Լուրեր

Չինաստանում մեկնարկել է ՇՀԿ երկրների ղեկավարների նիստը

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Թիենծինում բացել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկրների ղեկավարների նիստը։ Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Իր բացման խոսքում Սի Ծինփինը նշել է, որ անդամ երկրները պետք է դիմակայեն Սառը պատերազմի մենթալիտետին և բուլինգի գործելակերպին։ Նա շեշտել է, որ ՇՀԿ-ն դարձել է միջազգային հարաբերությունների նոր տեսակի մոդել՝ ընդգծելով, որ կազմակերպությունը դեմ է արտաքին միջամտությանը։ «Մենք միշտ կանգնած ...

Կարդալ ավելին »

Լավ սովորեք, որ լավ ապրեք. ԿԳՄՍ նախարարի ուղերձը

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ:  Նախարարի ուղերձն ամբողջությամբ ներկայացնում է ստորև.  «Սիրելի՛ սովորողներ, մանկավարժներ, դասախոսներ, Նախորդ ուսումնական տարին հայտարարել էինք մշակութային կրթության տարի՝ կարևորելով ստեղծագործականությունը, արվեստի միջոցով իրականությանն առնչվելու, իրականությունը ճանաչելու, հետազոտելու հմտությունը, արվեստային և մշակութային կրթության խրախուսումը, մեր ուսումնական հաստատություններում միջոցառումների անցկացման բովանդակության շեշտադրումը։ Միասին ...

Կարդալ ավելին »

Կապանի Հունան Ավետիսյան փողոցում տեղադրվել է արագաչափ սարք. կգործարկվի սեպտեմբերի 1-ից

ՆԳ նախարարության ոստիկանությունը տեղեկացնում է, որ երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով վերահսկողության բացակայությունը մի շարք վարորդների համար ստեղծում է արագությունը գերազանցելու պայմաններ, ինչն էլ մեծացնում է վթարային իրավիճակների առաջացման ռիսկը։ Ճանապարհատրանսպորտային պատահարների նվազեցումը դիտարկելով որպես առաջնահերթություն՝ Կապան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի 24 հասցեի հարակից ճանապարհահատվածում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց՝ արագաչափ սարք։ Նշված հատվածում սահմանված երթևեկության առավելագույն ...

Կարդալ ավելին »

ԶՊՄԿ-ն չի վիճարկելու դատարանի վճիռները

2025 թվականի փետրվար ամսվա սկզբին ապօրինի գործողություններով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի բնականոն աշխատանքը խաթարած, Ընկերությանը սաբոտաժի ենթարկած մի շարք նախկին աշխատողների հայցերով ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը կայացրել է վճիռներ: Դատարանը տարբեր դատավորների նախագահությամբ արձանագրել է, որ վերոգրյալ աշխատողների գործողությունները եղել են անօրինական, խոչընդոտել են ընկերության բնականոն գործունեությանը և այդ անօրինական գործողություններով նշված անձինք Ընկերությանը պատճառել են զգալի վնասներ, ...

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսներն աճել են. 29/08/25

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.16%-ով և կազմել 45636.90 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.32%-ով և կազմել 6501.86 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.53%-ով և կազմել 21705.16 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...

Կարդալ ավելին »

Սառցաբեկորից ժայթքող արյուն․ Անտարկտիդայի Blood Falls-ի գաղտնիքը

Մեր մոլորակի վրա հետաքրքիր և արտասովոր վայրեր շատ կան: Դրանցից մեկը բացահայտվել է Անտարկտիդայում՝ նախորդ հարյուրամյակի սկզբում: Սկզբում այն իսկապես անբացատրելի երևույթ է. Թեյլոր անվամբ սառցադաշտից ալ կարմիր գույնի ջուր էր հորդաում: Նմանատիպ երևույթները հազվադեպ են հանդիպում: Տեսաբանների կարծիքով՝ այն երկու հանգամանքներով է պայմանավորված. ջերմաստիճանը և տարվա եղանակը: Ջերմաստիճանի բարձրացման դեպքում սառցադաշտը լճի վրա ճնշում է գործադրում, ինչը հանգեցնում է ...

Կարդալ ավելին »

Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը. ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով՝ հաստատվել է 2025-2026 ուսումնական տարում հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 5-12-րդ դասարանների յուրաքանչյուր դասագրքի համար ներդրումային գումարի չափը: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ–ից։ Հիշեցնենք՝ ՀՀ պետական և ոչ պետական հանրակրթական դպրոցների 1-4-րդ դասարանների սովորողների դասագրքերը տրամադրվում են անվճար՝ համաձայն «Կրթության մասին» ՀՀ օրենքի: Նշված դասարանների դասագրքերի արժեքը հատուցվում է պետական բյուջեի միջոցների հաշվին: Ազգային ...

Կարդալ ավելին »

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Օգոստոսի 29-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հարավարևմտյան քամի՝ 2-5 մ/վրկ։ Երեկոյան ժամերին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, ինչպես նաև Երևանում քամու ուժգնացումը կհասնի 15-18 մ/վրկ-ի։ Ինչպես հայտնեցին Հայպետհիդրոմետից, Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հաջորդ գիշերը մայրաքաղաքում կլինի +21+23, վաղը կեսօրին՝ +34+36։ Օդի ջերմաստիճանը մարզերում՝ Շիրակ՝ գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +28+32, Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +27+30, Կոտայքի նախալեռներ՝ ...

Կարդալ ավելին »

Ալավերդու մի շարք բնակավայրերում էլեկտրական շչակներ են փորձարկվելու

Օգոստոսի 29-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Ալավերդի համայնքի Նեղոց, Շնող, Թեղուտ, Քարկոփ, Ջիլիզա բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին տեղեկացրել է ՆԳՆ փրկարար ծառայությունը՝ խնդրելով չանհանգստանալ։

Կարդալ ավելին »
ajax-loader