրել հետևյալ խաղացողներին  Դարպասապահներ Սամսոն Հակոբյան – «Փյունիկ-09» Նարեկ Նազարեթյան – «Ուրարտու-09-1» Պաշտպաններ Բորիս Ավանեսյան – «Ակադեմիա-09»   Քոլին Մուլինս – «ԼԱ ...

Կարդալ ավելին »

Կապանի ԼՀԿ-ն պատասխանատու գործընկերոջ և վստահելի գործատուի համբավ է ձեռք բերել․ Սյունիքի մարզպետ

Կապանի ԼՀԿ- ի կառավարման խորհրդի նախագահ Սասուն Ավետիսյանը, գլխավոր տնօրեն Դավիթ Դանիելյանը և ընկերության ղեկավար կազմը ընդունեցին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին և մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներին։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին ընկերության գործունեության ռազմավարությանն առնչվող մի շարք առանցքային հարցեր։ Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նշեց հանքարդյունաբերության կարևորությունը մարզի համար` ընդգծելով հատկապես փաստը, որ Կապանի լեռնահարստացման կոմբինատը Սասուն Ավետիսյանի ղեկավարության ընթացքում հասցրել է ձեռք բերել այնպիսի ...

Կարդալ ավելին »

Մեծ Բրիտանիան պատրաստ է 135 միլիոն դոլար հատկացնել Ուկրաինայում զորքերի տեղակայման համար

Մեծ Բրիտանիան չի հրաժարվում Ուկրաինա զորքեր ուղարկելու գաղափարից մարտական գործողությունների դադարեցումից հետո։ Զորակազմի տեղակայման արժեքը գնահատվում է ավելի քան 100 միլիոն ֆունտ (135 միլիոն դոլար)։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարար Ջոն Հիլին։ «Խաղաղությունը հնարավոր է։ Եթե (ԱՄՆ) նախագահ Թրամփը կարողանա հասնել խաղաղության, ապա մենք պատրաստ կլինենք օգնել երաշխավորելու այդ խաղաղությունը երկարատև ժամկետով։ Դա մեզնից ...

Կարդալ ավելին »

Dacia Spring․ Եվրոպայի ամենաէժան էլեկտրաքարն ունի նոր մարտկոց և ավելի հզոր‌ է

Էլեկտրական հեթչբեքը՝ Dacia Spring-ը չորս տարվա ընթացքում չորրորդ անգամ է թարմացվել։ Այժմ այն ունի LFP տիպի մարտկոց, մինչև 100 ձիաուժ հզորություն և արագացված լիցքավորում՝ նույն՝ 16.900 եվրոյից սկսվող գնով։ Dacia Spring-ը, որը համարվում է Եվրոպայի ամենաէժան նոր էլեկտրամեքենան, կրկին թարմացվել է՝ ընդամենը մեկ տարի անց 2024 թվականի մեծ ռեստայլինգից հետո։ Գլխավոր փոփոխությունն է նոր լիթիում-երկաթ-ֆոսֆատային (LFP) մարտկոցը։ Այն տեղադրված է ...

Կարդալ ավելին »

Ջոն Հոբսի մրցանակ՝ 2026-ին Հայաստանում կայանալիք COP17 համաժողովին

2025 թվականի հոկտեմբերին Ծաղկաձորում կայացած «Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2025» համաժողովի ընթացքում հայտարարվել է կենսաբազմազանության զարգացման և պահպանման գործում մեծ ավանդ ունեցող միջազգային փորձոգետ Ջոն Հոբսի մրցանակի սահմանման մասին: Մրցանակի ներկայացման մանրամասները կհրապարակվեն 2025 թվականի հոկտեմբերին: 2025-2026 թթ. իրականացված ծրագրերը կարող են հավակնել Ջոն Հոբսի մրցանակին․ Հոբսը Հայաստանի բարեկամն էր և համաշխարհային ճանաչում ունեցող փորձագետ, որը հավատում էր պատասխանատու և կայուն ...

Կարդալ ավելին »

Հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան ՏԿԵՆ-ում քննարկել է CRIRSCO-ին միանալու հարցը

Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում անցկացրեց աշխատանքային խմբի նիստ։ Քննարկվեցին CRIRSCO ստանդարտնեերին Հայաստանի անցման հնարավոր տարբերակները։ Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ Վարդան Ջհանյանը նշեց, որ ներկայում կառավարությունը քննարկում է «Օգտակար հանածոների պաշարների միջազգայն հաշվետվողականության ստանդարտների կոմիտեի»՝ CRIRSCO, չափանիշներին անցնելու հարցը։ CRIRSCO-ն մշակում և խթանում է երկրաբանահետախուզական աշխատանքների արդյունքների, ինչպես նաև պինդ օգտակար հանածոների պաշարների ...

Կարդալ ավելին »

Samsung-ի օպերացիոն շահույթը հասել է առավելագույնին

Ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում Samsung Electronics-ի օպերացիոն շահույթն ավելացել է 32%-ով՝ համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ՝ հասնելով 12.1 տրիլիոն վոնի (8.48 միլիարդ դոլարի): Այս մասին նշվում է ընկերության նախնական հաշվետվությունում։ Ցուցանիշը կրկնակի գերազանցում է նախորդ եռամսյակի արդյունքը և ամենաբարձրն է՝ 2022 թվականի երկրորդ եռամսյակից ի վեր։ Samsung-ի եռամսյակային եկամուտն աճել է 8.7%-ով՝ հասնելով ռեկորդային 86 տրիլիոն վոնի։ FactSet-ի հարցված ...

Կարդալ ավելին »

Manifesto․ ապագայի սուպերքարը՝ Lamborghini-ից

Lamborghini ընկերությունը ներկայացրել է Manifesto դիզայն-կոնցեպտը, որը ցույց է տալիս բրենդի ապագա ոճային ուղղությունը։ Նախագիծը նվիրված է Lamborghini Centro Stile սեփական դիզայն-ստուդիայի 20-ամյակին։ Պատկերները հրապարակել է ընկերության դիզայնի տնօրեն Միտյա Բորկերտը։ Կոնցեպտը զարգացնում է իտալական բրենդի ներկայիս ոճը՝ պահպանելով նրա ճանաչելի գծերը՝ սուր «շնաձկան քիթը» առջևում և Y-աձև լուսային տարրեր։ Որոշ անկյուններից ավտոմեքենան հիշեցնում է Hot Wheels խաղալիքային մոդել, սակայն ...

Կարդալ ավելին »
ajax-loader