Լուրեր

Կարեն Խաչանովն առաջին հաղթանակն է տոնել ԱՄՆ բաց առաջնությունում

Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց ՄԱՆ բաց առաջնությունում: Նյու Յորքում ընթացող ԱՄՆ բաց առաջնության տղամարդկանց մենախաղի մեկնարկում Խաչանովի մրցակիցն աշխարհի 104-րդ ռակետ, ԱՄՆ ներկայացուցիչ Նիշեշ Բասավարեդին էր: Ավելի քան 3 ժամ տևած մրցախաղում Խաչանովը հաղթեց 4 սեթերից հետո` 6:7 (5:7), 6:3, 7:5, 6:2 հաշվով:  Թենիսի ԱՄՆ բաց առաջնությունն անցկացվում է 1881 թվականից: Մրցաշարի տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը ...

Կարդալ ավելին »

Գյումրու «Շիրակ» օդանավակայանից չվերթեր կիրականացվեն դեպի Կիպրոս

«Wizz Air» ավիաընկերությունը հայտարարում է նոր ուղղությամբ չվերթերի մեկնարկի մասին՝ Գյումրի-Լառնակա։   Ինչպես հայտնել են ավիաընկերությունից, սեպտեմբերի 30-ից սկսած չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին մինչև հոկտեմբերի 25-ը, իսկ հոկտեմբերի 30-ից սկսած՝ հինգշաբթի և կիրակի օրերին։ Տոմսերն արդեն հասանելի են wizzair.com կայքում և WIZZ բջջային հավելվածում, արժեքը՝ սկսած €14.99-ից։  Նոր ուղղությունը կգործարկվի «Շիրակ» օդանավակայանից՝ Հայաստանի երկրորդ ամենամեծ ...

Կարդալ ավելին »

«Զվարթնոց»–ում հայտնաբերվել է Տաջիկստանի իրավապահների կողմից հետախուզվող 35–ամյա տղամարդը

Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողներն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 23-ին օդանավակայանում ձերբակալել են օտարերկրացի 35-ամյա տղամարդու։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից: Նա 2024 թվականի մայիսի 1-ից Տաջիկստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր կեղծ կամ ժամկետանց դեղերի անօրինական ներմուծման մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը։

Կարդալ ավելին »

Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել Վաչե Շարաֆյանի և Վասգեն Բրուտյանի «Է» միստերիա-օրատորիայի ներկայացմանը

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Կասկադ համալիրում տեղի է ունեցել «Է» խորագիրը կրող միստերիա-օրատորիայի երրորդ ներկայացումը:   մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։  Միջոցառմանը ներկա է եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:  Ստեղծագործությունը հեղինակել են կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը և Վասգեն Բրուտյանը։ Օրատորիա-միստերիան ներկայացվում է Հայաստանի տարբեր տեսարժան վայրերում՝ ...

Կարդալ ավելին »

Բացահայտվել են ՆԳՆ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու դեպքեր․ Հակակոռուպցիոն կոմիտե

Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ ՀՀ ներքին գործերի նախարարության տնտեսական վարչության երկու աշխատակիցներ նախնական համաձայնությամբ՝ խմբի կազմում, իրենց ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, առևտրային կազմակերպության տնօրենի օգտին հովանավորչության և ապօրինի գործողության համար ստացել են կաշառք։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։  Մասնավորապես․ նախաքննությամբ պարզվել է, որ ...

Կարդալ ավելին »

Արկոյի «Հետքը». ցուցահանդես՝ նվիրված Արկադի Բաղդասարյանի ծննդյան 80-ամյակին

Հայաստանի նկարիչների միությունում տեղի է ունեցել Արկադի Բաղդասարյանի (Արկո) ծննդյան 80-ամյակին նվիրված «Հետք» խորագրով ցուցահանդեսի բացումը: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։  Ցուցահանդեսին ներկա է եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նախարարը Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանի ուղեկցությամբ շրջել է ցուցասրահում, ծանոթացել ներկայացված շուրջ 50 աշխատանքներին, որոնք բացահայտում են արվեստագետի ստեղծագործական ամբողջ ճանապարհը՝ վաղ ...

Կարդալ ավելին »

ԵՄ-ում վստահ են, որ ստանալու են Հունգարիայի և Սլովակիայի աջակցությունը ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների հարցում

ԵՄ-ում վստահ են, որ կկարողանան ճնշում գործադրել Հունգարիայի և Սլովակիայի վրա՝ ապահովելու նրանց աջակցությունը ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթի ընդունմանը: Այդ մասին գրել է Politico-ն՝ հղում անելով եվրոպացի դիվանագետներին։ Ավելի վաղ Սլովակիան և Հունգարիան խոչընդոտել էին հակառուսական պատժամիջոցների 18-րդ փաթեթի հաստատմանը։  «Թեև Սլովակիան և Հունգարիան հետևողականորեն դեմ են հանդես գալիս Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդլայնմանը, դիվանագետները վստահ են, որ կկարողանան ճնշում գործադրել ...

Կարդալ ավելին »

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

ՆԳՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններում օգոստոսի 15-26-ն ընկած ժամանակահատվածում ստացվել են բազմաթիվ ահազանգեր՝ խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ։ Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, տարբեր մարզերում ու բնակավայրերում հրդեհները տարածվել են զգալի հատվածների վրա՝ ստեղծելով լուրջ սպառնալիք ինչպես բնական միջավայրին, այնպես էլ հարակից բնակավայրերին։ Հրդեհների դեպքեր են արձանագրվել Ապարան, Եղվարդ, Գյումրի, Վանաձոր, Մեղրի, ...

Կարդալ ավելին »

Կաթնամթերքի արտադրամասի առանձին արտադրատեսակի գործունեությունը դադարեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել Սյունիքի մարզի Կապան քաղաքում գործող «Մարիլա» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում, որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության:  Ինչպես տեղեկանում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, լաբորատոր փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ «Թթվասեր» (արտադրված ՝ 14․08․2025) արտադրատեսակի նմուշը ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով չի համապատասխանել ...

Կարդալ ավելին »

Վթար Իջևան-Երևան ճանապարհին. տուժածները հոսպիտալացվել են

Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օգոստոսի 25-ին ժամը 23։51-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 50-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ինչպես տեղեկանում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից, պարզվել է, որ Իջևան-Երևան ավտոճանապարհի 98-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» ...

Կարդալ ավելին »
ajax-loader