Լուրեր

Հիմնանորոգվում է Սիսիան-Աշոտավան-Թասիկ-Արևիս տեղական նշանակության ճանապարհի մի հատվածը

ՀՀ պետական բյուջեի միջոցներով Սիսիանի տարածաշրջանում հիմնանորոգվում է Տ-8-42, /Հ-45/ (Սիսիան)-Աշոտավան-Թասիկ-Արևիս տեղական նշանակության ավտոճանապարհի կմ 0+000-կմ 10+000 հատվածը։ Ինչպես հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից, Սիսիանից Արևիս տանող 10 կմ ճանապարհահատվածում այժմ իրականացվում են հողային, արհեստական կառուցվածքների, ճանապարհի ջրահեռացման համակարգերի կառուցման, գյուղամիջում՝ մայթերի կառուցման, ասֆալտբետոնե ծածկի տեղադրման և այլ բնույթի աշխատանքներ։

Կարդալ ավելին »

«Բորիսովկա» կաթնամթերքի արտադրամասի գործառույթը կասեցվել է

«Բորիսովկա» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի (Սյունիքի մարզ, Սիսիան համայնք)  արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ կարագ ոչ աղի քաղցր սերուցքային «Ավանդական 82,5 %»  արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է: Այդ մասին հայտնում են ՍԱՏՄ-ից: Լաբորատոր հետազոտությունն է կասեցման հիմքը, համաձայն որի փորձաքննության ներկայացված կարագ ոչ աղի քաղցր սերուցքային «Ավանդական 82,5 %» արտադրատեսակի նմուշը՝ խմորասնկեր և բորբոսասնկեր ցուցանիշներով չի համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված ...

Կարդալ ավելին »

Rheinmetall-ը Եվրոպայի ամենամեծ զինամթերքի գործարանն է բացել Գերմանիայում

Գերմանական Rheinmetall ընկերությունը հանդիսավոր կերպով զինամթերքի գործարան է բացել Գերմանիայի հյուսիսային Ունտերլյուս քաղաքում: Այն զբաղեցնում է 30,000 քառակուսի մետր տարածք (հինգ ֆուտբոլային դաշտի չափ) և մինչև 2027 թվականը կկարողանա արտադրել տարեկան 350,000 հրետանային արկ: Գործարանն արդեն արտադրում է Leopard 2 տանկերի թնդանոթների համար նախատեսված արկեր, որոնք օգտագործվում են ուկրաինական բանակի կողմից, հաղորդում է AFP-ն։ Բացման արարողության ժամանակ կոնցեռնի ղեկավար Արմին ...

Կարդալ ավելին »

Կեղծ թղթադրամներով առևտուր անող տղամարդը կալանավորվել է

Համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողներն օգոստոսի 22-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ ինքնությունը չպարզված անձը Ստեփանավանի տարբեր խանութներում կեղծ թղթադրամներով առևտուր է անում, նաև մոտը թմրամիջոց կա։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Նույն օրը Աքորի գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդը Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է թմրանյութի նմանվող զանգված։ Նախաձեռնվել է քրեական ...

Կարդալ ավելին »

Խախտումներով աշխատող մսամթերքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից «Հայր և որդի Սարգսյաններ» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադամասում (ք․ Երևան, Խաղաղ Դոն) իրականացված վերահսկողական միջոցառումների ընթացքում արձանագրվել են սննդամթերքի անվտանգության հետ անհամատեղելի սանիտարահիգիենիկ խախտումներ: Մասնավորապես՝ – արտադրական շինությունը սարքավորված չի եղել օդափոխության համակարգով, – հատակների, պատերի, առաստաղի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, – դռները չեն ունեցել հարթ մակերես, ...

Կարդալ ավելին »

Հայաստանի ռեզիդենտների բանկային ավանդները և հաշիվներն աճել են 141 տոկոսով. Փաշինյան

Պետք է արձանագրեմ, որ հանրային բարեկեցության տվյալները երևում են նաև բանկային համակարգի տվյալներից, մասնավորապես, օրինակ, ՀՀ ռեզիդենտ համարվող քաղաքացիների բանկային ավանդները և հաշիվները 2017 թվականի համեմատ աճել են 141 տոկոսով. այսինքն՝ խոսքը գումարի մասին է: Ֆիզիկական անձանց դեպքում հաշիվները և ավանդները աճել են 125 տոկոսով, իրավաբանական անձանց դեպքում հաշիվները, շրջանառությունը աճել է 175 տոկոսով 2017 թվականի համեմատ: Սրանք կոնկրետ ցուցանիշներ ...

Կարդալ ավելին »

15 տոկոսով առաջանցիկ հարկային մուտքերի աճ ունենք. ՊԵԿ նախագահ

Կառավարության այսօրվա նիստում անդրադարձել եմ վերջին շրջանում արձանագրված հարկային մուտքերի աճին՝ ընդգծելով, որ այս տարվա հունվար-հուլիս ամիսներին 15 %-ով առաջանցիկ հարկային մուտքերի աճ ունենք։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը: «Նշել եմ, որ նկատվում է նաև ստվերի կրճատման ուղղությամբ տեմպերի արագացում։ Միևնույն ժամանակ, ընդգծել եմ, որ հարկ վճարողների շրջանում նկատվում է կամավոր հարկ վճարելու մշակույթի ...

Կարդալ ավելին »

Հաստատվել է Արարատ, Եղեգնաձոր և Մարտունի համայնքներում մարզահամալիրների կառուցման ծրագիրը

ՀՀ կառավարության նիստում այսօր հաստատվել է Արարատ, Եղեգնաձոր և Մարտունի համայնքներում սիրողական սպորտի զարգացման ծրագիրը՝ մասնավորի հետ համագործակցությամբ: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Ծրագրի նպատակն է սիրողական սպորտում ստեղծել կայուն և արդյունավետ համագործակցություն պետական և մասնավոր հատվածների միջև՝ նպաստելով զանգվածային սպորտի զարգացմանը, ֆիզիկական ակտիվության խթանմանը և առողջ ապրելակերպի տարածմանը։ ԿԳՄՍՆ–ից հայտնում են, որ ...

Կարդալ ավելին »

ԿԸՀ նախագահը հյուրընկալվել է ԱԺ «Ամառային դպրոց» ծրագրին

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը օգոստոսի 28-ին հյուրընկալվել է խորհրդարանի նախաձեռնած «Ամառային դպրոց» ծրագրին և հանդես եկել բանախոսությամբ։ Վահագն Հովակիմյանը ներկայացրել է ՀՀ ընտրական համակարգի առանձնահատկությունները, այնուհետև պատասխանել մասնակիցների հարցերին։ Հարցերը վերաբերել են ինչպես ընտրական ոլորտին վերաբերելի օրենսդրությանը, այնպես էլ առհասարակ ԿԸՀ գործունեությանը։ «Ամառային դպրոց» 4-րդ ծրագրում ընդգրկված են ավագ դպրոցների աշակերտներ ՀՀ բոլոր մարզերից և մայրաքաղաք Երևանից։

Կարդալ ավելին »

Ես եղել եմ և կմնամ հայ ժողովրդի բարեկամը և ջերմ հուշերով եմ թողնելու Հայաստանը. Իրանի դեսպան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Մեհդի Սոբհանիին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ողջունելով դեսպանին՝ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Հայաստանի Հանրապետություն այցին՝ վստահություն հայտնելով, որ ստորագրված մի շարք փաստաթղթերը կնպաստեն Հայաստանի և Իրանի միջև ...

Կարդալ ավելին »
ajax-loader