Կառավարությունն իր յսօրվա՝ օգոստոսի 28–ի նիստում որոշում կայացրեց, ըստ որի Վանաձորի կայարանի տարածքում առկա երկաթուղային վագոնային կշեռքը և կշեռքի շինությունը կներառվեն և կշահագործվեն «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ կոնցեսիոն ակտիվների կազմում: Նշվում է, որ այդ նպատալով ընկերությունը դիմել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը։ Քանի որ Վանաձոր քաղաքի կայարանի տարածքում առկա երկաթուղային վագոնային կշեռքը և կշեռքի շինությունը ներկայում չի շահագործվում և ...
Կարդալ ավելին »Լուրեր
2000 տոննայից ավելի լոլիկ մթերողները կսուբսիդավորվեն
Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 28–ի նիստում հաստատեց 2025 թվականի լոլիկի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառումը։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ներկայացնելով նախագիծը, նշեց. «2024–ին ընդհանուր առմամբ մթերվել է 15 200 տոննա լոլիկ, այնինչ 2025–ի օգոստոսի 28–ի դրությամբ ադեն իսկ մթերվել է 8 800 տոննա լոլիկ, որը շուրջ 5 000 տոննայով գերազանցում է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշը։ Տոմատի մածուկի մթերման նպատակով լոլիկը ...
Կարդալ ավելին »Կեչառիսի վանքին կից կառուցվող էլիտար շենքի մոտ հայտնաբերվել է 2 տղամարդու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր՝ օգոստոսի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզի քրեական ավրչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնում օպերատիվ տեղեկություն են ստացել, որ Ծաղկաձոր քաղաքում՝ Կեչառիս վանական համալիրի հարևանությամբ կառուցվող էլիտար թաղամասի հարևանությամբ, մահացած քաղաքացիներ կան, հաղորդում է Shamshyan.com–ը։ Տեղում քրեական, համայնքային ոստիկանները ...
Կարդալ ավելին »Ճամբարակի ոստիկանները բացահայտել են հանգստյան գոտում կատարված գողությունը
Օգոստոսի 23-ին Ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած հանգստյան գոտիներից մեկի պահակը հայտնել է, որ հանգստյան գոտուց գողացել են վառելանյութ և փրկարարական բաճկոններ։ Մեկնել է Համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ օգոստոսի 13-ի գիշերվա ժամը 1-ի սահմաններում անհայտ անձինք գողությունն արել են հանգստյան գոտու պահեստարանից։ Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ճամբարակի և Վարդենիսի համայնքային ...
Կարդալ ավելին »ԵԱՏՄ–ից դուրս գալը հնարավոր է. երբ գա այդ պահը, մենք կկայացնենք որոշում. Փաշինյան
Գիտեք՝ ՀՀ-ն ԵՄ-ին անդամագրվելու գործընթաց սկսելու օրենքի ընդունումից հետո, ես հայտարարել եմ, որ Եվրամիության և ԵԱՏՄ անդամակցումը միաժամանակ հնարավոր չէ: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 28–ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԵԱՏՄ-ից ՀՀ-ի հնարավոր դուրս գալուն։ «Երբ գա այդ կետը, որ ընտրությունը վերջնական լինի ու անխուսափելի, մենք կկայացնենք համապատասխան որոշում: Եթե մենք սա հայտարարում ...
Կարդալ ավելին »Ժաննա Անդրեասյանը հետևել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգման ընթացքին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ, որտեղ ընթացքի մեջ է հիմնանորոգման աշխատանքների երկրորդ փուլը։ Այն ներառում է Հավերժության տաճարի թեք մույթերի և վարչական մասնաշենքի տանիքի վերանորոգումը։ Նախարարին ուղեկցել է ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը, հուշահամալիրի հիմնանորոգման ճարտարապետական խմբի ղեկավար, ՀՀ վաստակավոր ճարտարապետ, Հայոց ...
Կարդալ ավելին »Կառավարությունը հավանություն տվեց ջրի և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագրի վարկային համաձայնագրին
Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 28–ի նիստում հավանություն տվեց Հայաստանի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի ջրի և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագիր. 1-ին փուլի ծրագիր» վարկային համաձայնագրին։ Համաձայնագրի նպատակն է Հայաստանի ընտրված տարածքներում ապահովել կլիմայի նկատմամբ կայունացված, բարելավված ոռոգման ծառայություններ և անվտանգ կառավարվող գյուղական ջրամատակարարման և ջրահեռացման ծառայություններ։ Ծրագիրը Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող անցյալ նախաձեռնությունների տրամաբանական շարունակությունն է, որը ...
Կարդալ ավելին »425 մլն դրամ. կառավարությունն աճուրդով կօտարի պետական գույքը
ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 28–ի նիստում պետական գույքն օտարելու մասին որոշում կայացրեց։ Խոսքը պետական սեփականություն հանդիսացող, քաղաք Երևան, Նոր-Նորք Հ. Գյուրջյան փողոց 58 շենք, 98 հասցեում գտնվող 1182.5 քառ. մետր մակերեսով շինության, ինչպես նաև շենքի պահպանման և սպասարկման համար հատկացված 0.3495 հա մակերեսով հողամասի և շենքի 2026.8քմ մակերեսով ընդհանուր բաժնային սեփականության մասին է, որի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը ...
Կարդալ ավելին »Հագուստ արտադրող երկու ընկերություններ ազատվեցին մաքսատուրքից
Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 28–ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ԱԼԵՔՍ ՖԱԲՐԻԿԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը։ Այս ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել հագուստի արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2019 թվականին։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 337 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 42 աշխատատեղ 160 ...
Կարդալ ավելին »Ագարակի խաչմերուկում բախվել են Nissan Rogue-ն ու Mercedes ML–ը. վերջինս դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կան վիրավորներ
Օգոստոսի 27-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 23 կմ-ում՝ Ագարակի խաչմերուկում, բախվել են «Mercedes ML» և «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com–ը։ Վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ